|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հաղորդագրություն §Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն¦ հետամուտ լինելով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու անընդունելի որոշումը փոխելուն, նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Կարևորելով այս հարցի բարոյական կողմը դիմել է Երևանի պատվավոր քաղաքացիներին, ստանալու նրանց աջակցությունը: Ներքոնշյալ տեքստի տակ ստորագրել են Երևանի պատվավոր քաղաքացիներ. Գուրգեն Դալիբալթայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ալբերտ Ազարյանը, Հակոբ Հակոբյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր Մսրյանը, Ջիվան Գասպարյանը, Պերճ Զեյթունցյանը, Մարտին Վարդազարյանը. Ազատ Գասպարյանը: §Մենք` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիները բնական և օրինաչափ ենք համարում, որ յուրաքանչյուր հայ, անկախ ծննդավայրից, ցանկության դեպքում իրավունք ունի ստանալու ՀՀ քաղաքացիություն: Լիբանանում ծնված, հայրենիքի օրհասական պահին Արցախի ազատագրության Սուրբ գործին կամավոր զինվորագրված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի փոխգնդապետ, շուրջ 18 տարի Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, Հայաստանում ծնված երկու զավակների հայր Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ցանկությունը և անօտարելի իրավունքը մերժելը մեր պետությանն ու ժողովրդին պատիվ չի բերում: Եվ սա այն դեպքում, երբ Ազգային ժողովը ընդունել է օրենք §Երկքաղաքացիության մասին¦, որը հնարավորություն է ընձեռնում յուրաքանչյուր հայի դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ուստի դիմում ենք ՀՀ Նախագահին վերանայելու Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը և շնորհել նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն¦: Կոմիտեն շարունակելու է աշխատանքը ակնկալելով, որ այն խթան կհանդիսանա խնդրի լուծմանը: §Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե¦ 26.02.09թ. ք.Երևան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: