|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Եկել Է Ակտիվ Գործողությունների Ժամանակը: Հայաստանի Մտավորականների Ֆորումի Համակարգող Խորհրդի Հայտարարությունը
Հարավային
Օսիայի
վերջին
իրադարձությունները
և
Ռուսաստանի
գործողությունները`
կապված
այդ
իրադարձությունների
հետ,
կտրուկ
փոխեցին
Հարավային
Կովկասի
և
ամբողջ
տարածաշրջանի
աշխարհաքաղաքական
պատկերը,
ներառյալ`
Թուրքիան
և
Իրանը:
Ներկայում
առաջ
են
քաշվում
իրավիճակի
զարգացման
և
հնարավոր
հետևանքների
տարբեր
կանխատեսումներ:
Ռուսաստանի
համար
բավականին
հոռետեսական
կանխատեսումներից
մեկը
հետևյալն
է:
Աբխազիայի
և
Հարավային
Օսիայի
անկախության
ճանաչմամբ
Ռուսաստանը
փաստորեն
գծեց
իր
ազդեցության
ոլորտի
սահմանները,
դրանով
իսկ
Արևմուտքի
քաղաքական
ազդեցության
տակ
թողնելով
Հարավային
Կովկասը:
Վրաստանը
արագացված
քայլերով
կդառնա
ՆԱՏՕ-ի
անդամ:
Ադրբեջանը,
հավանաբար,
կփորձի
անել
նույնը:
Հայաստանը
կդադարի
Ռուսաստանի
համար
պիտանի
լինելուց
և
որպես
ռազմավարական
գործընկեր,
և
որևէ
այլ
կարգավիճակով,
նույնիսկ
անկախ
այն
հանգամանքից,
որ
Հայաստանի
տարածքի
բոլոր
ռազմավարական
նշանակության
օբյեկտները
պատկանում
են
ռուսական
կապիտալին:
Այս
իրավիճակում
Հայաստանին
այլ
բան
չի
մնում,
քան
ենթարկվել
Արևմուտքի
թելադրանքներին,
ինչը
նշանակում
է
կորցնել
Ղարաբաղը:
Այս
կանխատեսումը,
որի
հիմքում
ընկած
է
այն
համոզմունքը,
թե
Ռուսաստանը
գերտերության
կարգավիճակին
վերադառնալու
որևէ
հնարավորություն
չունի,
խիստ
կասկածելի
է:
Ռուսաստանն
իր
ահռելի
բնական
ռեսուրսներով,
ազգի
կայսերապետական
հոգեկերտվածքով,
պետության
կառավարման
ավանդաբար
զարգացած
մեխանիզմներով
անպայման
կփորձի
վերադարձնել
գերտերության
իր
կարգավիճակը,
և
դրա
նախանշանները
երևում
են
արդեն
այսօր:
Ռուսաստանը
կփորձի
ուժեղացնել
և
ընդլայնել
իր
ազդեցությունը
Հարավային
Կովկասում
և
ամբողջ
տարածաշրջանում,
ինչը
կբերի
Արևմուտքի,
և
առաջին
հերթին
ԱՄՆ-ի
հետ
հակամարտության
կտրուկ
աճի:
Այս
դեպքում
զգալիորեն
կբարձրանա
առաջին
հերթին
Հայաստանի
և
Ադրբեջանի
դերը:
Հայաստանը
ձեռք
կբերի
առավել
ակտիվ
խաղացողի
դեր
ստանալու,
արտաքին
քաղաքականության
օբյեկտից
սուբյեկտի
վերածվելու,
Ղարաբաղյան
հակամարտության
առավել
բարենպաստ
լուծման
հնարավորություններ:
Իրավիճակը
հեռու
կլինի
պարզունակ
լինելուց,
ինչը
կպահանջի
ոչ
պարզունակ
գործողություններ
և
ստեղծագործական
մոտեցումներ:
Պահանջվող
անհրաժեշտ
քայլերից
կարելի
է
նշել,
օրինակ,
Ղարաբաղի
վերադարձը
որպես
բանակցային
գործընթացի
լիիրավ
անդամ,
ՀՀ
ԱԺ
կողմից
Ղարաբաղի
ճանաչումը
և
այլ
միջոցառումներ:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: