|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Արցախյան Ազատագրական Պատերազմի Մասնակից Քաղբանտարկյալ Ազատամարտիկների Հայտարարությունը Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևը: Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձևի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը: Դավիթ Հարությունյանի և նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի և դրա հետևանքով կալանավորված անձանց ազատ արձակման, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսման և մեղավորների բացահայտման հետ: Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց: Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները, Ստրասբուրգից և Երևանից սկսեցին վայրահաչել և մեզ հայրենասիրության դասեր տալ: Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զարուհի Փոստանջյանը: Մենք, Արցախյան ազատամարտի մասնակիցներս, և ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի և նրա լավագույն զավակների պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել և ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները` օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են և անբարո իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ և քծնող: 1988-ին սկսված ղարաբաղյան շարժումը այնուհետև վերաճեց Արցախյան Ազատամարտի: Ազգովին ոտքի կանգնեցինք, պաշտպանեցինք Արցախում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, Հայի արժանապատվությունը, ազատագրեցինք բռնազավթած մեր հայրենիքի մի մասը: Արտաքին թշնամուն հաղթելուց հետո, հայ ժողովուրդը զբաղված լինելով պատերազմի ժամանակ Հայրենիքին հասցրած վերքերը բուժելով, անուշադրության մատնեց այն իրողությունը, որ Հայաստանում իշխանությունը աստիճանաբար բռնազավթում էին պատեհապաշտները, հոգով տկարները, էությամբ վաշխառուները: Այսօր հայ ժողովուրդը պայքարում է օտար, Հային ոչ հարիր արժեհամակարգ պարտադրել ցանկացող իշխանիկների, նրանց կամակատարների, կրիմինալ տարրերի, Արցախյան ազատամարտի տարիներին “մկան ծակը փողով առած” և վախից կանանց փեշի տակը մտած, իսկ այսօր իշխանության բուրգի գագաթին հասած, մեզ հայրենասիրության դասեր տվող, “Հայրենասերին” և “Դավաճանին” զանազանող, հայ ժողովրդին կեղեքող, Հայաստան երկիրը օտարին հանձնող մարդուկների դեմ: Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաև ներքինին: Քաղբանտարկյալ ազատամարտիկներ` Սասուն Միքայելյան Մուշեղ Սաղաթելյան Մկրտիչ Սափեյան Ժորա Սափեյան Հարություն Ուռուտյան Մյասնիկ Մալխասյան Հակոբ Հակոբյան Սմբատ Այվազյան Դավիթ Մաթևոսյան Հովհաննես Հարությունյան Ժիրայր Սեֆիլյան Հուսիկ Բաղդասարյան Վարդան Մալխասյան 01-ը հուլիսի 2009թ. ք. Երևան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: