|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Քաղբանտարկյալներին ազատելու պահանջ Մարտի 1-ի հակաժողովրդական գործողության շարունակվող հետևանքներից է մեծ թվով քաղբանտարկյալների առկայությունը: Այդ ձևով փորձ է արվում խաղաղ ցուցարարների դեմ ուժի (այդ թվում հրազենի) կիրառման պատասխանատվությունը գոնե մասամբ բարդել ընդդիմադիր գործիչների կամ առանձին ակտիվ ցուցարարների վրա: Իրականում, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իրավական որևէ հիմքի բացակայության պայմաններում, մարդկանց անազատության մեջ պահելը հավելյալ հաստատում և էլ ավելի է խորացնում իշխող վարչախմբի պատասխանատվությունը մարտի 1-ին կատարվածի համար: Հայաստանում պետք է մեկընդմիշտ վերջ դրվի քաղաքական հետապնդումների պրակտիկային` քաղաքական ձերբակալություններին, ոստիկանական կանչերին և գաղտնալսումներին, խտրական մոտեցումներին նախաքննական, դատական, պատժի կրման փուլերում, իրավական համակարգի կողմից ուժային ճնշման այլ ձևերին: Բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը մեր վճռական պահանջն է: Ասվածը հավասարապես վերաբերում է նաև նախքան ընտրությունները ձերբակալված քաղբանտրկյալներ Վարդան Մալխասյանին և Արման Բաբաջանյանին, որոնցից առաջինը դատապարտվել է չկատարած հանցանքի համար, իսկ մյուսի պատիժը իրավաչափ չէ, և երկուսն էլ պայմանական վաղաժամկետ ազատման հարցում արժանանում են խտրական վերաբերմունքի:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: