| |
Հայտարարություն
Հայրենակիցներ
Արցախի խնդրի
"կարգավորման " շուրջ բանակցություններն ու կատարված հայտարարություններն
ակնհայտ են դարձնում, որ Թուրքիան և Հայաստանի հանրապետության հանցագործ
ռեժիմը փորձում են հայ ժողովրդին պարտադրել ազատագրված Հայրենի տարածքների
հանձնում:
Այսօրվա հանցագործ
վարչախումբը լուծում է միայն մեկ խնդիր. իր ոչ լեգիտիմ կարգավիճակի,
կատարված ապօրինությունների, հանցագործությունների և թալանի օրինականացման
փորձ:
Իրավիճակը խիստ
մտահոգիչ է, և պահանջում է ազգային ներուժի կենտրոնացում:
Յուրաքանչյուր
հայրենազգաց և ազգի ապագայով մտահոգ հայորդի պետք է հստակորեն գիտակցի պահի
լրջությունը և պատասխանատվությունը.
-
Արցախը (ԼՂՀ և
ազատագրված տարածքներ) Հայոց հայրենիքի անբաժան մասն է, Հայաստան
պետության անկախության և անվտանգության կարևորագույն երաշխիքը:
-
Երկրի
խաղաղության և կայունության միակ գրավականը ազատագրված հայրենի հողերի
բացառապես հայկական վերահսկողությունն է:
-
Ռազմաճակատի
խաղաղությունը արդյունք է հայ զենքի հաղթանակի, այլ ոչ օտարների
միջնորդական ջանքերի:
-
Ով կոչ է անում
հողային զիջումների, կոչ է անում տարածաշրջանային հավասարակշռության
խախտման, այսինքն պատերազմի վերսկսման:
-
Զիջել
Ադրբեջանին տարածքներ, նշանակում է հնարավորություն տալ նրան վերսկսել
պատերազմական գործողությունները:
-
Զիջելով հողեր,
մենք
զիջում ենք իրական և շոշափելի երաշխիքներ, փոխարենը ստանում ենք
աներաշխիք խոստումներ:
-
"Ով
ցանկանում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի "
առաջնորդվենք ազատագրված հողերը չզիջելու գաղափարով:
-
Պատերազմը
կսկսվի Ադրբեջանին հողեր զիջելուց անմիջապես հետո: Միջազգային
հանրության դատապարտումները որևէ իրական արժեք չեն ունենա:
-
Հողային
զիջումների կողմնակիցները կամա թե ակամա կողմ են Գորիսի, Կապանի և
Մեղրու շրջանների ռմբակոծմանը:
-
"Գրավյալ
տարածք " ասող հայը թրքատիպ կամ մոլորյալ հայ է: Այդ տարածքներին
հայերը ասում են "ազատագրված հողեր ":
-
Խաղաղապահ
ուժերը սեփական աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող պետությունների
գրավման զորքեր են (դրա վառ օրինակը սերբական Կոսովոն է): Թողնել նրանց
մուտքը Երկրի կարևորագույն ռազմավարական տարածքներ,
նշանակում է Հայրենիքը դնել օտարի վերահսկողության տակ:
-
Ոչ մի
"խաղաղապահ " միջազգային ուժ դեռ ոչ մեկին չի պաշտպանել հակառակորդի
հարձակումից: Հիշի’ր Սերբական Կրաինան, Աբխազիան, Հարավային Օսեթիան,
Լիբանանի հարավը, Մակեդոնիան…
-
Մինչև այսօր
կայուն խաղաղություն է, բայց խաղաղապահ ուժեր չկան: Վաղը կարող են
խաղաղապահ ուժեր լինեն, իսկ խաղաղություն չլինի:
-
ՀՀ-ի ու Արցախի
սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը երբեք կախված չեն ղարաբաղյան
հարցի "կարգավորումից ": Դա առասպել է, որը նպատակ ունի
թմրեցնելու հայերիս զգոնությունը: Աշխարհում կան տասնամյակներ
շարունակվող, չկարգավորված բազմաթիվ հակամարտություններ
(Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Կիպրոս, Քաշմիր, Կուրիլներ,
Հյուսիսային Իռլանդիա, ևն.), որոնք բնավ չեն խանգարում հակամարտող
երկրների համակողմանի
զարգացմանը:
-
Ով ճանաչում է
թուրքի էությունը, նա չի կարող հավատալ վերջինիս խոսքին և հայ-թուրք
բարի դրացիությանը: Եվ ով դեռ կերակրվում է օտարների միջնորդական
հավաստիացումներով, նա անճանաչ է գոնե մեր պատմությանը:
-
Ով ուզում է,
որ 21-րդ դարը սկսվի և անցնի առանց հայկական ողբերգությունների (որոնք,
տարօրինակ "օրինաչափությամբ ", միշտ հետևում են միջազգային
երաշխիքներին, համաձայնագրերին ու "հայանպաստ " որոշումներին),
դրա համար պետք է հրաժարվի զիջելու գաղափարից և լծվի ազատագրված
տարածքները համակողմանիորեն յուրացնելու գործին:
-
Ադրբեջանական
այսօրվա ռազմատենչ աղմուկ-աղաղակը հոգեբանական ներգործման միջոց է, որը
նպատակ ունի մեզ վախեցնելով պարտադրել պարտվողական համաձայնագիր:
-
Չկան Հայաստանի և Արցախի առանձին շահեր,
կա հայ ժողովրդի մնայուն և միասնական շահ:
Արցախի հարցը համահայկական հարց է:
Իսկ ղարաբաղցի-հայաստանցի
հակադրման սերմանումը թշնամական արտաքին ուժերի և հայանուն
ազգուրացների գործն է:
-
Հայրենի հողի ճակատագիրը միայն այս սերնդի որոշելիքը չէ՝.
նաև ոչ ոք իրավունք չունի Հայրենիքի ազատագրության համար ընկած
հազարավորների փոխարեն որոշում ընդունել հողային զիջումների մասին:
-
Հայրենիքը նյութական արժեք չէ,
ուստի որևէ նյութական ներդրման խոստում չի կարող համարժեք լինել
Հայրենիքի մի մասի փոխանակման հետ:
-
Մեզ
համար գոյություն չունի Արցախի հարցի միջազգային կարգավորում:
Արցախի հարցը միայն և միայն հայության հարցն է,
որն է՝ ազատագրված հայրենի տարածքների յուրացումը:
Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժան մասն են,
Հայաստան պետության համար ունեն ռազմավարական անգնահատելի նշանակություն ու
երբեք սակարկման ենթակա չեն:
"Ազատագրված
տարածքների պաշտպանություն
"
հասարակական նախաձեռնություն
17-ը
հոկտեմբերի
2008թ.
E_mail
azatagrum@netsys.am
հեռ.
093.22.74.32
010.27.77.83
|