|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն “Հայաստան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին Մեծարգո Տիարք “Հայաստան” համահայկական հիմնադրամը կարևորելով պատմական Արցախի մայրաքաղաք Շուշին հայության համար հոգևոր, պատմամշակութային և կրթական կենտրոն դարձնելու անհրաժեշտությունը, պատրաստվում է այսուհետ նյութական մեծ ներդրումներ կատարել նշված խնդիրը լուծելու համար: 20-րդ դարավերջին, 1992թ. մայիսի 8-ին Շուշին հայ ազգի համար դարձավ նաև ռազմական մտքի, հայ զինվորի անօրինակ քաջության և հաղթելու աննկուն կամքի խորհրդանիշ: Շուշիի ազատագրումը հնարավորություն ընձեռեց Արցախին փաստացի միանալու Մայր Հայրենիքին: Շուշիի ազատագրմանը իր մասնակցությունը ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ ստորաբաժանումը, որը այնուհետև հայտնի դարձավ որպես Շուշիի առանձնակի գումարտակ: ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը, ում ապրած կյանքը, կատարած գործերը կարող են լավագույն օրինակ ծառայել հայ երիտասարդությանը հայրենասիրությամբ դաստիարակելու գործում և պատիվ կբերեն ցանկացած ազգի ունենալ այդպիսի զավակ, առ այսօր չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին: Դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր օժանդակությունը և միջնորդությունը ՀՀ Նախագահին, Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու գործում: “Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե” Համակարգող Աղավնի Սահակյան 19.05.09. թ. Երևան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: