«Ես Քեզ Ի՞Նչ Հարցնեմ...»

ճշմարտացի է եղել բոլոր մտածող, բանական մարդկանց համար:

Բացառություն կարող են լինել միայն այն մարդկանց մուսաները, ովքեր հենց իրենք են կրակում: Այդ իսկ պատճառով էլ կարիք չկա զարմանալու, որ հատկապես այս օրերին կրակահերթերի ու համազարկերի աղմուկից աչքերն է բացել Սերժ Սարգսյանի մուսան ու հագեցում է պահանջում: Իր դարակազմիկ խոհերն ի լուր աշխարհի հաղորդելու համար Սերժին այլևս չեն բավարարում իշխանամետ ու ծառայամիտ լրատվամիջոցները: Հիմա էլ նոր բան է մտածել: Եվ այդ «բանը» օրը տասն անգամ տասնյակ հետուստաալիքներով պտտում են խազ ընկած ձայնասկավառակի նման: Սերժ Սարգսյանը բարեհաճել է պատասխանել հանրությանը հուզող հարցերին ոչ այլ կերպ, քան վիրտուալ տիրույթներում: Էկրաններին ժամը մեկ հայտնվում են այն ինտերնետային կայքերի հասցեներն ու հեռախոսահամարները, որոնցով կարելի է հղել հարցերը: Զարմանում ես, թե ինչպե՞ս է, որ այս անգամ իշխանությունները չեն օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորությունների ամբողջ զինանոցը: Չէ՞ որ վերը հիշատակված հասցեներից բացի կարելի էր անկաշկանդ օգտվել նաև մի քանի պոռնոկայքերից, «Ñåêñ ïî òåëåôîíó» ծառայության ազատ հեռախոսահամարներից` վստահ լինելով, որ հենց այդ տարածքներում կգտնվի ամենահամապատասխանող լսարանը:

Ամեն դեպքում, պատմական ասուլիսից առաջ չափազանց դժվար է գուշակություններ կատարել, թե ովքեր ու ինչպիսի հարցեր պիտի ուղղեն նրան: Բանն այն է, որ բոլոր հարցերը տրվեցին ու բոլոր պատասխանները սպառվեցին այն պահին, երբ զորքը ներխուժեց Ազատության հրապարակ: Էլ ի՞նչ հարցնես այդ ներխուժող հարցասերից:

Սակայն արի ու տես, որ պաշարը լիովին չի սպառվել: Ո՞վ չգիտի, որ նման պահերին, ինչպես պատվիրված մղձավանջ, միշտ էլ հայտնվում է մեկը, ասենք կանացի ամբավարարվածությամբ տառապող որևէ հիստերիկ ուսուցչուհի, ով հանրայինի խոսափողը տեսնելիս արդեն գրգռվում է ու սկսում է ճղճղալ, թե կախել է պետք Տեր-Պետրոսյանին: Ահա հենց նա կամ նրա նման մեկը անպայման զանգ կտա իր սիրասուն վարչապետին ու հեշտամոլ ձայնով կհարցնի նրան. «Ի՞նչ է ձեզ համար հայերենասիրությունը...»: Իսկ հաշիշածխով պարուրված վարչապետը, որ չգիտի այդ հարցի պատասխանը, քանի որ երբեք հայրենիք չի ունեցել, հանկարծ կհիշի անձնական օգտագործման դատախազ Աղվան Հովսեփյանի բոլորովին վերջերս արտասանած խոսքերը. «Ես, որպես հանրապետության գլխավոր դատախազ, սիրում եմ իմ հարենիքը», այսինքն դատախազ լինելն է այդպես պարտավորեցնում, այլապես թքած ունի թե հայրենիքի և թե նրա բնակիչների վրա: Ու հենց նրա պես էլ կպատասխանի Սերժ Սարգսյանը: Կրկին կգեղգեղա այն մասին, որ բոլորն էլ իր քույրերն ու եղբայրներն են, հատկապես նրանք, որոնց երեկ գնդակահարեց և առանձնապես նրանք, որոնց վաղն է գնդակահարելու: Կասի, որ իր հորեղբոր տղաներն են բանտերում փակվածները և իր մորաքրոջ աղջիկներն են փողոցներում ծեծված կանայք: Ահա այսպես ներշնչված ու «մուսայոտված» կպատասխանի Սերժ Սարգսյանն իրեն ուղված հարցերին:

Իսկ գուցե ոչինչ էլ չլինի: Կլսենք սոսկ արդեն պատրաստ հարցերի պատրաստ պատասխաններ, ինչպիսիք տեսել ու լսել ենք հազար անգամ:

Եվ ո՞վ գիտե, գուցե գտնվի նաև մեկը, ում խղճի ձայնը կարթնանա քնած մուսայի փոխարեն և բոլոր այդ նամակների ու հեռախոսազանգերի հեղեղի միջից նա գուցե շշնջա վարչապետի ծավալուն ականջին` հիշեցնելով մեկ այլ հանրահայտ ասույթ ևս. «Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է»

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work