Մամուլի Ասուլիս
«Ժիրայր Սէֆիլյանի
զորակցության" հանձնախումբը 2007թ. հունվարի 23-ին հրավիրել էր մամլո ասուլիս: Ձեր
ուշադրությանն ենք ներկայացնում
"Ժիրայր Սէֆիլյանի
զորակցության" հանձնախմբի կազմած մամլո ասուլիսի ամփոփագիրը, ապա մամուլի
անդրադարձը:

Մամլո ասուլիսի ամփոփագիր
Ժիրայր Սէֆիլյանին
արգելափակելու դիտավորությամբ հարուցված քրեական գործը վաղ թե ուշ պետք է մտներ և
արդեն մտել է փակուղի:
Միայն անձնական զենքը կրելու կամ
ինչ-ինչ
կոչեր անելու պատրվակով Ժիրայր Սէֆիլյանին,
ինչպես նաև Վարդան
Մալխասյանին բանտարկելը հանրության կողմից ակնհայտորեն ընկալվում է որպես քաղաքական
հետապնդում:
Այդ պատճառով չեկիստներին ի
սկզբանե հանձնարարված է եղել գործը սարքել ավելի ծանրակշիռ`
"հեղաշրջման
նախապատրաստման"
մեղադրանքով:
Նրանք քարոզչական
կեղծարարությամբ փորձեցին համոզել հանրությանը,
թե իբր Վահան Արոյանի
զենքի հավաքածուն հայտնաբերվել է այս քր.
գործի շրջանակներում ձեռք
բերված տվյալներով:
Հակառակ նախապես կազմված սցենարի,
այսօր նախաքննական մարմինը կանգնել է անհաղթահարելի դժվարությունների առջև և չի
կարողանում Ժիրայր Սէֆիլյանի
մեղավորությունը հաստատող, թեկուզ կեղծ, հիմքեր ստեղծել: Ավելին, քննության
ընթացքում ակամա արձանագրվում են փաստեր, որոնք ավելի են բացահայտում կատարվածը`
որպես Ժիրայր Սէֆիլյանի,
նրա ընկերների և առաջնորդած շարժման դեմ, քաղաքական պատվերով կազմակերպված
չեկիստական հատուկ գործողություն:
Պատահական չէ, որ, վերջին օրերին,
ավելի հաճախ ենք լսում "եթե մեղադրանքը չհաստատվի" արտահայտությունը` անգամ նրանցից,
ովքեր մինչ այդ "մեծ համոզվածությամբ" պնդում էին, որ Ժիրայր Սէֆիլյանի
կողմից իսկապես զինված հեղաշրջում է նախապատրաստվել: Նույնիսկ հեռահար քաղաքական
հույսեր փայփայող Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից և
ամենուր հայտարարում է, որ ինքը Ժիրայր Սէֆիլյանի
ձերբակալության հետ որևէ կապ չունի` ակնարկելով, որ պատվերը ստացվել է "նախագահականից":
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք
համարում ևս մեկ անգամ շեշտել, որ Ժիրայր Սէֆիլյանի
անօրինական քաղաքական հետապնդման հարցում պատասխանատու է ամբողջ վարչախումբը, այդ
թվում Ռոբերտ Քոչարյանը, առանց որի համաձայնության հնարավոր չէ պատկերացնել նման
գործչի ձերբակալությունը: Միաժամանակ ընդգծում ենք, որ ինչպես ինքը` Ժիրայրը,
այնպես էլ նրա զինակիցները, համոզված են, որ ձերբակալության նախաձեռնությունը բխում
է անձամբ Սերժ Սարգսյանից: Հայտնի է, որ հենց նրան ենթակա լրատվամիջոցներն ու
հեղինակներն էին, մինչև վերջերս, խեղաթյուրված տեղեկատվությամբ, փորձում արատավորել
հայրենիքին անգնահատելի ծառայություններ մատուցած ազգային գործչի անունը: Բոլորից
շատ հենց նա է շահագրգռված կանխել Ժիրայր Սէֆիլյանի
նախաձեռնած "Հայ կամավորականների համախմբումը":
Այսօր էլ գլխավոր պատվիրատուն
շարունակում է ճնշել նախաքննական մարմնին և դատարաններին` պարտադրելով, որպեսզի
նրանք ևս երկու ամսով երկարաձգեն կալանքը: Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով,
նախաքննական մարմինը ամեն գնով փորձում է Վահան Արոյանից կորզել ինչ-ինչ
արտահայտություններ, որոնք հնարավոր կլինի երկակի մեկնաբանել կամ որոնց պատճառով
անարժանահավատ կհամարվեն նրա այն ցուցմունքները, որոնք հաստատում են Ժիրայրին
ներկայացվող մեղադրանքների սնանկությունը:
Մենք ևս մեկ անգամ վերահաստատում
ենք Ժիրայր Սէֆիլյանին
անհապաղ ազատ արձակելու պահանջը և դա անում ենք ոչ թե այն պատճառով, որ նա
պատերազմի հերոս է, այլ որովհետև նա անմեղ է և իրականում` նրա նկատմամբ տեղի
ունեցածն է, որ հանցագործություն է: Համոզված ենք, որ այս հանցանքում մեղավորները,
վաղ թե ուշ, կստանան իրենց արժանի պատիժը:
Մենք պահանջում ենք անհապաղ ազատ
արձակել Վարդան Մալխասյանին, որը առաջին անգամը չէ, որ սուր խոսքով արտահայտում է
իր քաղաքացիական դիրքորոշումը: Իսկ Հայ Կամավորականների Համախմբման հավաքում նրա
արտասանած ելույթը միայն պատրվակ էր Ժիրայր Սէֆիլյանի
ձերբակալության համար:
Մենք նաև պահանջում ենք անմիջապես
դադարեցնել ճնշումները այս չեկիստական գործողության մյուս զոհի` Վահան Արոյանի
նկատմամբ, որը չնայած հակաօրինական արարք է թույլ տվել, սակայն արժանի է մեղմ և
պայմանական պատժի, որովհետև նրա մոտ պատերազմի տարիներից կուտակված զենքի
հավաքածուն երբեք չի օգտագործվել ի չարս:
Մամլո ասուլիսին մասնակցեցին
Արմեն Աղայան – Հայ
Կամավորականների Համախմբման ժամանակավոր համակարգող
Թորոս Սէֆիլյան
– Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը
Մամուլի անդրադարձ
1. "Առավոտ", 24.01.2007
Թ.Սէֆիլյանը
սպառնալու է նախագահին
"Աշխարհի
տարբեր երկրներում կազմակերպվել են
"Հայ
կամավորականների համախմբում"
նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին
պաշտպանող հանձնախմբեր:
Այն մեծ ձայն է առաջացրել,
որը վնաս է ոչ թե հայրենիքին,
այլ ներկա իշխանություններին:
23 տարեկան էր Ժիրայրը երբ եկավ
Հայաստան:Չեմ
կարծում,
որ նա մեծ դիվանագետ էր,
կամ ուներ այնպիսի նպատակներ,
որով կարողանար վախեցնել
իշխանություններին:
Ինձ համար անակնկալ էր այն ամենը,
ինչ կատարվել է:
Եթե Ժ.
Սէֆիլյանը
հանցագործ է կամ որևէ հանցագործություն կատարած լիներ,
երբեք նրան չէինք պաշտպանի",-
երեկ փակագիծ ակումբում հայտարարել է Ժ.Սէֆիլյանի
եղբայր,
Լիբանանում
"Ի
պաշտպանություն Ժ.
Սէֆիլյանի
ստեղծված հանձնախմբի անդամ Թորոս Սէֆիլյանը:
Վերջինս ցանկություն հայտնեց
առաջիկայում հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախարարա Սերժ
Սարգսյանի հետ: "Առավոտ"ի
հարցերին,
որ եթե Ձեզ հաջողվի հանդիպել նախագահի կամ
պաշտպանության նախարարաի հետ,
ինչպես եք ներգերծելու նրանց վրա,
որպեսզի իրենց դիրքորոշումը փոխեն Ժ.Սէֆիլյանի
նկատմամբ:
Թ.Սէֆիլյանն
ասաց.
"Ես
ներկայանալու եմ ոչ թե նրա եղբայր,
այլ ստեղծված հանձնախմբի անդամ:
Նախ կպահանջեմ,
որ բացատրեն,
թե իրենք ինչպես կամ ինչ պատճառով են Ժ.Սէֆիլյանին
ձերբակալել,
որպեսզի այդ ամենը ես փոխանցեմ սփյուռք":
Թ.Սէֆիլյանը
հավելեց,
որ նույնիսկ սպառնալու է սփյուքի անունից:
Հայ կամավորականների համախմբում"
նախաձեռնության համակարգող Արմեն
Աղայանը հայտարարեց,
որ ներկայումս Ժ.
Սէֆիլյանի
և վարդան Մալխասյանի գործով հետաքննությունը հայտնվել է փակուղում:
կրկին հաստատելով Ժ.
Սէֆիլյանի
անմեղությունը՝ Ա.Աղայանը
ասաց. "մենք
հենց ձերբակալության պահին և այսօր էլ համոզված ենք,
որ գլխավոր պատվիրատուն Սերժ Սարգսյանն
է":
Առավոտի հարցին ի պատասխան,
թե իրենց որտեղի՞ց այդ տվյալները,
Ա.
Աղայանը պատասխանեց.
"Մենք պատվեր տալու պահին նրա կողքը
կանգնած չէինք,
սակայն մարդկանց գործողությունները որոշակի
հետքեր են թողնում,
որոնցից կարելի է եզրակացություններ անել"
"Ազգ",
24.01.2007
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆՄԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՐՁԵԼ
ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ
Պնդում է Թորոս Սեֆիլյանը
,Ազատագրված
տարածքների պաշտպանությունե
հասարակական նախաձեռնության ղեկավար
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը,
որպես
,Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանությանե
հանձնախմբի անդամ մտադիր է հանդիպել
հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ եւ նրանցից
անձամբ լսել եղբոր ձերբակալության հիմնավորումները:
Իսկ մինչ այդ նա կփորձի հայկական մի
շարք հեռուստաընկերությունների միջոցով ցուցադրել Ժիրայր Սեֆիլյանի ելույթի
տեսագրությունը,
որպեսզի մարդիկ գաղափար կազմեն նրա գործած
,հանցանքիե
մասին:
,Փակագիծե
ակումբում երեկ նա խոսեց Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառով սփյուռքահայերի
տրամադրությունների անկման ու Հայաստանի հանդեպ նրանց հավատի թուլացման մասին,
որ նկատելի է ոչ միայն Լիբանանում,
այլեւ Մ.
Նահանգներում,
Ֆրանսիայում,
Գերմանիայում ու Կանադայում:
23 տարեկանից իրեն հայրենիքին նվիրած
Ժիրայրի կերպարը սփյուռքում ընկալվում է որպես իդեալ,
պատկերանում որպես ազգային հերոս,
բազում ընտանիքներ իրենց արու
զավակներին կոչել են նրա անունով ու հիմա մտացածին պատրվակով նրան ձերբակալողները
փորձում են բծեր գտնել նրա մաքրամաքուր անվան վրա:
Ղարաբաղյան ազատամարտում
2 անգամ ծանր վիրավորված Ժիրայրն իրեն
հերոս չի համարում,
որովհետեւ իր մտածողությամբ հերոսը զոհված
ընկերն է:
Թորոս Սեֆիլյանի համար անհասկանալի է նաեւ,
որ եղբոր անվան շուրջը պտտվում են նրան
մեծահարուստ ներկայացնող անհիմն խոսակցություններ:
Մինչդեռ Տերյան փողոցում գործող
,Նուրիե ռեստորանը նրա համար ոչ թե
միլիոններ դիզելու,
այլ ընդամենը Հայաստանում հայրենանվեր
գործունեություն իրականացնելու միջոց է:
,Ամեն մի սփյուռքահայ տարիներ ի վեր
երազել էր ներդրում կատարել հայրենիքում,
եւ եթե կառավարությունը
երկքաղաքացիության հարցն այդքան չձգձգեր,
նրանց թիվը շատ մեծ կլիներ:
Այստեղ շատ քիչ բան գիտեն
սփյուռքահայերի կյանքի մասին,
նրանց մտահոգող հարցերը քննվում են խիստ
մակերեսորեն,
շատերը դրանց մասին գաղափար անգամ չունեն:
Ժիրայրի ձերբակալությունը սփյուռքում մեծ
աղմուկ է առաջացրել եւ գալիք օրերին կվնասի ոչ թե հայրենիքի,
այլ ներկայիս ղեկավարների
հեղինակությանը:
Փորձում են ապացուցել,
թե ժիրայրը հեղաշրջում էր ուզում անել,
այդպես են ուզում հարձակվել նրա վրա,
սակայն մենք մանուկներ չենք նրանց
ասածներին հավատալու համար:
Չեմ կարծում,
որ նրանց խոսքերը ազդեցություն ունեն
նաեւ ժողովրդի վրա:
Եթե Սեֆիլյանը հանցավոր լիներ՝ չկարծեք,
որ ես որպես եղբայր պիտի վերմակ գցեի
նրա վրա ու պահեի,
ընդհակառակը պիտի օժանդակեի կառավարությանը
նրան ձերբակալելու ու պատժելուե,
ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը խորապես վիրավորված
էր,
որովհետեւ հայրենանվեր գործունեությամբ
զբաղվողներն այսօր իրենց ազգային մուրացկաններ են զգում,
անզոր`
համայն ժողովրդի ցավերը դարմանելու:
Ստացվում է,
որ համախմբվելու ու կազմակերպված
գործելու կոչ անողները մեզանում պետք է պատրաստ լինեն ձերբակալության:
Դա փաստելով,
նա համախմբման կոչ արեց բոլոր նրանց,
ովքեր մտահոգված են ազգային գործերով,
հորդորելով գործել սրտի ու խղճի մտոք:
,Հայ
կամավորականների համախմբման ժամանակավոր համակարգող Արմեն Աղայանը խոսեց այն մասին,
որ Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական
գործը մտել է փակուղի,
որովհետեւ
,նախաքննական մարմինը ոչ մի կերպ չի
կարողանում նրա հանցավորությունը հաստատող որեւէ հիմք գտնելե:
Տպագիր մամուլի մի շարք հրապարակումները
նրան համոզել են,
որ Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր
Սեֆիլյանի ձերբակալության
,գլխավոր պատվիրատուն պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանն էե:
,Մարդկանց գործերն այնպիսի հետքեր են
թողնում,
որոնցով կարելի է դատողություններ անել:
Սերժ Սարգսյանը սկզբում խոսում էր,
որ ինքը կապ չունի այդ գործի հետ:
Ակնհայտ է,
որ կան պատվիրատուններ,
առանց նախագահականի դժվար թե հնարավոր
լիներ ձերբակալել Սեֆիլյանին:
Սակայն լուրջ հանցագործություն
բացահայտելու մասին հայտարարությունները փաստացի շինծու դուրս եկանե:
Նրա ասելով,
հիմա ճնշում է գործադրվում դատական
համակարգի վրա`
անհրաժեշտ նոր ցուցմունքներ ստանալու համար,
որի հույսերը կապված են հայտնաբերված
զենքի հավաքածուի տիրոջ`
Վահան Արոյանի հետ:
Իրենց պահանջը մնում է նույնը`
անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին
եւ Վարդան Մալխասյանին: ,Պահանջում
ենք նաեւ դադարեցնել ճնշումները չեկիստական գործողությունների մյուս զոհի`
Վահան Արոյանի հանդեպ,
որը չնայած հակաօրինական արարքներ է
թույլ տվել,
սակայն արժանի է մեղմ պայմանական պատժի:
Պետք է հաշվի առնել,
որ արցախյան պատերազմի տարիներից իր մոտ
կուտակված զենքի հավաքածուն նա երբեք ի չարս չի օգտագործել,
ոչ մի հանցագործություն չի կատարելե:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
A1plus, 23
Հունվարի,
2007
՚ԵԹԵ ՉԱԶԱՏՎԻ ԺԻՐԱՅՐԸ,
ՍՓՅՈՒՌՔԸ ԿԴԱԴԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸՙ
Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը
մտադրվել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ անվտանգության խորհրդի նախագահ Սերժ
Սարգսյանի հետ,
որպեսզի անձամբ ճշտի եւ սփյուռքին փոխանցի,
թե ինչ պատճառով են ձեռբակալել եղբորը`
Ժիրայր Սեֆիլյանին:
՚Եթե Ժիրայր Սեֆիլյանն իսկապես հանցագործ էր,
ապա չկարծեք,
որ ես որպես եղբայր կամ պաշտպանության
հանձնախմբի անդամ,
մենք պետք է ուզեինք իր վրա վերմակ գցել եւ
պահելՙ,-
հայտարարեց Թորոս Սեֆիլյանը:
Նրան զարմացրել է այն փաստը,
որ ձեռաբակալության պատճառ կարող է
հանդիսանալ ՚Եկեք կազմակերպվենքՙ արտահայտությունը.
՚Ես պատրաստ եմ կրկնել նույն խոսքերը
համոզվածՙ,-
ասաց Թորոս Սեֆիլյանը:
Նրա ձեռքում է գտնվում եղբոր Հայ
կամավորականների համախմբման ժողովի տեսանյութը,
որը նա պատրաստվում է տարածել
հեռուստատեսություններով եւ մամուլով,
եթե համաձայնվեն առանց կրճատումների
ցուցադրել:
Նա նշեց,
որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ`
այնտեղ հաստատվելով,
ցանկանում է իր օժանդակությունն
ուղարկել Հայաստանին:
Նա վստահեցրեց,
որ եղբորը չազատելու դեպքում Սփյուռքը
կարող է դադարեցնել իր օգնությունները:
Իսկ Սփյուռք ասելով Թորոս Սեֆիլյանը
նկատի ունի ԱՄՆ,
Գերմանիան,
Ֆրանսիան եւ այլն:
Այսօրվա ասուլիսին ներկա էր նաեւ հայ
կամավորականների համախմբման ժամանակավոր համակարգող Արմեն Աղայանը,
որը առանց երկմտանքի փաստեց,
որ ձեռբակալության հարցում մեղավոր է
ողջ վարչախումբը,
առանց Ռոբերտ Քոչարյանի համաձայնության նման
բան չէր կարող լինել,
սակայն հիմնական պատվիրատուն Սերժ
Սարգսյանն է:
՚Բոլորից շատ նա է շահագրգռված կանխել Ժիրայր
Սեֆիլյանի նախաձեռնած ՚Հայ կամավորականների համախմբումըՙ:
Այսօր էլ գլխավոր պատվիրատուն
շարունակում է ճնշել նախաքննական մարմնին եւ դատարաններին`
պարտադրելով,
որ նրանք եւս երկու ամսով երկարաձգեն
կալանքըՙ,-
ասաց Արմեն Աղայանը:
Թորոս Սեֆիլյանը եւ Արմեն Աղայանը պահանջեցին
անհապաղ ազատել Ժիրայր Սեֆիլյանին,
քանի որ.
՚դա անում ենք ոչ թե այն պատճառով,
որ նա պատերազմի հերոս է,
այլ որովհետեւ նա անմեղ է եւ իրականում`
նրա նկատմամբ տեղի ունեցածն է,
որ հանցագործություն էՙ:
Ազատ արձակելու պահանջ ունեն նաեւ
Վարդան Մալխսյանի հարցով,
իսկ Վահան Արոյանի նկատմամբ պահանջում
են դադարեցնել ճնշումները:
panorama.am, 24.01.2007
ՍԵՖԻԼՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈւԹՅՈւՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ՊԱՏՎԵ՞ՐՆ Է
Ինչպես այսօր լրագրողներին ասաց
,Հայ կամավորականների միությունե
նախաձեռնության ժամանակավոր համակարգող
Արմեն Աղայանը,
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր
Սեֆիլյանի ձերբակալության նախաձեռնողը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է:
Ա.
Աղայանը կարծում է,
որ Սեֆիլյանի քաղաքական հետապնդման
համար պատասխանատու են Հայաստանի իշխանությունները,
այդ թվում`
նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ա.
Աղայանի խոսքով,
առանց նախագահի համաձայնության
Սեֆիլյանին չէին ձերբակալի,
ավելին,
ներկայումս իշխանությունները փորձում են
պատասխանատվությունը գցել միմյանց վրա և ավելի մեղմ են արտահայտվում այդ մասին
խոսելիս:
,Վերջերս հաճախ են լսվում
հայտարարություններ`
եթե Սեֆիլյանին ներկայացվող
մեղադրանքները չհաստատվենե,
- նշեց Ա.
Աղայանը,
ավելացնելով,
որ նման հայտարարություններ անում են
նրանք,
ովքեր համոզված էին,
թե Սեֆիլյանը զինված հեղաշրջում է
պատրաստում:
Իր հերթին Ժ.
Սեֆիլյանի եղբայրը`
Թորոս Սեֆիլյանը հայտնեց,
որ իր մոտ կա համագումարում Սեֆիլյանի
ունեցած ելույթի տեսագրությունը,
ավելին,
ինքը պատրաստ է տրամադրել այն Հայաստանի
հեռուստաընկերություններին,
պայմանով,
որ այն եթերում կհայտնվի առանց մոնտաժի:
Թ.
Սեֆիլյանի խոսքով,
իր եղբոր ձերբակալությունը մեծ
հնչեղություն է ստացել Սփյուռքում:
Լիբանանի,
ԱՄՆ-ի,
Կանադայի,
Ավստրալիայի,
Գերմանիայի ու Ֆրանսիայի հայկական
համայնքներում նույնիսկ ստեղծվել են Սեֆիլյանի պաշտպանության կոմիտեներ:
Թ.
Սեֆիլյանի խոսքով,
ինքը պատրաստվում է հանդիպել նախագահի
ու պաշտպանության նախարարի հետ,
որպեսզի քննարկի այդ հարցը:
Հիշեցնենք,
որ Ժ.
Սեֆիլյանը մեղադրվում է քր.
օր-ի
301 (սահմանադրական կարգը բռնի
փոփոխելու կոչեր)
և
235 (զենքի և զինամթերքի ապօրինի
ձեռքբերում)
հոդվածներով:
Աղբյուր`
Panorama.am
Իրավունք,
23. հունվար,
2007
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Ինչպես հայտնի է, մեր ԱԱԾ-ն
առանձնապես աչքի չի ընկնում իր պրոֆեսիոնալ գործունեությամբ: Վերջին մի քանի
տարիներին այս կառույցը հիշեցնում է իշխանության դուստր ձեռնարկություն, որը
կազմուպատրաստ սպասում է, թե ինչ պատվեր կիջեցնեն վերեւից: ԱԱԾ-ի վերջին շոուն
Ժիրայր ՍԷֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունն էր, որը վրդովեցրել է նաեւ
բազմաթիվ սփյուռքահայերի: Այս օրերին Հայաստանում է գտնվում Ժիրայրի եղբայրը՝ ԹՈՐՈՍ
ՍԷՖԻԼՅԱՆԸ, որի մտահոգություններն էլ ներկայացնում ենք՝ կապված նրա եղբոր
ձերբակալության հետ:
-Ձեր եղբոր ձերբակալության հետ կապված արձագանքել են բազմաթիվ քաղաքական ուժեր եւ
հասարակական կազմակերպություններ. կարո՞ղ եք այս իրողության շուրջ Ձեր
գնահատականները ներկայացնել՝ փորձելով վերանալ անձնական գործոնից:
-Ինձ համար ամեն ինչ շատ պարզ ու հստակ է: Այս եղած իրականությունը քաղաքական խաղ
է, եւ մենք այսօր համոզված ենք, որ եղածը քաղաքականության հետ կապված խաղարկություն
է, որն արվում է երեսփոխանների ընտրություններից 3-4 ամիս առաջ: Շատերն ուզում են
հասարակությանը ներկայանալ բոլորովին այլ բարքերով, կամ էլ ոմանք միմյանց հետ
խնդիրներ ունեն եւ ուզում են, որ Ժիրայրը վճարի այդ բաժինը: Կրկնում են, որ սա
քաղաքական խնդիր է եւ որիշ ոչինչ: Իրենք փորձեցին ինչ-որ զենքերի հարց կապել
Ժիրայրի հետ, բայց նման բան չկա: Ձերբակալության քաղաքական լինելու մասին ասում եմ
ոչ միայն ես՝ որպես Ժիրայրի եղբայր, այլեւ այդ կարծիքին են նաեւ դրսում
սփյուռքահայերը:
-Ձեր ասածից բխում է, որ խնդիրը իրավական չէ, այլ միայն քաղաքական, ըստ այդմ՝
որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Ես հասկանում եմ դա. երբ դու ինչ-որ մեկին ասում ես՝ դու տգեղ ես, ինքն արդեն քեզ
չպետք է սիրի: Եվ երբ Ժիրայրն ասում էր այդ մասին՝ հաշվի առնելով իրականությունը,
ոչ թե հանցագործություն էր անում, այլ ներկայացնում էր իր ազգային
մտահոգությունները: Այսօր շատերն ունեն այդպիսի մտահոգություններ, բայց նրանք
ինչ-որ մարդկանց են ծառայում, բայց ժիրայրն ասում է, որ դուք տգեղ եք առանց կապ
ունենալու այդ մարդկանց հետ: Եվ այս պատերազմը Ժիրայրի դեմ արվում է, որպեսզի նրան
մեկուսացնեն: Միակ նպատակը այս է:
-Կարո՞ղ եք որոշակի հասցեատիրոջ ուղղել Ձեր ասելիքը:
-Այսի՞նքն:
-Այս մեղադրանքները մամուլում հասցեագրված են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:
-Ես դա չգիտեմ. անընդհատ իրար վրա են գցում, բայց դա պետք է հետաքրքրի առաջին
հերթին լրագրողներին, ովքեր իրենց գործունեության հիմքում ունեն ազգային
մտահոգություններ, այլ ոչ թե առաջնորդվում են զուտ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով:
-Այս իրավիճակում ինչպե՞ս եք շարունակելու պայքարել:
-Խնդիրն այսօր Ժիրայրին դուրս բերելը չէ: Ժիրայրը պետք է գա, այսօր չգա՝ վաղը պետք
է գա, բայց կգա: Մենք սրան հավատում ենք: Բայց այսօր մենք աշխատանքներ ենք տանում
սփյուռքում, այստեղ էլ կան համախոհ ընկերներ, ովքեր շարունակելու են եւ գործը
հասցնելու են ավարտին. Ժիրայրի եւ Վարդանի ձերբակալությունը չի նշանակում, որ մենք
սառչելու ենք եւ կամ վախեցանք: Սկսած գործը ավարտին ենք հասցնելու:
-Ո՞ր գործը:
-Որ ինչպես ուզենք, այնպես էլ ապրենք: Այսինքն՝ ժողովուրդը պետք է կարողանա իր
պատկերացրած լավ ձեւով ապրել:
-Այսինքն՝ Դուք ակնարկում եք իշխանափոխության մասի՞ն:
-Բնական է, երբ մենք տեսնում ենք, որ իրենք սխալ ընթացքի մեջ են, ինչո՞ւ չասենք:
Ի՞նչ է՝ ասելը վա՞տ բան է:
- Սփյուռքահայերը ե՞ւս այս կարծիքին են:
-Անշուշտ. դուք չեք պատկերացնի, թե ինչ վիճակում են այսօր նրանք գտնվում: Տարիներ
շարունակ դրսում ապրում էինք Ժիրայրով, նրա գաղափարներով եւ այլն, եւ այլն: Ու,
կարծես, հիմա փականք դրվեց այդ ամենին: Եթե այսպիսի անձնավորությունը պետք է վճարի
ինչ-որ բաների համար, ուրեմն՝ ո՞վ կա, որին սփյուռքում պետք է շարունակեն հետեւել
եւ հավատալ: Այս ամենը շփոթության մեջ է գցել սփյուռքահայերին, եւ նրանք շատ
վիրավորված են: Սփյուռքը հիմնականում ներկայացնում են 2-3 կուսակցություններ, բայց
այնտեղ շատ մեծ թվով անհատներ կան, ովքեր չեն պատկանում որեւէ կուսակցության. նրանց
թիվը շատ մեծ է: Եվ նրանք շատ վրդովված են այս ամենից: Այսօր իշխանությունները պետք
է հասկանան, որ սփյուռքում նոր որակի մտահոգություն կա:
-Բայց ի՞նչ կարող է անել այս պարագայում սփյուռքահայությունը:
-Շատ բան: Նրանք սկսելու են բողոքի ակցիաներով, նամակներով եւ մի շարք այլ բաներով
իրենց դիրքորոշումն ու կեցվածքը ներկայացնել: Սփյուռքահայերը կարող են շատ բաներ
անել. մինչ այսօր նրանք իրենց ֆինանսական օգնությունն են բերել ի նպաստ Հայաստանի,
այսօր թող բոլոր կուսակցությունները իմանան, որ սփյուռքում իրարանցում է սկսվելու.
մենք սրտաբուխ ուղարկել եւ արել ենք այն, ինչ կարողացել ենք, հիմա էլ մեր կեցվածքով
ենք փորձելու արտահայտել ազգային մտահոգությունները:
-Սփյուռքը Ձեզ հետ է. իսկ Հայաստանում կա՞ն այնպիսի ուժեր, որոնց վրա կարող եք
հենվել, եթե այո՝ ապա կնշե՞ք:
-Կան, անշուշտ, կան, բայց դա ապագան ցույց կտա: Այսօր մեզ պետք չէ հիշատակել
առանձին անուններ, քանի որ ովքեր համախոհ են մեզ հետ եւ չեն ողջունում այս ամենը,
կարող են իրենց գործողություններով դա փաստել, իսկ ասելու կարիք մենք չունենք:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Հ.Գ. -Այսօր Թորոս Սէֆիլյանի մասնակցությամբ տեղի է ունենալու մամուլի ասուլիս:
Երեկ տեղեկացանք նաեւ, որ Ժիրայր Սէֆիլյանի համախոհներին հաջողվել է ձեռք բերել այն
հավաքի տեսագրությունը, որը դրված է մեղադրանքի հիմքում: Հնարավոր է, որ
լրագրողներն այսօր ասուլիսի շրջանակներում հնարավորություն ունենան այն դիտելու:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|