|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հաղորդագրություն Հուլիսի 24-ին, Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը համակիր շրջնակի հետ: Ելույթ ունենալով հանդիպման սկզբում Ժիրայր Սէֆիլյանը առաջարկեց քննարկել քաղաքական իրադրությունը Հայաստանում, հիշելով, որ մեր համակիրների շրջանում, վերջին ժամանակներս, տարբեր կարծիքներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը աջակցել-չաջակցելու հարցում, և ինքը ակնկալում է, որ դրանք ազատորեն հնչեն և քննարկվեն: Միաժամանակ որպես օրվա գլխավոր հարց առանձնացրեց որպես գաղափարական ազգային ուժ կազմակերպվելու խնդիրը: Ինքը այդ կազմակերպությունը պատկերացնում է համահայկական տարողությամբ և հոգևոր բարոյական հատկանիշներով: Ժիրայր Սէֆիլյանին ուղղված հարցերը վերաբերում էին թե ապագա կազմակերպությանը, թե համաժողովրդական շարժման գործունեությանը և ստեղծվելիք ազգային կոնգրեսին: Դրանից հետո ելույթ ունեցան հավաքի բազմաթիվ մասնակիցներ, որոնց մի մասը իսկապես արտահայտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը մասնակցելու տեսակետին դեմ: Այդ ելույթներում նոր կազմակերպությունը պատկերացվում էր ոչ միայն Ազգային կոնգրեսից դուրս այլև հավասարապես ընդդիմադիր, թե նրան, թե իշխանություններին: Այդ ելույթներին հակառակ, ուրիշները կարևորեցին այսօր Համաժողովրդական շարժմանը ավելի համախմբված և ակտիվ մասնակցելու հարցը և հատկապես Մարտի 1-ի համար իշխանություններին պատասխանատվության ենթարկելու խնդիրը: Իր ամփոփիչ խոսքում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ նման քննարկումները շարունակվելու են: Սա առաջին ծանոթացումն էր տեսակետների հետ: Հետո քննարկումները ավելի գործնական տեսք են ստանալու: Հավաքը ընդունեց երկու հայտարարություն, որոնք ներկայացնում ենք ստորև Հայաստանցի – ղարաբաղցի պառակտման մասին Քաղբանտարկյալներին ազատելու պահանջ
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: