Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն 

Փաստելով այն իրողությունը, որ Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար, Մարտական խաչի ասպետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին հանիրավի չի տրամադրվում Հայաստանի հանրապետության քաղաքացիություն, ուստի Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները հետապնդելու, ժողովրդի կողմից վերջինիս քաղաքացիություն շնորհածը իրավականորեն ամրագրելու համար, 2009 թվականի հունվար ամսին Ժիրայր Սեֆիլյանի զինակիցների և համախոհների կողմից ստեղծվեց §Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե¦:

Կոմիտեն նպատակ է հետապնդում պաշտպանելու բոլոր այն հայորդիների իրավունքները, որոնք վաստակել են որպես հայ, որպես հայրենիքին ծառայություններ մատուցած անձիք ունենալ ՀՀ քաղաքացիությունը փաստող անձնագիր:

Մեր գործունեությունը ծավալվելու է ՀՀ օրենսդրական դաշտում, միաժամանակ նաև միջազգային իրավունքի շրջանակներում:

 Ովքեր կցանկանան սատարել կոմիտեին, կարող են դիմել կոմիտեի համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյանին (հեռ. 093.43.45.79):

 §Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե¦

03.02.09թ. ք. Երևան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: