|
Որտեղ
Էր Դաշնակցությունը Մարտի 1-Ին
Lragir.am
Այսօր
Հայաստանի
քաղաքացիներին
ավելի
քան
երբևէ
հուզում
է
հայկական
կուսակցությունների
տեղն
ու
դերը
երկրի
քաղաքականության
մեջ։
Մարտի
1-ին
Երևանում
տեղի
ունեցած
դեպքերից
հետո
քաղաքական
կառույցների
հանդեպ
հասարակության
տածած
անվստահությունը,
որն
առկա
էր
և
մինչ
այդ,
վերածվել
է
բաց
նիհիլիզմի։
Դա
բնական
է.
նախընտրական
շրջանում
կուսակցությունների
ղեկավարների
մեծամասնության
պահվածքը
և,
հատկապես,
նրանց
գործողությունները
ներկա
պահին
ոչ
միայն
հուսախաբ
արեցին
հարյուր
հազարավոր
քաղաքացիների,
այլև
հիմք
ստեղծեցին
տարբեր
կարծիքների
համար,
որ
տվյալ
կուսակցությունները
լուրջ
վտանգ
են
հանդիսանում
մեր
պետության
համար։
Եվ
իսկապես,
դեռ
երբեք
ցինիզմը
և
հասարակական
կարծիքի
նկատմամբ
արհամարհանքը
Հայաստանում
այդքան
վառ
չէին
դրսևորվել,
որքան
վերջին
նախագահական
ընտրությունների
շրջանում։
Դեռ
երբեք
կուսակցության
պարագլուխներն
այդքան
անպատշաճ
ձևով
չէին
արտահայտել
իրենց
շահամոլ
էությունը,
բացահայտ
կեղծիքը
և
միջոցների
ընտրության
հարցում
անսկզբունքայնությունը
իշխանության
հասնելու
համար։
Ըստ
երևույթին,
նախընտրական
փուլում
ստեղծված
քաղաքական
իրավիճակը
սպառեց
կուսակցությունների
իրական
մտադրությունները
թաքցնելու
բոլոր
հնարավորությունները.
այդ
ժամանակ
նրանք
իշխանությունների
օրինակով
«վա–բանկ»
գնացին՝
փորձելով
հասարակությանը
ապացուցել,
որ
«իրենց
դեմ
խաղ
չկա»։
Հարցերն
ավելի
լուրջ
են
Դաշնակցություն
կուսակցության
հետ։
Այդ
անվերջ
«պոչ
խաղացնող»
քաղաքական
ուժը
նույնպես
չկարողացավ
հասկանալ,
որ
ուշ
թե
շուտ
ժամանակն
իրենը
կանի,
և
ինչ–որ
պահի
իրենք
նույնպես
կկանգնեն
քաղաքական
ճգնաժամի
առաջ։
Եվ
հարցն
այն
չէ,
որ
քաղաքական
գործընթացների
հետնախորշերում
մնալով,
դաշնակցականները
Հայաստանի
գործող
վարչակարգում
մնացին
կցասայլի
ավանդական
դերում։
Բանն
այն
է,
որ
հասարակության
մեջ
առաջին
անգամ
բողոք
առաջացավ
այս
կուսակցության
դեմ։
Մարտի
1-ի
դեպքերը
դարձան
այն
հանգրվանը,
որտեղ
Դաշնակցությունը
«կոտրեց
իր
ատամները»։
Հայաստանում
ոչ
ոք
չի
մոռացել
հեռուստատեսությամբ
կուսակցության
ղեկավար
Հրանտ
Մարգարյանի
հետընտրական
հայտարարություններն
այն
մասին,
որ
Դաշնակցությունը
թույլ
չի
տա,
որ
Հայաստանում
թափվի
անգամ
«մի
կաթիլ
արյուն»։
Թափահարելով
կուսակցության
«դարավոր»
փորձի
դրոշը՝
նրա
ղեկավարները
փորձում
էին
համոզել
Հայաստանի
ժողովրդին,
որ
հենց
իրենք
են
ճգնաժամի
պահին
երկրի
վիճակը
կարգավորողները։
Նրանք
ներշնչում
էին
հասարակությանն
ու
քաղաքական
վերնախավին,
որ
վերջիններս՝
ի
դեմս
Դաշնակցության,
ունեն
ամենահզոր
պաշտպանը։
Մարտի
1-ին
երկիրն
ականատես
եղավ
այդ
«հզոր
պաշտպանի»
իրական
դեմքին
ու
իրական
ներուժին։
Հրանտ
Մարգարյանի
ամպագոռգոռ
հայտարարությունները
խլացան
կրակոցների
թնդյունի
մեջ,
իսկ
կուսակցությունն
առաջին
անգամ
ժողովրդին
ներկայացավ
դեպքերից
քսան
օր
անց՝
այն
էլ
այն
մարդկանց
կողքին,
ում
նրանք
դեռևս
մեկ
ամիս
առաջ
օլիգարխներ
ու
կաշառակերներ
էին
անվանում։
Հայաստանում
քչերին
զարմացրեց
այդ
փաստը.
էլ
որտե՞ղ
պիտի
լինեին
դաշնակցականները։
Բայց
խնդիրն
այլ
է,
այն,
որ
Դաշնակցությունը
պիտի
պատասխան
տա
հարցին,
թե
ու՞ր
էին
իրենք
մարտի
1-ին։
Ինչու՞
ժողովրդի
ու
նրանց
վրա
կրակողների
միջև
չէին
կանգնել՝
ինչպես
խոստանում
էր
Հրանտ
Մարգարյանը։
Եվ
իսկապես,
եթե
դաշնակցականները
ողբերգությունը
կանխելու
այլ
ճանապարհ
չունեին,
ո՞վ
էր
խանգարում
նրանց
իրենց
կարմիր
դրոշակները
ձեռքներին
բազմաքանակ
շարքերով
պաշտպան
կանգնել
Երևանի
փողոցների
անզեն
ժողովրդին։
Չէ՞
որ
այդ
պահին
նրանք
մտածելու
առիթ
կտային
գոնե
մի
կրակողի,
կամ
գոնե
մի
զոհ
կխուսափեր
գնդակից։
Ի
վերջո,
միգուցե
ցուցարարներից
որևէ
մեկը
լու՞րջ
էր
ընդունել
այն
միտքը,
որ
դժվարին
պահերին
դաշնակցականները
պաշտպան
կկանգնեն
ժողովրդին։
Միգուցե
ինչ
որ
մեկի
համար
Դաշնակցությունը
ժողովրդի
վերջին
փրկությու՞նն
էր։
Չէ՞
որ
ժողովուրդը,
ի
տարբերություն
քաղաքական
գործիչների,
ավելի
լուրջ
և
առանց
հետին
մտքի
է
ընդունում
նրանց
խոսքերը։
Արդյոք
Հրանտ
Մարգարյանը
երբևէ
խորհել
է
այդ
մասին։
Արդյոք
նա
լրջորեն
հավատում
էր
իր
կուսակցության
ամենազոր
ուժին։
Իսկ
միգուցե
նա
իրականում
մտածում
էր
միայն
այն
մասին,
որ
իր
կուսակցությունն
ինչպես
միշտ
կկարողանա
ձեռք
բերել
իր
նախարարական
պորտֆելները։
Բայց
այս
դեպքում
Մարգարյանը
խորապես
սխալվել
է։
Ամեն
դեպքում,
պետությանն
ամենևին
պետք
չէր,
որ
քաղաքական
դաշտը
միայն
մարտի
1-ի
դաժան
ողբերգության
գնով
ազատվեր
վերը
նշված
և
մյուս
բոլոր
վտանգ
ներկայացնող
կուսակցական
խմբավորումներից։
Գեվորգ Սարգսյան
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|