Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն

Այսօր Հայասատանի իշխանությունները դիվանագիտական "հաղթանակ" են համարում Գյուլի և Սարգսյանի հանդիպումը:

Այս քայլով սակայն Սարգսյանը  ցույց տվեց իր նախորդի քաղաքական մտքի "փայլատակումներից" մեկի` "100 տարի էլ այսպես կզարգանանք" սնանկությունը:

Չես կարող զարգանալ, անգամ ֆիզիկական գոյությունդ է վտանգված, եթե արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միայն մեկ ճանապարհ ունես: Վկան` Փոթիի նավահանգիստը, Վրաստանի երկաթգծերի այսօրվա վիճակը:

Եթե Թուրքիայի հետ երկխոսելը, հարաբերությունների բարելավումը, սահմանների բացումը կենսական անհրաժեշտություն են, ապա ինչու ենք հիմա սկսել այդ գործընթացը: Ո՞վ է պատասխանատվություն կրելու  կորցրած 10 տարիների համար: Միթե՞ այլընտրանքային ճանապարհը անցնում է միայն Թուրքիայով:

Չընտրված Նախագահը պարտադրված կարող է վարել միայն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին թելադրում են տարածաշրջանում կենսական շահեր ունեցող հզոր տերությունները: Այսպես` այսօր պետք է  բարելավի հայ-թուրքական հարաբերությունները, վաղը` կասկածի տակ պետք է դրվի Ցեղասպանությունը, ճանաչվի Կիպրոսի թուրքական մասի անկախությունը, կամ էլ Հայաստանի տարածքը օգտագործվի հարևան Իրանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար և այլն և այլն:

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը որպես չընտրված Նախագահ, որպես հանցագործ  ռեժիմի ղեկավար չի կարող վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Նրան վերապահված է սպասավորի, քիրվայություն անողի նվաստացուցիչ դերը, ինչը նա փորձում է կատարել:

Դատապարտելով Հայաստանի ներկա իշխանավորների կրավորական կեցվածքը տարածաշրջանում վերջին հայտնի իրադարձությունների շուրջ, նրանց Թուրքիայի հետ բարեկամություն անելու  մեծ ցանկությունը, հորդորում ենք իշխանիկներին ճամպրուկները արագ կապել և հեռանալ Հայաստանից, քանի դեռ ուշ չէ:

Թուրքիայի և թուրքերի հետ էլ մենք երբևէ չենք լինի բարեկամ: 

"Հայ կամավորականների համախմբում"

 08.09.08 ք. Երևան

 

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: