Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հաղորդագրություն

Այսօր տեղի  ունեցավ "Մտավորականների ֆորում" նախաձեռնության 14-րդ հավաքը նվիրված Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ Վրաստանի կողմից սանձազերծած պատերազմին և նրա հետևանքներին:

Նիստը, որը վարում էր ԵրվանդՄանարյանը, խստագույնս դատապարտեց Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը այդ դեպքերի կապակցությամբ, իշխանությունների կողմից  կազմակերպած մարտիմեկյան  ջարդը, որի արդյունքում զոհվեցին 10 քաղաքացի: Մեկ րոպե լռությամբ հարգվեց զոհվածների հիշատակը:

Ելույթ ունեցան Ֆորումի Ավագանու անդամներ Աշոտ Գևորգյանը, Արմեն Սարգսյանը, "Հայ կամավորականների համախմբում" նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, "Ժառանգություն" կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, "Հայրենիք և պատիվ" կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Ելույթ ունեցողները փաստեցին այն իրողությունը, որ Վրաստանը էթնիկ զտման միջոցով փորձ էր կատարում լուծել հարավ-օսեթական և աբխազական թնջուկը, ինչը տեղի չունեցավ Ռուսաստանի իշխանությունների վճռական գործողությունների  շնորհիվ: Եթե այն տեղի ունենար, ապա չէր բացառվում, որ նույն ճակատագրին կարող էր արժանանալ նաև Ջավախքի հայությունը: Ուստի  նման վտանգից զերծ մնալու համար նախ հայությունը Ջավախքում պետք է կազմակերպվի և տերը լինի իր ճակատագրին: Միտք հնչեց նաև, որ Վրաստանը մինիկայսրությունից պետք է դառնա կոնֆեդերատիվ  պետություն, եթե աշխարհի հզորները ցանկանում են տեսնել, որ Այսրկովկասում` ի մասնավորի Վրաստանում և Ադրբեջանում տիրի խաղաղություն և ժողովուրդների համակեցություն:

Ֆորումի կողմից ընդունած հայտարարությունը կհրապարակվի ավելի ուշ:

 "Հայ կամավորականների համախմբում" ԼԾ

 02/09/08              

                ք. Երևան

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: