Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն 

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Դավոսում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, դիվանագիտական մտքի §փայլատակումներով¦, փորձում էր աջ ու ձախ համոզել, որ ինքն ու իր ավազակախումբը լծված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման գործին:

Այն, որ մարտի դաշտում հայ զինվորի կռած հաղթանակը չընտրյալն ու իր նախորդը փոշիացրին և գործնականում նախապատրաստեցին հայկական կողմի պարտությունը, կփաստեն պատմաբանները և Դատարանը:

Ակնհայտ է նաև, որ նրանց կառավարման տարիներին իրենց իսկ կողմից ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունը ազատագրված տարածքները ճանաչեց որպես օկուպացված, իսկ Հայաստանի հանրապետությանը` որպես ագրեսոր, հայաթափվեց Արցախն ու ազատագրված տարածքները:

Սա դեռ քիչ է, հիմա էլ փորձում են հայրենավաճառությամբ պահել իրենց իշխանությունը:

Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ հստակ կեցվածք ունի. Հայաստանի հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը և ղարաբաղյան հարցի կարգավորումը դիտում է նույն հարթության մեջ: Իսկ ըստ Թուրքիայի, կարգավորումը սկսվելու է ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումով: Սա թուրքերի նախապայմանն է, ինչը մեկ անգամ ևս փաստվեց Դավոսում:

Պաշտոնական հանդիպումներից խույս տալը, իր փոխարեն մարդ ուղարկելը, միջազգային հանրության կողմից համընդհանուր հեգնանքի և արգահատանքի էր արժանանում, ինչը նվաստացուցիչ է Հայաստանի համար:

Թույլ և խոցելի դարձնել Հայաստանը ներկայացնող անձին, դրանով իսկ վաստակել առավելագույն օգուտ Հայաստանի հանրապետության շահերի հաշվին. ահա այսպիսին է Արևմուտքի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Այսօր բռնազավթած իշխանությունը երկարաձգելու համար Սերժ Սարգսյանը հաճոյանալով Արևմուտքին, խախտում է տարածաշրջանում գերտերությունների ազդեցության հավասարակշռությունը:

Եվ որպեսզի մեր երկրի շահերը երբևէ չստորադասվեն այլոց շահերին, անհրաժեշտ է օր առաջ պատմության աղբանոցը նետել բոլոր նրանց, ովքեր իրենց անձնական շահից ելնելով, իշխանության փայլից կուրացած զբաղված են թալանով և քաղաքական աճպարարությամբ:                                                                       

§Հայ կամավորականների համախմբում¦ ազգային-քաղաքական նախաձեռնություն

05.02.09թ. ք. Երևան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: