Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 
Հայտարարություն

Շուրջ երկու դար աբխազ և օս ժողովրդի պայքարը իրենց Ազատության  և Անկախության համար պսակվեց հաղթանակով:

 Որպես բախտակից ժողովուրդներ, առավել քան մեզ, հայերիս է հայտնի այն գինը, որ վճարվում է ինքնիշխան ապրելու համար:

 Ինչպես հայ ժողովուրդը 1988-1994 թթ. միակամ ոտքի կանգնեց և նվաճեց Արցախի փաստացի միացումը Մայր Հայրենիքին, այնպես էլ օս և աբխազ ժողովուրդները 1992-93թթ.-ին և 2008թ-ին ցուցաբերեցին կամք, վճռականություն և իրենց պարտադրված պատերազմում հաղթեցին:

 Շնորհավորելով Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ազգաբնակչությանը Անկախությունը նվաճելու կապակցությամբ,  լիահույս ենք, որ Ազատությունը, որպես Աստվածատուր շնորհ թևածում է նաև Սամցխե-Ջավախքի հայության գլխավերևում:

Տա  Աստված:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

28.08.08  ք. Երևան

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: