|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Ինչպես նախկինում, այնպես և այժմ տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները օգտագործում են Արցախի խնդրի լուծման մեջ իրենց մասնակցությունը որպես պատրվակ Հայաստանի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու, տնտեսական, քաղաքական լծակները ավելացնելու համար, ինչին նպաստում է Հայաստանի հանրապետության իշխանությունների ոչ օրինական լինելը: Այսօր կարգավորման գործընթացում էապես ակտիվացել է Թուրքիան, ինչը պետք է ահազանգ լինի համայն հայությանը: Հայաստանի հանրապետության ոչ լեգիտիմ իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքում հայության թշնամի Թուրքիան, որը շահագրգիռ կողմ է և դաշնակից Ադրբեջանին, փորձ է կատարում նախ փոխել միջնորդ պետությունների ձևաչափը, դառնալով միջնորդ, այնուհետև վարելով ակտիվ քաղաքականություն, հասնել խնդրի կարգավորմանը, ի վնաս հայկական կողմի: Մենք` "Կլոր սեղանի " մասնակիցներս կոչ ենք անում միջազգային հանրությանը, որ ցանկացած պայմանավորվածություն, ցանկացած պայմանագիր կամ գործարք այս ռեժիմի հետ դատապարտված է, քանզի նրանք չունեն ոչ իրավական ոչ էլ բարոյական իրավունք հանդես գալու հայկական կողմի անունից: Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ազատագրված տարածքները հայապատկան են ու հայ ժողովուրդը չի հանդուրժի որպեսզի այն դառնա առևտրի առարկա և այդպիսի վտանգի դեպքում միշտ պատրաստ է ընդվզելու: Այս առիթով դիմում ենք հայ ժողովրդին զգոնության կոչով, որ հերթական անգամ բոլորիս ջանքերի շնորհիվ վիժեցնենք դավադիր այս ծրագիրը, որի նախաձեռնողը ուղղակի թուրքն է: "Ազատագրված տարածքների պաշտպանություն "հասարակական նախաձեռնության կազմակերպած "Կլոր սեղանի " մասնակիցներ 10 հոկտեմբեր 2008թ. |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: