Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կոչ Ջավախքահայությանը

 ՚Հայ կամավորականների համախմբումՙ ազգային քաղաքական նախաձեռնության հայտարարությունը.

՚Վրաստանի իշխանությունները շարունակում են քաղաքական հալածանքը ՚Միասնական Ջավախքՙ Ժողովրդավարական դաշինքի անդամների` Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի եւ նրանց ազգականների նկատմամբ դատական գործընթացը, ինչը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնության ներքո:

Ջավախքում ազգային-քաղաքական գործիչներին մեկուսացնելը, բանտարկելը, բռնությունների ենթարկելը վրաց իշխանավորների ծրագրած եւ իրականացվող հակահայ քաղաքականության գործելաոճն է:

Վրաստանի իշխանությունները Ջավախքի հայությանը առանց պատերազմ հայտարարելու պատերազմում են նրա դեմ, հայության հետ վարվում են որպես թշնամի երկրի բնակիչների, իսկ նրա լավագույն զավակներին գերեւարելով, հարազատներին պատանդ պահելով, դատում են: Միայն անմիտները չեն հասկանա, որ սա արդեն իսկ պատերազմ է, իսկ պատերազմում թշնամուն որեւէ պարագայում չեն ներում կամ համաներում։

Այս չհայտարարված պատերազմում ջավախքաբնակ հայությունը պատերազմում է մի քանի ճակատներով.

1. Ջավախքում ոչ սկզբունքային, սեփական հարստացման մասին մտածող, վարկաբեկված եւ ժողովրդից մերժված անձանց` հարմարվողների, ենթարկվողների դեմ, որոնք պատրաստ են հլու-հնազադ կատարել վրացական իշխանությունների ամեն մի հրաման,

2. Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք պետական բոլոր կառույցներով փորձում են հայաթափել Ջավախքը,

3. Թուրքիայի դեմ, որը փորձում է իրականացնել իր պանթուրքիստական դարավոր երազանքը` ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի հետ: Թուրքիան ունեցել է ծրագիր Արցախը հայաթափելուց հետո, կտրելով Սյունիքը Հայաստանի հանրապետությունից, միանալ Ադրբեջանին: Սակայն դա նրան չհաջողվեց Հայ մարտիկի անձնազոհության եւ վճռականության շնորհիվ: Այժմ Թուրքիան այդ կապը փորձում է իրականացնել Հայաստանի հանրապետության հյուսիսով, Վրաստանի իշխանությունների ձեռքով` Ջավախքում,

4. Հայաստանի ներկայիս վարչակարգի դեմ, որոնք իրենց անօրեն իշխանությունը պահելու, Արեւմուտքի հետ կապերը ամրապնդելու եւ Սահակաշվիլուն դուր գալու նպատակով ամբողջ Ջավախքը հանձնել են Թիֆլիսին:

Այս պատերազմում ջավախքահայությունը միայնակ չէ: Նրա հետ է համայն հայությունը: Եվ որպեսզի հաղթանակը լինի նվազագույն կորուստներով, անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրապետությունում իրականացվի իշխանափոխություն, որպեսզի Ջավախքում ապրող մեր հայրենակիցներին, նրանց բոլոր իրավունքներին սատար լինի նաեւ Հայաստանի հանրապետությունը իր պետական բոլոր կառույցներով:

՚Հայ կամավորականների համախմբումՙ ազգային քաղաքական նախաձեռնությունը կոչով դիմում է ջավախքայությանը, որ իրենց ներուժը նույնպես դրվի ի նպաստ Հայաստանի հանրապետության հանցավոր իշխանություններին օր առաջ հեռացնելու գործինՙ,-ասված է հայտարարության մեջ:


 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: