|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայ Ազգային Կոնգրեսի Հայտարարությունը 27/10/08 1999թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ կառավարությունը: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, մասնավորապես` գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանի մեծագույն խայտառակությունն էր եւ ամոթը, ինչից հետո, քաղաքական ու մարդկային նվազագույն արժանապատվություն ունենալու պարագայում, նրանք երկուսն էլ պետք է հրաժարական տային£ Նրանք ոչ միայն այդ չարեցին, այլեւ, մասնավորապես` Ռ. Քոչարյանը, իրենց հետագա վարքագծով խորացրեցին առաջին իսկ պահից լայնորեն տարածված կասկածը՝ այդ ոճրագործությանը նրանց մեղսակից լինելու մասին; Հենց հոկտեմբերի 27-ի այս ոճրագործությունից հետո, մի քանի ամսում դուրս գալով իրենց համար ստեղծված ծանր իրավիճակից, այս երկյակը հիմնադրեց եւ ժամանակի ընթացքում կատարելության հասցրեց ավազակապետական այն հանցավոր համակարգը, որն այսօր շարունակում է կործանել հայկական պետությունն ու նրա ժողովրդին: Հոկտեմբերի 27-ը շարունակելու է մնալ Հայոց պետականության ճակատին խարան, իր կործանարար հետեւանքներով շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ չի քողազերծվել ժամանակին կատարված դատական ֆարսը, քանի դեռ չեն բացահայտվել ու պատժվել դրա կազմակերպիչները եւ մյուս մեղսակիցները: Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակ 24.10.2008
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: