Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հաղորդագրություն

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ վարած բանակցությունների արդյունքում, որոնց մի մասը իրականցվում էր գաղտնիության քողի ներքո, Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին փորձում է կանգնեցնել կատարված մի շարք իրողությունների առջև: Այն է` Ցեղասպանությունը դրվում է կասկածի տակ այն ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմամբ, հայկական զինված ուժերը դուրս են բերվում ազատագրված տարածքներից, ինչի արդյունքում արդեն իսկ Հայաստանի համար էական չի դառնում, թե որ երկրի կամ դաշինքների զինված ուժերի ստորաբաժանումներն են վերահսկելու Արաքսի հովտի ազատագրված շրջանները և Հայաստանը Արցախին միացնող տարածքը:

 Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ հստակ կեցվածք ունի. Հայաստանի հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը և ղարաբաղյան հարցի կարգավորումը դիտում է նույն հարթության մեջ: Եվ ըստ Թուրքիայի, կարգավորումը սկսվելու է ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումով:

 Օտարները, որոնք կենսական շահեր ունեն այս տարածաշրջանում, օգտագործում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի լինելը և ըստ այդմ պարտադրում կատարել քայլեր, որոնք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Ռեժիմն էլ երկրում կատարած թալանը և իշխանությունը պահելու, ժողովրդի և Օրենքի առաջ պատասխանատվությունից խուսափելու նպատակով կատարում է ցանկացած քայլ, որի վերջին հանգրվանը կարող է դառնալ հայրենավաճառությունը:

 Բարձրաձայնում ենք ի լուր ՀՀ վարչախմբի և օտար տերությունների. հայության շահերը չներկայացնող, իշխանությունը բռնազավթած անձի կողմից վարած բանակցությունները, տված խոստումները հօդս են ցնդելու, քանի որ հայ ժողովուրդը միակամ վիժեցնելու է ազգադավ այդ ծրագրերը:  

“Հայ կամավորականների համախմբում” ազգային քաղաքական նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանի մասնակիցներ

 

15.04.09թ. ք. Երևան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: