|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Հայ կամավորականների համախմբումը Ողջունում է Ողջունում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի, Վիտալի Բալասանյանի, Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների կեցվածքն հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք գիտակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման շուրջ այսպես կոչված ,ճանապարհային քարտեզըե հայկական դիվանագիտության ձախողում է, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կատարած քաղաքական կոպիտ սխալ, ինչը հղի է հայության համար մեծ վտանգներով: Այն, որ համայն հայության շահերը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթած մի խումբ արկածախնդիրներ փորձում են ստորադասել իրենց հատվածական շահերին, փաստվում է մեկ անգամ ևս: Այս օրերին քաղաքական այն գործընթացը, որը սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից, կանխելու ազգադավ գործընթացը, վստահաբար կսատարվի ողջ հայության կողմից, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1988 թվականին: ,Հայ կամավորականների համախմբումե ազգային քաղաքական նախաձեռնություն 05.05.2009թ. Երևան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: