|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, կարճատեւ բողոքի ցույցից հետո հանձնվել է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին Մենք՝ ներքոստորագրյալ հայկական կազմակերպությունների անդամներս, մեր վճռական բողոքն ենք հայտնում Իսրայելի սիոնիստական վարչակարգի հերթական բռնարարքների նկատմամբ, որոնք հիմա էլ կիրառվում են Պաղեստինի ժողովրդի հանդեպ: Մենք մշտապես մեր աջակցությունն ենք հայտնել բոլոր ազատատենչ ժողովուրդներին՝ իրենց ազգային-ազատագրական պայքարի բովում: Գազայի գոտին 1967թ. բռնագրավվեց սիոնիստական կառավարության կողմից եւ մինչեւ 2005թ. մնաց նրանց ենթակայության ներքո՝ մեծ անախորժություններ պատճառելով պաղեստինցիներին: 2005թ. սկսած սիոնիստական վարչակազմը Պաղեստինի ժողովուրդների դիմակայութան շնորհիվ դուրս մղվեց Գազայից, սակայն այդ տարածքները շարունակ գտնվում են իսրայելական իշխանությունների շրջափակման մեջ։ Այժմ էլ Իսրայելն այնպիսի մի իրավիճակ է ստեղծել, որը բացահայտ կերպով հակասում է գրավյալ տարածքներում խաղաղ բնակչությանը չվնասելու մասին Ժնեւի միջազգային կոնվենցիային: Գազայի բնակչության ջանքերը՝ ՌաՖաա անցակետի վերաբացման եւ այդ հարցում ժամանակավոր նահանջի ուղղությամբ երկար չտեւեցին, եւ պարբերաբար ականատես ենք լինում Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ կիրառվող անարդար վերաբերմունքին, ինչը դրսեւորվում է Գազայի բոլոր անցակետերի երկարատեւ փակմամբ: Մենք այս իրավախախտումների, միջազգային պայմանավորվածությունների բացահայտ անտեսումների համար ոչ միայն մեղադրում ենք Իսրայելի սիոնիստական իշխանություններին, այլեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որը պարտավոր է ապահովել Պաղեստինի ժողովրդի անվտանգությունը եւ ՄԱԿ-ի որոշումների պարտադիր կատարումը Իսրայելի կողմից: Հուսով ենք, որ ՄԱԿ-ի Երեւանի գրասենյակը մեր բողոքը կհասցնի պարոն Բան Կի Մունին, իսկ մեզ գրավոր կտեղեկացնի արդյունքների մասին: 1. Հայ Արիական Միաբանության "Ոգու պահապաններ" ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն 2. Հայրենիք-Սփյուռք միություն 3. Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնություն 4. Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինք 5. Լիբանանի դիմադրության հայ համակիրների համաշխարհային կոմիտե 6. Հայ կամավորականների համախմբում 12. 12. 2008թ. - Երեւան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: