Մամուլի Ասուլիս

Երկուշաբթի, հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին "Ուրբաթ" ակումբի հյուրերն են փաստաբաններ Արա Հայրապետյանը և Մուշեղ Շուշանյանը: Նրանք իրավական և քաղաքական գնահատականներ կտան Քրեական վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 25-ի վճռին, ինչպես նաև Արդարադատության նախարարության պատիժների իրականացմամբ զբաղվող ստորաբաժանումների գործողություններին, որոնց պատճառով Ժիրայր Սէֆիլյանը, Վարդան Մալխասյանը և Վահան Արոյանը այս ամիս զրկվեցին պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից:

Ժիրայր Սէֆիլյանը և նրա ընկերները արդեն կրել են դատարանի վճռած պատժի մեկ երրորդը և օրենսդրության համաձայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ունեն և արդեն այս ամիս կարող էին ազատվել: Դրա համար անհրաժեշտ էր, որ նրանց գործերը մինչև ամսի 5-ը ուղարկվեին նման հարցերը քննող այսպես կոչված "անկախ հանձնաժողովին": Սակայն արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին 10 օրը բավարար չեղավ, որպեսզի սեպտեմբերի 25-ին ուժի մեջ մտած դատավճիռը, օրենքով նշված ժամկետներում, ներառեն հանձնաժողովի օրակարգում:

Վերաքննիչ դատարանը իր կայացրած վճռում Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց որպես մարտական պարգև ստացած իր զենքը պահելու համար: Իր այդպիսի որոշումը "հիմնավորող" բացատրությամբ դատարանը, փաստորեն, Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության պատասխանատու է դարձնում ԼՂՀ ՊԲ-ի ղեկավարությանը, որոնք իբրև թե 1998թ. հիշյալ ատրճանակով Սեֆիլյանին պարգևատրել են ինչ-որ անհայտ կարգի խախտմամբ: Այսօր էլ, փաստորեն, Սեֆիլյանը դատապարտվում է բացառապես ԼՂՀ ՊԲ-ից ստացված կեղծ տեղեկանքների հիման վրա:

Դատավճռի այս և այլ մանրամասների մասին երկուշաբթի, հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, "Որբաթ" ակումբում կխոսեն փաստաբաններ Արա Հայրապետյանը և Մուշեղ Շուշանյանը:

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work