|
«
Ո՞վ
է
իրականում
«փսիխոզ
տարածում»
ժողովրդի
մեջ"
Ժամանակ
Երևան
Հ.Մ.
Օրերս
լրագրողների
հետ
հանդիպման
եկած
ՀՀ
գլխավոր
դատախազ
Աղվան
Հովսեփյանը
հայտարարեց,
որ
ԱԺ
«Ժառանգություն»
խմբակցությունը
ժողովրդի
մեջ
«փսիխոզ
է
տարածում»
եւ
որպես
փսիխոզի
դրսեւորում
վկայակոչեց
խմբակցության
անդամների
պնդումն
այն
մասին,
ըստ
որի
իրենք
տեսել
են,
թե
ինչպես
է
«Վիլիս»
մակնիշի
ավտոմեքենան
ժամը
15: 00-ի
սահմաններում
վրաերթի
ենթարկում
ՀՀ-ում
Ֆրանսիայի
դեսպանատան
մոտ
խմբված
մարդկանցից
մի
քանիսին:
ՀՀ
դատախազությունը
հերքում
է
այդ
փաստը,
իսկ
«Ժառանգության»
անդամները
կանչվել
են
դատախազություն`
ապացուցելու,
որ
այդ
օրն
իրոք
այդպիսի
դեպք
է
արձանագրվել,
եւ
որ
իրենք
դրան
ականատես
են
եղել:
(Երեկ
այդ
նպատակով
դատախազություն
էր
կանչվել
խմբակցության
անդամ
Ստյոպա
Սաֆարյանը):
«Մեր
խմբակցության
բոլոր
անդամները,
բոլորս
անխտիր,
մարտի
1-ին
եղել
ենք
ժողովրդի
մեջ,
եւ
ամեն
մեկս
գտնվելով
մի
կետում
փորձել
ենք
հավասարակշռություն
մտցնել,
փորձել
ենք
զորքի
եւ
ժողովրդի
մեջ
կանգնելով
խաղաղեցնել
իրադրությունը
եւ
այսքանից
հետո
մենք
կոչվում
ենք
փսիխոզ
տարածողներ:
Ինձ
թվում
է`
փսիխոզի
մեջ
իրենք
են:
Ի
դեպ,
«Վիլիս»-ի
կադրերը
հենց
մարտի
1-ին
ցուցադրվել
է
«Երկիր
մեդիա»
հեռուստաընկերության
եթերում,
այդ
եւ
այդ
օրվա
դեպքերը
պատկերող
բազմաթիվ
լուսանկարներ
ու
տեսաֆիլմերով
է
ողողված
ամբողջ
ինտերնետը:
Հիմա
մենք
պետք
է
գնանք
դատախազություն
եւ
ապացուցենք
մեր
աչքի
տեսածը»,
- երեկ
մեզ
հետ
զրույցում
ասաց
Անահիտ
Բախշյանը:
Տիկին
Բախշյանն,
ի
դեպ,
մասնակցել
է
մարտի
1-ի
դեպքերի
ժամանակ
զոհված
8 քաղաքացիներից
չորսի
հոգեհանգստի
արարողությանը,
այցելել
է
նրանց
հարազատներին
ու
«Ժառանգություն»
խմբակցության
անունից
ցավակցական
երկտող
է
փոխանցել
բոլոր
8 զոհերի
հարազատներին:
Մեզ
հետ
զրույցում
տկն
Բախշյանը
պատմեց.
«Ցավոք
չկարողացա
մասնակցել
բոլոր
զոհվածների
հուղարկավորությանը,
քանի
որ
նրանցից
միայն
չորսի
հասցեները
կարողացա
պարզել:
Մասնակցել
եմ
Զաքար
Հովհաննիսյանի
հագեհանգստին:
Նա
27 տարեկան
էր,
ամուսնացած
չէր,
ուներ
անդամալույծ
հայր,
մայրը
վաղուց
է
մահացել,
ավագ
եղբայրն
էլ
Արցախյան
պատերազմի
ժամանակ
է
զոհվել:
Ունի
ընդամենը
մի
քույր,
որն
ամուսնացած
է:
Զաքարն
էր
խնամում
անդամալույծ
հորը:
Այդ
ընտանիքի
պատմությունը
շատ
ողբերգական
է,
խոսքեր
չունեմ
ասելու:
Զաքարը
մահացել
է
հրազենային
վնասվածքից:
Ի
դեպ,
նա
«Հայլուր»-ի
մեկնաբան
Արտակ
Հերիքյանի
մանկության
ընկերն
է:
Զաքարը
հանրահավաքներին,
որպես
կանոն,
չի
մասնակցել:
Զաքարենց
տուն
այցելելուց
հետո
տեսա,
որ
նրանց
տան
կողքին
էլ
հոծ
բազմություն
է
հավաքված:
Պարզվեց,
որ
նրանց
պատկից
հարեւանը`
Դավիթ
Պետրոսյանը,
նույնպես
զոհվել
է
մարտի
1-ի
դեպքերի
ժամանակ:
Դավիթը
33 տարեկան
էր,
ոսկերիչ,
շնորհքով,
կարգին
երիտասարդ,
ունի
11 տարեկան
տղա`
Վարուժան
անունով:
Աշխատանքից
հետո
գնացել
է
միտինգի,
բայց
ակտիվ
մասնակից
չի
եղել:
Հարազատները
պատմում
են,
որ
մարտի
1-ին
հարեւանի
տղաներով
որոշել
են
հավաքվել
ու
գնալ-մասնակցել
Ֆրանսիայի`
դեսպանատան
մոտ
տեղի
ունեցող
իրադարձություններին:
Նրան
հողին
հանձնեցին
Վանաձորում,
վանաձորցի
էր:
Դավիթը
մահացել
է
գլխին
ստացած
հրազենային
վնասվածքից,
փամփուշտն
արձակվել
է
«Մակարով»
տեսակի
հրազենից:
Ես
հիացած
եմ
նրա
կնոջ
ու
մոր
բարձր
քաղաքացիական
գիտակցությամբ,
արտակարգ
մարդիկ
են...
Երեկ
կինն
էր
զանգել,
ասաց`
վիշտս
շատ
մեծ
է,
բայց
ուզում
եմ
իմանալ,
թե
ինչ
է
կատարվում
երկրում,
ի՞նչ
պիտի
լինի,
ո՞նց
պիտի
լինի...
Այսօր
հանդիպելու
եմ
նրա
հետ:
Ասեմ,
որ
«Հայլուրը»
նկարահանել
է
Զաքարի
քրոջն
ու
ցույց
տվել:
«Հայլուրը»
նկարահանելու
առաջարկ
է
արել
նաեւ
Դավիթի
հարազատներին,
բայց
նրանք
քշել
են
առաջարկ
անողներին:
Մյուս
զոհը`
Տիգրան
Խաչատրյանը,
23 տարեկան
էր,
Ավանում
էր
ապրում:
Ուզում
էի
հանդիպել
ծնողներին,
սակայն
Տիգրանի
մայրն
ասաց,
որ
չի
ուզում
որեւէ
մեկին
տեսնել,
ես
էլ
ցավակցական
նամակը
ուրիշի
միջոցով
փոխանցեցի:
(Տիգրան
խաչատրյանը
հանրահավաքի
մասնակից
չի
եղել,
պատահական
զոհ
է,
մահացել
է
գլխին
ստացած
հրազենային
վնասվածքից.-
խմբ.):
Գրիգոր
Գեւորգյանն
ապրում
էր
Կոնդում,
27 տարեկան
էր,
երկու
երեխա
ուներ:
Նա
աշխատանքից
տուն
վերադառնալիս`
երեկոյան
ժամը
9-ի
կողմերը,
զանգահարում
է
կնոջն
ու
ասում`
ընթրիքի
սեղան
պատրաստիր,
գալիս
եմ:
Որ
ուշանում
է,
կինը
զանգում
է
ճշտելու
ուշացման
պատճառը,
Գրիգորն
էլ
ասում
է,
որ
չորս
կողմում
զինվորներ
են
ու
ոչ
մի
կերպ
չի
կարողանում
դուրս
գալ
շուրջկալից:
Ժամեր
անց
Գրիգորի
կնոջ
եղբայրները
գնում
են
դեպքի
վայր
ու
պարզում,
որ
Գրիգորը
զոհվել
է
գլխին
ստացած
հրազենային
վնասվածքից:
Նա
էլ
պատահական
զոհ
է
ու
կապ
չի
ունեցել
միտինգավորների
հետ:
Գոռ
Քլոյանը
28 տարեկան
էր,
ունի
երկու
երեխա,
«Բարգավաճ
Հայաստան»
կուսակցության
անդամ
էր
եւ
ընտրությունների
ընթացքից
խիստ
դժգոհ
լինելով
սկսել
էր
գնալ
Ազատության
հրապարակի
միտինգներին:
Նրա
ընտանիքի
անդամները
նույնպես
շատ
բարձր
քաղաքացիական
դիրքորոշում
ցուցաբերեցին
ու,
այսպես
ասած,
հայլուրական
հիստերիան
նրանց
տանը
չկար:
Արմեն
Ֆարմանյանը
27 տարեկան
էր,
նորից
երիտասարդ,
մասնակցեցի
նրա
հոգեհանգստի
արարողությանը:
Նրանց
տան
մթնոլորտն
իմ
այցելության
ժամանակ
լարված
էր,
չկարողացա
պարզել,
թե
ինչից
է
մահացել:
Հովհաննես
Հովհաննիսյանի
հուղարկավորությանը
չկարողացա
մասնակցել,
պարզվեց`
թաղումն
այլ
վայրում
են
արել:
Հարեւանները
պատմեցին,
որ
շատ
հանգիստ,
օրինավոր,
խաղաղ
մարդ
էր,
42 տարեկան:
Միտինգների
ակտիվ
մասնակից
էր,
մահացել
է
հրազենային
վնասվածքից:
Ընտանիքի
անդամներին
դեռ
չեմ
հանդիպել,
կհանդիպեմ,
երբ
վերադառնան:
Համլետ
Թադեւոսյանի
հուղարկավորությանը
չենք
մասնակցել,
սակայն
հարազատներին
կուսակցության
անունից
ցավակցական
նամակ
ենք
ուղարկել»:
Տիկին
Բախշյանը
մեր
զրույցի
ընթացում
անդրադարձավ
նաեւ
իշխանությունների
կողմից
արվող
այն
հայտարարություններին,
ըստ
որոնց
մարտի
1-ի
դեպքերի
ժամանակ
զինվորների
եւ
ոստիկանների
կողմից
հրազեն
չի
օգտագործվել:
«Ինչպես
ականատեսներից
մեկը
պատմեց,
հին
քաղաքապետարանի
կողմից
զորքը
վրա
է
տվել`
այդ
տարածքում
գտնվող
երիտասարդներից
մի
քանիսին
կռվի
մեջ
ներքաշելու
նկատառումով:
Զորքը
հետագայում
հետ-հետ
է
գնացել,
այդ
երիտասարդներն
էլ
որոշել
են,
այսպես
ասած,
վախեցնել
նրանց`
քար
ու
փայտ
են
նետել
նրանց
ուղղությամբ,
մինչդեռ
վրա
տված
զինվորականների
այդ
տակտիկան
մի
նպատակ
է
ունեցել`
ներքաշել
տաքարյուն
ջահելներին,
հետո
կալմեջ
անել
ու
ջարդել:
Ի
դեպ,
Լեոյի
փողոցի
շենքերից
մեկի
բնակիչը`
Դվին
հյուրանոցի
սեփականատեր
Վանիկ
Թորոսյանի
որդին,
այդ
դեպքերի
ժամանակ
պատշգամբում
կանգնած
է
եղել
եւ
վիրավորվել
է
գլխին
ստացած
հրազենային
վնասվածքից:
Նրա
վիճակն
այժմ
շատ
ծանր
է:
Մեկ
այլ
բնակչի
բնակարանի
առաստաղին
փամփուշտ
է
խրվել`
ծակելով
տան
լուսամուտի
ապակիները:
Եվ
այսքանից
հետո
իշխանությունները
պնդում
են,
որ
կրակոցներ
չե՞ն
եղել»:
Հ.Գ.
«Ժառանգություն»
խմբակցության
անդամները
մարտի
2-ին
դիմել
են
ԱԺ
նախագահ
Տիգրան
Թորոսյանին`
առաջարկելով
այդ
օրը
Հայաստանում
սգո
օր
հայտարարել:
Վերջինիս,
ինչպես
հավաստեց
Անահիտ
Բախշյանը,
դուր
չի
եկել
այդ
միտքը:
Թորոսյանն
ի
պատասխան
ասել
է,
որ
դա
դուրս
է
ԱԺ-ի
իրավասություններից,
եւ
որ
սգո
օր
հայտարարելու
իրավասություն
ունի
միայն
ՀՀ
նախագահը`
Ռ.Քոչարյանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|