Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայ Ազգային Կոնգրեսի Հայտարարությունը

 18/12/08

Սերժ Սարգսյանը երրորդ անգամ մերժեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար,  "Հայ կամավորների համախմբում " ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող,  "Մարտական խաչ " առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը։ Նրա նախորդ երկու դիմումները մերժելը, նրան շինծու մեղադրանքով մեկուկես տարի որպես քաղբանտարկյալ բանտում պահելը չեն հագեցրել վարչախմբի պարագլուխների քինախնդրությունը իր գիտակցական կյանքը հայրենիքին ու ազգային հարցերին նվիրած ազատամարտիկի նկատմամբ։ Պատճառն ընդհանրական է. նրանք չեն կարող հանդուրժել որեւէ մեկին, անկախ նրա վաստակից ու համարումից, լինի դա Հայաստանից, թե Սփյուռքից, որը կհամարձակվի քննադատական վերաբերմունք արտահայտել վարչախմբի տխրահռչակ գործունեության նկատմամբ։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այսօրինակ ապօրինի քայլերը, քայլեր, որոնցով նա մատնում է սեփական անզորությունը, մոտեցնում իր մոտալուտ վախճանը։

 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

18.12.2008

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: