|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Իրագործելով Ջավախքը հայաթափելու պետական ծրագիր, Վրաստանի իշխանությունները 2008 թվականին ձերբակալեցին “Միասնական Ջավախք” կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանին և ապօրինի մեղադրանքով դատապարտեցին տաս, իսկ Գուրգեն Շիրինյանցին հեռակա` տասնյոթ տարվա ազատազրկման: Գուրգեն Շիրինյանցին Վրաստանի բռնապետ Սահակաշվիլիի կամակատարները չկարողացան ձերբակալել և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Ըմբոստ և վճռական կեցվածքով այդ երիտասարդները և նրանց ընկերները, պայքարում են Ջավախքում բնակվող հայերի արժանապատիվ կյանքի համար: Նրանք մարմնացումն են ազատատենչ և ոգեղեն Հայ մարտիկի: Այն, որ Հայաստանի հանրապետության իշխող վարչախումբը ազգային-պետական շահերը պարբերաբար ստորադասում և զոհաբերում է անձնական-հատվածական շահերին, որևէ մեկի համար այլևս զարմանալի չէ: Սակայն անբարոյականությունը նրանց համար այլևս սահմաններ չի ճանաչում: Նույն տերերին ծառայող Հայաստանի և Վրաստանի նախագահների պաշտոնները զբաղեցնող անձիք, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, հունիսի 24-ին պետք է հանդիպեն Երևանում: Սերժ Սարգսյանին հրաշալի առիթ է ընձեռվել, մեկ անգամ ևս իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, քծնանքի միջոցով սիրաշահելու Սահակաշվիլիին և նրա արևմտյան տերերին: Հայաստանի հանրապետության իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Վրաստանում փնտրվող Գուրգեն Շիրինյանցին: Որևէ կասկած չպետք է ունենալ այս ռեժիմի այլասերվածության մասին, քանի որ Գուրգեն Շիրինյանցին հայտնաբերելով, նրան կհանձնեն Վրաստանի իշխանություններին: Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման կեցվածքը, և կոչ ենք անում իրավապահ համակարգին անտեսել ազգադավ և տմարդի հրամանի կատարումը: “Հայ կամավորականների համախմբում” ազգային քաղաքական նախաձեռնություն 24.06.09թ. ք. Երևան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: