Ինֆորմացիոն բլոկադա - Ա1+ և այլ կայքեր

Օրեցօր ավելի ես համոզվում, որ ՀՀ իշխանությունները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղեկատվական շրջափակման մեջ են կամ այլեւս իրավիճակին չեն տիրապետում:

 Կամ էլ ուզում ենանմեղ երեւալ , բայց արդյունքում` հիմարություններ են դուրս տալիս Օրինակ` այսօր Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակն այնպիսի կեցվածք է ընդունել ու այնպիսի հայտարարություններ արել, ասես` “Ա1+”-ը  վերցրել ու սեփական  կամքով փակել է սեփական կայքը: Արտակարգ դրությունը դրություն, բայց այդ որ օրենքում է գրված, թե արտակարգ դրության ժամանակ արգելվում ընդհանրապես դեպի կայք մուտքը, այդ որ օրենքով են արգել “a1plus.am”  դոմեյնը:


Քոչարյանի խոսնակի հիշողությունը թարմացնելու համար արժե հիշեցնել ու որի մասին ինքը շատ ավելի լավ գիտի, որ Ա1+-ը չի զրկել իր ընթերցողներին իր կայք այցելելու, գոնե նախորդ օրերի քաղաքական իրադարձություններին ծանոթանալու հնարավությունից: Արտակարգ դրություն հայտարարվելուց հետոԱ1+”-ն իր ընթերցողներին տեղեկացրեց,որ ստիպված է աշխատել այլ ռեժիմով` այսինքն այն կետերին համահունչ, որ ասված է արտակարգ դրության մասին Քոչարյանի ստորագրած փաստաթղթում: Այսինքն` Ա1+-ը ներողություն խնդրեց իր ընթերցողներից,ո ր չի կարող ներքաղաքական իրադարձությունները լուսաբանել եւ ըստ կարգի` այդ մասին թույլատրվում է տալ միայն պաշտոնական տեղեկատվություն:


Իսկ հաջորդ օրը` մեր հարգելի ԱԱԾ-ն չգիտես որ օրենքով պրովայդերներին հրահանգում է ընդհանրապես  փակելԱ1+” –ի կայք մուտքը, ավելի ուշ արգելափակում a1plus.am  դոմեյնը:
Այդ մասին Քոչարյանի խոսնակը չգիտի, թե….?    Ընդհանրապես ավելորդ չէր ժողովրդավարական արժեքներից խոսող Քոչարյանի խոսնակն իմանար այն ինտերնետային էջերը, որոնք հնարավոր չէ այսօր այցելել `իրենց անօրինական հրահանգի հետեւանքով: Եթե խոսնակն ու նրա շեֆն ավելի լավ բառ գիտեն այս իրավիճակը բնութագրելու, քան ինտերնետային գրաքննությունը, թող մեզ հուշեն, մենք իրենց հեղինակային իրավունքները կպաշտպանենք:


Ահա այն կայքերը, որոնց մուտքը արգելափակվել է.

A1plus.am
Youtube.com
Youtube.com/a1plusnews
Elections.a1plus.am
Azatutyun. am
Azatutyun.org
Azatutyun.net
Armtoday.info
Aravot.am
Lragir.am
Payqar.net
hzh.am
Levonforpresident.am
Lefonforpresident.com
Levonforpresident.org
Levonpresident.am
Zhamanak.com
Echanel.am
Armenialiberty.am
Armenialiberty.org
Armenialiberty.net
Կարող ենք  նաեւ շարունակել

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work