Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Առաջադրվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետ մոդել

 bagin.info 17/08/09

Հայկական սփյուռքի տեղեկատվական ռեսուրսները ուղերձով դիմել են  Հայաստանի ԱԳՆ-ին կից գործող Սփյուռքի հետ կապերի հարցերով պետկոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայությունը չի հանդիսանում սփյուռք, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ ուղերձում բարձրացված հարցերը արդիական են և ուղղված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Այնպես որ, BAGIN Լրատվական Կենտրոնը իր պարտքն է համարում միանալ նշված ուղերձին, և ներկայացնում է նամակի ամբողջական տեքստը. 

Հարգելի տիկին Հրանուշ Հակոբյան, 

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է իր կազմավորման այնպիսի փուլում, երբ այն հատկապես զգում է հայկական սփյուռքի ուշադրության և օժանդակության կարիքը: Մեզ` սփյուռքի հայերիս, բաժանում է շատ բան` բնակվելու երկրները, մայրենի լեզուն իմանալը կամ չիմանալը, մտածելակերպը, սակայն, միավորում է մեկ բան` Հայաստանը և հայությունը:    

Ողջունելով Սփյուռքի գործերով Նախարարության ստեղծման մասին լուրը և արձագանքելով նախարարության ապագա գործունեության կապակցությամբ սփյուռքին հասցեագրված նկատառումներով կիսվելու ձեր կոչին` կարևոր ենք համարում արտահայտել հետևյալը.

1. Հայաստանի սփյուռքի նախարարությունը որպես իր գործունեության հիմք պետք է ընդունի համազգային բնույթ կրող և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչություններ ու բաժիններ ունեցող կազմակերպությունների և միությունների հետ համագործակցությունը, որոնք իրենց ազգային գործունեության մեջ դրսևորել են լավագույն հատկանիշները: Համագործակցության նպատակով գործընկերների ընտրության հարցում նախարարությունը պետք է հստակ կողմնորոշվի, թե սփյուռքի որ կազմակերպությունն ունի գործուն բնույթ և որն է «օճառի պղպջակ»։  

2. Սփյուռքի հետ աշխատանքում նախարարությանը անհրաժեշտ է հաշվի առնել այս կամ այն տարածաշրջանի սփյուռքի առանձնահատկությունները և փորձել չխառնվել սփյուռքի կազմակերպությունների ներքին հարցերին։ 

3. Հաշվի առնելով, որ Հայաստանում չկան սփյուռքում աշխատելու համար հատուկ պատրաստված կադրեր, մենք կցանկանայինք, որ նախարարությունը շատ զգույշ մոտենար իր մասնագետների գործուղմանը սփյուռքի այս կամ այն տարածաշրջան։ 

4. Սփյուռքի նախարարի տեղակալների մակարդակով պետք է աշխատեն հենց սփյուռքի ներկայացուցիչները, որոնք կնշանակվեն այս կամ այն տարածաշրջանի սփյուռքի կազմակերպությունների հետ խորհրդակցությունից հետո։ Սփյուռքում նման ներկայացուցիչներ կա։ 

5. Նախարարությունում պետք է ստեղծվի բաժին կամ վարչություն, որը կզբաղվի, մասնավորապես, քարոզչության և հակաքարոզչության նպատակով սփյուռքի տեղեկատվական ռեսուրսների կազմակերպման և օգնության հարցերով, պատմության, մշակույթի մասին նյութեր ստանալուն աջակցելու հարցերով, այդ թվում նաև՝ էլեկտրոնային տեսքով՝ սփյուռքի բնակավայրերի և Ինտերնետ ցանցում տարածելու նպատակով։

6. Անդրադառնալով տեղեկատվական-հաղորդակցական բաղադրիչին, անհրաժեշտ է օժանդակել սփյուռքից դեպի Հայաստանի ԶԼՄ-ները տեղեկության նկատմամբ ստեղծված «շրջափակումը» վերացնելուն նպատակաուղղված սփյուռքի ջանքերին: Այս կապակցությամբ, հնարավոր է որոշ ռեսուրսների (կայքերի, տպագրական կամ էլեկտրոնային ԶԼՄ-ների) ստեղծումը` սփյուռքի տեղեկատվական ջանքերի կուտակման և սփյուռքի կազմակերպությունների և այլ ռեսուրսների մասին նյութերի դեպի «լայն զանգվածները» առաջխաղացման նպատակով:  

7. Սփյուռքի նախարարությունը պետք է գործադրի Հայաստանի Հանրային Հեռուստատեսության արբանյակային հեռարձակման քաղաքականության փոփոխությանը նպատակաուղղված ջանքեր, որի պարագայում եթերում բացակայում են առաջատար օտար լեզուներով (ռուսերենով, անգլերենով և այլն) լրատվական հաղորդումները:  

Եզրափակելով` արտահայտում ենք համոզմունք, որ մեր առաջարկություններն ընկալվելու են ուշադրությամբ և ըմբռնմամբ:  

Հարգանքով և համագործակցության ակնկալիքով, 

Ստավրոպոլի և Տերեկի հայերի «Արմյանսկայա պանորամա» թերթ 

ArmenianHouse.org (www.armenianhouse.org) էլեկտրոնային գրադարան 

Armenian Tales (www.armeniantales.narod.ru) տեղեկատվական կայք 

«Արմյանսկի սայթ» (www.armiansky.narod.ru) տեղեկատվական կայք  

Տեղեկատվական-վերլուծական Analitika.At.Ua (www.analitika.at.ua) կենտրոն 

«Genocide.Ru» (www.genocide.ru) տեղեկատվական կայք  

«Ղարաբաղ 88» (www.karabah88.ru) տեղեկատվական պորտալ  

«Նախիջևան-նա-Դոնու» (www.nahichevan.ru) տեղեկատվական պորտալ  

«Սումգաիթ Ինֆո» (www.sumgait.info) տեղեկատվական պորտալ 

«Երկրամաս» (www.yerkramas.org) Ռուսասատանի հայերի թերթ  

Հայկական Վարդանանք (www.vardanank.org) Ֆորում  

և սփյուռքի և մի շարք այլ ռեսուրսներ

 *********

Ուղերձը ներկայացվել է նախարարություն:

Այն բաց է ստորագրության համար

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: