|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Միակ Երաշխավորը Հայ Զինվորն Է 06/1108 Ժողովրդի վստահության քվեն չստացած, բռնությամբ և արյունով իշխանության եկած, հայության հետ ոչ հոգևոր և ոչ էլ բարոյական առումով որևէ կապ չունեցող հանցագործ վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում վավերացրեց մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ: Շուրջ ինը տարի Հայաստանի հանրապետության նախագահի աթոռը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև Սերժիկ Սարգսյանը Արցախի, Հայաստանի հանրապետության ազգային և պետական շահերը ստորադասելով իրենց անձնական շահերին, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստ ազատագրված տարածքները զիջելու, քայլ առ քայլ մոտեցնում են մարտի դաշտում ձեռք բերած հաղթանակը դիվանագիտական պարտության: Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը սահմանում կանգնած Հայ զինվորն է: Որևէ այլ երաշխիք, տրված միջազգային հանրության, կազմակերպությունների, տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների կողմից խաղաղապահ ուժերի միջոցով հակամարտության գոտում հաստատել խաղաղություն, դատապարտված են ձախողման: Վկան` Հարավային Օսեթիայի ազգաբնակչության նկատմամբ Վրաստանի կողմից ցեղասպանության իրականացման փորձը: Ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը հղի է նման սցենարի կրկնությամբ: Խաղաղապահ զինված ուժերը ապահովում են տվյալ երկրի զինական ներկայությունը հակամարտության գոտում և պաշտպանում իր երկրի շահերը և ոչ ավելին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները, միջազգային հանրությունը պարտավորված են գիտակցելու, որ իրենք բանակցում են մի մարդու հետ, որը չի ներկայացնում ոչ հայությունը և ոչ էլ Հայաստանը: Այսօր կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում ենք Ձեզ: Վաղ թե ուշ չընտրված Նախագահը լքելու է Հայաստանի հանրապետությունը և փորձելու է ծվարել իր տերերից մեկի տանիքի ներքո և Դուք ստիպված կլինեք հակամարտության կարգավորումը սկսել սկզբից: Հայ ժողովուրդը և իր ընտրած իշխանությունները Ադրբեջանի հետ տարածքների խնդրով բանակցելու են միայն առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և ժողովրդի կողմից բռնազավթած և հայաթափված Հյուսիսային Արցախի (Շահումյանի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն...), Գանձակի և Նախիջևանի շուրջ: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի հանրապետության այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական քայլերի սկիզբը դրվեց Մոսկվայում, այն շարունակվում է եվրոպաներում և վերջակետը դրվելու է Վաշինգտոնում: Իրականացվել է հանցագործ վարչախմբի պարտվողական քաղաքականության` կապիտուլյացիայի առաջին փուլը: Կանխարգելենք և վիժեցնենք այն այսօր, որ վաղը ուշ չլինի: Այս հանցագործները իրենց իշխանությունը պահպանելու, կատարած ապօրինություններն ու թալանը թաքցնելու, հայ ժողովրդի վրա կրակելու հրամանից հրաժարվելու համար փորձում են աճուրդի հանել ամենասրբազանը` լավագույն զավակների թափված արյունը և հող Հայրենին: Թույլ չենք տա: Ստրկամտությունը, վախն ու նենգությունը, ծախվածությունն ու դաժանությունը, որոնք հանցավոր ռեժիմի զենքերն են եղել իշխանությանը տիրանալու և այն պահելու համար անզոր են մեր` համաժողովրդական ընդվզման, մեր զոհված ընկերների հիշատակի, մեր կամքի, ոգու և վճռականության հանդեպ: Հաղթանակը մերն է: "Հայ կամավորականների համախմբում " ազգային-քաղաքական նախաձեռնություն 06-ը նոյեմբերի 2008թ. ք. Երևան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: