|
Եթե
չդիմեին
բռնության
Հայաստանի
ԱԳ
նախարարության
մամուլի
եւ
տեղեկատվության
վարչության
նախկին
պետ
Վլադիմիր
Կարապետյանը,
ՆԱՏO-ի
բաժնի
նախկին
ղեկավար
Մարթա
Այվազյանը,
ԱՄՆ-ի
եւ
Կանադայի
բաժնի
նախկին
ղեկավար
Կարինե
Աֆրիկյանը
եւ
Եվրոպայի
վարչության
նախկին
խորհրդական
Առաքել
Սեմիրջյանը
ուղերձով
դիմել
են
ՄԱԿ-ի
մարդու
իրավունքների
հարցերով
գերագույն
հանձնակատարին,
ԵԱՀԿ-ի
նախագահին,
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
տնօրենին,
ԵԱՀԿ-ի
դեսպաններին,
Եվրոպայի
խորհրդի
գլխավոր
քարտուղարին,
ՆԱՏՕ-ի
գլխավոր
քարտուղարին
եւ
Հայաստանում
հավատարմագրված
արտասահմանյան
առաքելություններին:
Դիվանագետները
ցավկցություն
են
հայտնել
մարտի
1-ի
ողբերգական
իրադարձությունների
ընթացքում
զոհվածների
ընտանիքներին:
Միաժամանակ,
նրանք
վրդովմունք
են
հայտնել
այդ
արյունալի
իրադարձությունների
առիթով,
պնդելով,
որ
«դրանցից
կհաջողվեր
խուսափել
այն
դեպքում,
եթե
իշխանությունները
չդիմեին
բռնության»:
Նրանք
նաեւ
շնորհակալություն
են
հայտնել
ժողովրդավարական
բոլոր
հաստատություններին,
որոնք
արագ
արձագանքել
են
երեւանյան
իրադարձություններին:
«Մինչ
Հայաստանի
իշխանությունները
փորձում
են
արդարացում
գտնել
զինված
ուժերի
գործադրման
եւ
քաղաքական
ձերբակալությունների
համար
եւ
ընդդիմությանը
մեղադրում
են
իշխանությունը
զավթելու
փորձի
մեջ,
այս
զարգացումների
իրական
դրդապատճառ
են
հանդիսացել
նախագահական
ընտրությունների
անցկացումն
ու
արդյունքները,
որոնք,
ըստ
BBC-ի
հաղորդագրության,
«լիովին
համապատասխանում
էին
խորհրդային
հին
ստանդարտներինª
ձայները
գնվել
են,
ընտրողներին
ահաբեկել
են,
հեռուստատեսության
լուսաբանումը
հավասարակշռված
չի
եղել»,
-
ասված
է
ուղերձում:
«Մենք
համոզված
ենք,
որ
միայն
ժողովրդավարական
եւ
արդար
ճանապարհով
ընտրված
նախագահը
կարող
է
ներքին
խաղաղություն
եւ
կայունություն
ապահովել
Հայաստանում
եւ
վերականգնել
երկրի
խաթարված
հեղինակությունը»,
-
գրում
են
դիվանագետները:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|