|
Աշխարհը
Ցնցված
Է
Մարտի
1-ին
Հայաստանում
կատարված
ողբերգական
իրադարձությունները
եւ
դրանց
հաջորդած
զարգացումները
լուրջ
արձագանք
ստացան
ամբողջ
աշխարհում:
Առաջին
իսկ
օրվանից
տասնյակ
միջազգային
կառույցներ,
եվրոպական
երկրներ,
հայտնի
ու
անհայտ
կազմակերպություններ
հատուկ
հայտարարություններ
ընդունեցին
Հայաստանի
վերաբերյալ
եւ
դեռ
շարունակում
են
ընդունել:
Հայ
հանրությունը,
սակայն,
միայն
մասամբ
է
ծանոթ
դրանց,
քանի
որ
եթե
նույնիսկ
ՀՀ
իշխանական
ԶԼՄ-ները
անդրադառնում
են
այդ
հայտարարություններին,
ապա
միայն
համապատասխան
սրբագրումներ
անելուց
հետո:
Ուստի
հարկ
ենք
համարում
ներկայացնել
այդ
հայտարարությունների
հատկապես
այն
հատվածները,
որոնք
կրճատվել
են
իշխանական
ԶԼՄ-ների
կողմից:
Այսպես`
մարտի
1-ին
Ազատության
հրապարակում
ցուցարարների
նկատմամբ
կիրառված
բռնությունների
կապակցությամբ
նույն
օրը
իր
մտահոգությունն
է
հայտնել
Եվրոպայի
խորհրդի
գլխավոր
քարտուղար
Թերի
Դեւիսը:
Նա,
մասնավորապես,
նշել
է,
որ
ցնցված
է
առնվազն
8
զոհերի
մասին
տեղեկություններով,
միաժամանակ
ՀՀ
իշխանություններին
կոչ
է
արել
«հետաքննել
մահվան
բոլոր
դեպքերը
եւ
ուժի
կիրառման
չարաշահման
վերաբերյալ
մեղադրանքները,
կենտրոնանալ
հանցագործությունների
կատարողներին
հայտնաբերելու
եւ
ոչ
թե
քաղաքական
ընդդիմախոսներին
հետապնդելու
վրա»:
Հայտնի
իրադարձությունների
ժամանակ
Երեւանում
գտնվող
Հարավային
Կովկասում
ԵԱՀԿ-ի
գործող
նախագահի
հատուկ
ներկայացուցիչ
Հեյկի
Տալվիտիեն,
իր
հերթին,
նշել
է,
որ
ձերբակալությունները
պետք
է
իրականացվեն
միմիայն
ապացույցներով:
Եվրոպացի
դիվանագետը
նաեւ
ուշադրություն
է
հրավիրել
այն
փաստի
վրա,
որ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
դե
յուրե
տնային
կալանքի
տակ
չէ,
իսկ
դե
ֆակտո՝
այո:
Տալվիտիեն
Հայաստանի
իշխանություններին
կոչ
է
արել
վերացնել
արտակարգ
իրադրությունը:
Մարտի
3-ին
Եվրամիության
արտաքին
հարաբերությունների
հարցերով
հանձնակատար
Բենիտա
Ֆերերո-Վալդները
Հայաստանի
իշխանություններին
կոչ
է
արել
վերացնել
հայտարարված
արտակարգ
իրադրությունը
եւ
չսահմանափակել
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
տեղաշարժվելու
իրավունքը:
Իր
հերթին,
մեկնաբանելով
Ռոբերտ
Քոչարյանի
կողմից
Հայաստանում
արտակարգ
դրություն
հայտարարելու
մասին
հրամանագիրը`
ԵԱՀԿ
ԶԼՄ-ների
հարցերով
ներկայացուցիչ
Միկլոշ
Հարաշտին
մարտի
4-ին
Վիեննայում
հայտարարել
է,
որ
արտակարգ
դրությունը
չպետք
է
իշխանությունների
կողմից
օգտագործվի`
հասարակությանը
տարբեր
աղբյուրներից
տեղեկատվություն
ստանալու
իրավունքից
զրկելու
նպատակով:
ՀՀ-ում
ստեղծված
իրավիճակի
կապակցությամբ
մարտի
4-ին
հայտարարությամբ
հանդես
է
եկել
նաեւ
Հարավային
Կովկասում
Եվրամիության
հատուկ
ներկայացուցիչ
Փիթեր
Սեմնեբին:
Հայտարարության
մեջ
նշվում
է.
«Մենք
խիստ
մտահոգված
ենք
շաբաթ
օրը
տեղի
ունեցած
բռնությամբ,
որը
դատապարտում
ենք
ամենայն
խստությամբ:
Հուսով
ենք,
որ
շատ
շուտով,
օրինակ,
ամբողջ
ծավալով
կվերականգնվի
լրատվամիջոցների
ազատությունը,
եւ
որ
հնարավոր
կլինի
վերացնել
արտակարգ
իրավիճակը»:
Մարտի
7-ին
Հայաստան
էր
ժամանել
ԱՄՆ
պետքարտուղարի`
Եվրոպայի
ու
Եվրասիայի
հարցերով
տեղակալի
օգնական
Մեթյու
Բրայզան,
որը
ՀՀ
բարձրաստիճան
ղեկավարության
հետ
հանդիպումների
ժամանակ
վերջիններիս
հետ
խոսել
է
արտակարգ
դրությունը
չեղյալ
հայտարարելու
անհրաժեշտության
մասին:
Բրայզան
խստորեն
դատապարտել
է
ընդդիմադիր
ցուցարարների
նկատմամբ
Հայաստանի
իշխանությունների
գործադրած
բռնությունները:
Իսկ
«Ազատություն»
ռ/կ-ին
տված
հարցազրույցում
Բրայզան
դա
որակել
է
որպես
«ցավալի»
եւ
ասել,
թե
ակնհայտ
է,
որ
կառավարական
ուժերի
արձագանքը
«կոպիտ
եւ
վայրագ
էր»:
Ամերիկացի
դիվանագետը
նաեւ
մտահոգություն
է
հայտնել
անկախ
մամուլի
նկատմամբ
գործադրվող
սահմանափակումների
վերաբերյալ:
Նա
հորդորել
է
վերացնել
արտակարգ
դրությունը
եւ
իշխանություններին
կոչ
է
արել
վերջ
տալ
նախագահի
թեկնածու
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
հետ
առնչություն
ունեցող
ընդդիմության
ակտիվիստների
ձերբակալություններին:
Իսկ
ահա
փետրվարի
19-ի
ընտրություններում
ԵԽԽՎ
դիտորդական
առաքելության
ղեկավար
Ջոն
Պրեսկոտը
մարտի
10-ին
ողջունել
է
արտակարգ
իրավիճակի
երկու
դրույթների
չեղյալ
հայտարարումը
եւ
կոչ
է
արել
հանել
արտակարգ
իրավիճակի
մնացած
դրույթները:
Նույն
օրը
Նորվեգիայի
հելսինկյան
կոմիտեն
Հայաստանի
իշխանություններին
կոչ
է
արել
հարգել
միջազգային
օրենքները
եւ
միջազգային
քննիչներ
հրավիրել`
մարտի
1-ին
տեղի
ունեցած
դեպքերը
քննելու
համար:
«Միայն
նման
միջազգային
հետաքննությունը
արժանահավատ
կհամարվի
հայաստանցիների
կողմից»,-
հայտարարել
է
Նորվեգիայի
հելսինկյան
կոմիտեի
գլխավոր
քարտուղարի
տեղակալ
Գունար
Կառլսենը:
Վերջինս
նաեւ
նշել
է,
որ
լայն
տարածում
է
ստացել
թերահավատությունը
այն
բանի
հանդեպ,
թե
ինչպես
են
իշխանություններն
անցկացրել
նախագահական
ընտրությունները,
եւ
ահագնանում
են
վրդովմունքն
ու
հուսահատությունը
այն
միջոցների
կապակցությամբ,
որոնցով
դադարեցվել
են
խաղաղ
ցույցերը:
Մարտի
11-ին
եռօրյա
այցով
Երեւան
ժամանելուց
առաջ
Եվրոպայի
խորհրդի
մարդու
իրավունքների
հանձնակատար
Թոմաս
Համմարբերգը
հայտարարել
էր,
որ
մտահոգված
է
Հայաստանում
մարդու
իրավունքների
վիճակով
եւ
արտակարգ
դրության
հայտարարման
հետեւանքներով:
Իր
հերթին,
Սպիտակ
տան
մամուլի
խոսնակ
Թոնի
Ֆրատոն
երեկ
մտահոգություն
է
հայտնել
Հայաստանում
ստեղծված
իրավիճակի
կապակցությամբ
եւ
քաղաքական
երկխոսության
կոչ
արել:
«Հայաստանի
կառավարությունը
պետք
է
ապահովի
օրենքի
գերակայությունը,
վերացնի
արտակարգ
դրությունը
եւ
վերականգնի
մամուլի
ազատությունը:
ԱՄՆ-ն
դատապարտել
է
մարտի
1-ի
եւ
2-ի
բռնությունները,
որոնց
հետեւանքով
մարդիկ
զոհվեցին,
եւ
դրան
հետեւած
իշխանության
գործողությունները,
ներառյալ
ընդդիմադիրների
ձերբակալումը,
մամուլի
ազատության,
ինչպես
նաեւ
հավաքվելու
իրավունքի
սահմանափակումը»,
-
հայտարարել
է
Սպիտակ
տան
խոսնակը:
Հայաստանում
ստեղծված
իրավիճակի
կապակցությամբ
երեկ
իր
մտահոգությունն
է
հայտնել
Եվրամիության
նախագահությունը`
իշխանություններին
կոչ
անելով
վերացնել
արտակարգ
դրությունը:
ԵՄ
նախագահության
կողմից
երեկ
ընդունված
հայտարարության
մեջ
Հայաստանի
իշխանություններին
կոչ
է
արվում
«ազատ
արձակել
այն
մարդկանց,
որոնք
ձերբակալվել
են
իրենց
քաղաքական
ակտիվության
պատճառով,
եւ
ձեռնպահ
մնալ
հետագա
ձերբակալություններից»:
Նշենք,
որ
սրանք
ամբողջը
չեն,
եւ
այս
ընթացքում
Հայաստանին
վերաբերող
հայտարարություններ
ընդունած
կառույցների
եւ
երկրների
շարքը
կարելի
է
դեռ
երկար
շարունակել:
Մասնավորապես,
դրանց
մեջ
են`
«Human Rights Watch», «Amnesty International»
կազմակերպությունները,
Բալկանյան
քաղաքական
ակումբը,
Կանադայի
ԱԳ
նախարարությունը,
Մարդու
իրավունքների
միջազգային
ֆեդերացիան
եւ
այլն:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|