Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վավերացրեց Սևանա լճից ոռոոգման նպատակով ջուր բաց թողնելու կառավարության առաջարկը:

Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղհայտնի ասույթով առաջնորդվող Հայաստանի իշխանիկները ինչ հիմնավորումներ էլ տան, նպատակը մեկն է` անձնական շահ, լինի դա Սևանի ափամերձ օբյեկտների գործունեության ապահովում, թե ջուր-հոսանք-դրամ-գրպան օպերացիայի իրականացում:

Որևէ իշխանության տրված չէ բնությունը վնասելու գնով ընդերք շահագործել: Ցավոք այդ ճակատագրին արժանացավ նաև Թեղուտի անտառները:

Ջուրը խմող, անտառն ու ընդերքը լափող նախկին և ներկա ազգընտիր ժողովականներև խանութպան-բիզնեսմեն նախարարներ. չկասկածեք, որ հեռու չէ այն օրը, որ պատասխանեք տալու օրենքի, ձեր խղճի, եթե ունեք և ապագա սերունդների առջև:

Զգոնության կոչ ենք անում գալիք իշխանություններին, կառավարությանը, որ ի հաշիվ երկրի բնության օգտագործման, ընդերքի շահագործման, որը էկոլոգիական մեծ վնաս  է հասցնում և հասցնելու Հայաստանին և ազգաբնակչությանը, պետք չէ լրացնել պետական բյուջեն:

Ապագայում չկրկնեք նույն սխալները:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

28.08.08  ք. Երևան

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: