Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն 

Մենք` Հայաստանի ծանր վիճակով մտահոգ Կամավորականներս, ենթարկվելով իշխանական հանցավոր ռեժիմից հայ ժողովրդի ազատագրման, արդար ընտրությունների արդյունքում իշխանությունների կազմավորման, ազատ, ինքնիշխան, բարգավաճ, հոգևոր ու միացյալ Հայրենիքի կերտման հրամայականին, հայտարարում ենք.

այդ վեհ նպատակներին ծառայող Հայ ազգային կոնգրեսին միանալու մեր որոշման մասին :

            Մենք կարևորում ենք Հայ ազգային կոնգրեսը կարգապահ, կենտրոնաձիգ, ամրակուռ կառույց դարձնելու նշանակությունը:

                Համոզված ենք, որ միայն այդպիսի մարտունակ և զանգվածային կառույցն ի զորու կլինի սեղմ ժամկետում իրագործելու իշխանական հանցագործ բուրգը կազմաքանդելուն ուղղված իր առաջնահերթ խնդիրը:

Առաջարկում ենք. Հայ ազգային կոնգրեսի գործունեությունն այսօր լինի իրավիճակային այլ ոչ հեռանկարային, ուստի Կոնգրեսին անդամակցող կուսակցություններին հորդորում ենք իրենց անդամներին ժամանակավորապես  ի սպաս դնեն նշյալ կառույցի աշխատանքներին, որն էլ կլինի ժողովրդին առաջնորդող և իշխանափոխությունն իրականացնող միակ ուժը:

Վստահ ենք, որ ազգային պայքարի իններորդ ալիքը շուտով պատմության աղբանոցն է նետելու այս ավազակապետական համակարգը, իսկ մեր երկրում կատարված պետական հեղաշրջումների, բազմաթիվ ոճիրների հեղինակները, հիմնական դերակատարները կանգնելու են Հայոց արդարադատության առջև:

Մենք շեշտում ենք, որ անցյալը վերաիմաստավորած Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատմական խիզախումով վաստակել է առաջիկա տարիներին Հայաստանի Նախագահը լինելու իրավունքը, ուստի Կոնգրեսի գլխավոր նպատակը Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատումը և Լևոն Տեր-Պետրոսյանին Նախագահի պաշտոնին տեսնելն է, ինչը եկող ամիսներին պետք է դարձնենք իրողություն: 

"Հայ կամավորականների համախմբում"

ազգային-քաղաքական նախաձեռնություն

 15.09.08 ք. Երևան 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: