|
Խախտվել
Է
Երկրի
Ներքին
Ու
Արտաքին
Հավասարակշռությունը
aravot.am
«Այն
կարելի
է
հաղթահարել
միայն
մեր
հասարակության
առջեւ
քաղաքական
նոր
հեռանկարներ
բացելու
միջոցով»,-
գտնում
է
Ազգային
ժողովի
անկախ
պատգամավոր
Վիկտոր
Դալլաքյանը
-
Պարոն
Դալլաքյան,
ինչպիսի՞ն
է
անցած
ընտրությունների
եւ
հետընտրական
զարգացումների
ձեր
գնահատականը։
-
Նախքան
նախագահական
ընտրապայքարի
սկիզբը
ձեր
թերթում
ես
հանդես
եկա
մի
շարք
հրապարակումներով,
որպեսզի
մեր
հասարակությանն
ու
քաղաքական
ուժերին
ցույց
տամ
այն
վտանգավոր
ծուղակները,
որոնց
մեջ
կարող
են
ընկնել
Հայաստանը
եւ
նրա
քաղաքական
դաշտը՝
2008թ.
փետրվարի
19-ին
ու
դրանից
հետո։
Կանխատեսելով
10
տարին
մեկ
կրկնվող՝
«նախկիններ-ներկաներ»
դիմակայության
նոր
հավանականությունը,
2007թ.
դեկտեմբերի
13-ին
«Առավոտում»
տպագրված
«Հայաստանը
նորից
կարող
է
հայտնվել
մուրճի
եւ
սալի
արանքում»
հոդվածում
ես
նախապես
մտահոգություն
եմ
հայտնել,
որ
նման
մրցակցության
հետեւանքով
Հայաստանում
վրա
են
հասնելու
«խառնակ
ժամանակները»։
Գտնում
էի
նաեւ,
որ
«նախկիններ-ներկաներ»
պայքարը
չի
տալու
մեր
երկրի
առջեւ
կանգնած
հարցերի
պատասխանները
եւ
պարզապես
հերթական
շրջապտույտն
է
լինելու՝
Հայաստանի
քաղաքական
կյանքում։
Ու
քանի
որ
(ցավով
եմ
դա
ասում)
իմ
մտահոգությունները
անցած
ամիսների
ընթացքում
իրականություն
դարձան,
կարծում
եմ,
հասկանալի
է,
որ
այդ
ամենի
մասին
վաղօրոք
ահազանգ
հնչեցնողը
չէր
կարող
դառնալ
նման
շրջապտույտի
ուղղակի
կամ
միջնորդավորված
մասնակիցը։
Այժմ՝
հետընտրական
շրջանում,
երբ
դժբախտաբար
ուրվագծվում
է
նաեւ
հաջորդ
շրջապտույտի
մեջ
ներքաշվելու
վտանգը,
ժամանակն
է,
որպեսզի
բացենք
որոշ
փակագծեր։
-
Բայց
չէ՞
որ,
ի
վերջո,
մարդիկ
գնացել
են
ընտրատեղամասեր
ու
քվեարկել
կոնկրետ
թեկնածուների
օգտին,
հետո
բողոքել
են,
հանրահավաքներ
ու
երթեր
կազմակերպել...։
-
Ընտրությունն
այն
է,
երբ
մարդիկ
հավատում
են
որեւէ
թեկնածուի
կամ
նրա
առաջադրած
ծրագրերին
ու
քվեարկում
նրա
օգտին։
Մինչդեռ,
փետրվարի
19-ի
քվեարկությունը
գերազանցապես
տեղի
է
ունեցել
ոչ
թե
«ում
եմ
ուզում»,
այլ
«ում
չեմ
ուզում»
հարցի
շուրջ։
Այդ
օրը
ընտրատեղամասեր
եկածների
նշանակալի
մասը
քվեարկել
է
ինչ-որ
մեկի
դեմ։
Փետրվարի
19-ին
բողոքական
էլեկտորատն
է
եղել
ամենամեծ
ընտրազանգվածը
եւ
փաստորեն
նա
է
որոշել
ընտրությունների
ելքը։
Կրկնում
եմ՝
մեր
քաղաքացիների
մեծամասնությունը
ինչ-որ
առումով
քվեարկել
է
ոչ
թե
հանուն
այս
կամ
այն
թեկնածուի,
այլ
ընդդեմ
նրա
հակառակորդի։
Իհարկե,
նախորդ
տարիներին
նույնպես
նման
երեւույթ
է
արձանագրվել,
քանի
որ
եւ՛
1996-ին,
եւ՛
1998-ին,
եւ՛
2003-ին
ընդդիմության
ստացած
ձայների
մի
մասը
նույնպես
«ընդդեմ
իշխանությունների»
քվեարկության
արդյունք
էր։
Բայց
այս
անգամ
դա
գրեթե
համընդհանուր
բնույթ
է
կրել։
«Ընդդեմ»
քվեարկության
թիրախ
են
եղել
ոչ
միայն
իշխանության,
այլեւ
ընդդիմության
թեկնածուները,
այդ
թվում՝
Լ.
Տեր-Պետրոսյանը։
Վերջինս
նույնպես
ստացավ
ձայներ,
որոնց
մի
մասը
թերեւս
Ռ.
Քոչարյանի
իշխանության
դեմ
առաջ
եկած
դժգոհության
քվեներն
էին։
Ս.
Սարգսյանին
ձայն
տվածների
մի
մասը
նույնպես
քվեարկել
է
ոչ
թե
նրա
ընտրության
օգտին,
այլ
որպեսզի
բացառի
Լ.
Տեր-Պետրոսյանի
վերադարձը։
Այսինքն՝
«նախկիններ-ներկաներ»
դիմակայությունը
առաջ
է
բերել
հիմնականում
բողոքական
քվեարկություն։
Եվ
անգամ
նրանք,
ովքեր
դեմ
են
եղել
Ս.
Սարգսյանին
ու
Լ.
Տեր-Պետրոսյանին,
ընդդեմ
քվեարկելու
իրենց
բուռն
ցանկությունը
«իրացրել»
են
Ա.
Բաղդասարյանին
կամ
Վ.
Հովհաննիսյանին
ձայն
տալով։
Շնորհիվ
բողոքական
էլեկտորատի,
այդ
երկու
գործիչները
նույնպես
ստացել
են
բավականաչափ
ձայներ։
Այնպես
որ,
այս
երեւույթը
ոչ
միայն
երկկողմանի,
այլեւ
համընդհանուր
բնույթ
է
կրել։
Սա
փետրվարի
19-ին
արձանագրված
հիմնական
օրինաչափությունն
է,
որն
իր
մասշտաբներով
գերազանցել
է
հանուն
այս
կամ
այն
թեկնածուի
տրված
քվեները
եւ
անգամ՝
բոլոր
տեսակի
ընտրակեղծիքները։
Ընդդեմ
քվեարկության
արդյունքում
ձայներ
են
բաժին
հասել
նաեւ
այլ
թեկնածուների.
օրինակ՝
իմ
ծանոթներից
մեկը
օրերս
խոստովանեց,
որ
ձայն
է
տվել
Արման
Մելիքյանին,
որովհետեւ
վերջինս
միակ
թեկնածուն
է,
ում
ինքը...
չի
ճանաչում։
Պատկերացնո՞ւմ
եք,
թե
ինչ
է
սա
նշանակում.
մարդը
ճանաչելով
9
թեկնածուներից՝
8-ին,
չի
կարողացել
առաջնորդվել
անգամ՝
«չարիքից
փոքրագույնը»
ընտրելու
սկզբունքով։
Եթե
այդ
ամենը
գումարենք,
ապա
կստացվի,
որ
քվեարկածների
կեսը
(եթե
ոչ
ավելին)
դրական
իմաստով
ընտրություն
չի
կատարել,
այսինքն՝
տեղի
է
ունեցել
այն
շրջապտույտը,
ինչի
մասին
նշել
էի
անցած
դեկտեմբերի
13-ին՝
ձեր
թերթում
հրապարակված
իմ
հոդվածում։
Ընտրությունների
ընթացքում
խաղարկվել
են
երկու
փոխբացասող
սցենարներ,
որոնց
բախման
արդյունքում
հավասարապես
շահել
են
«նախկիններ-ներկաներ»
դիմակայության
զույգ
բեւեռները.
եւ՛
վարչապետ
Սերժ
Սարգսյանը,
եւ՛
նախկին
նախագահ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը։
Առաջինը
ձեռք
է
բերել
իշխանություն,
իսկ
երկրորդը՝
իր
դղյակում
շրջափակված
«մարտիրոսի»
կամ
«նահատակի»
լուսապսակ՝
փորձելով
ապահովել
իր
քաղաքական
ռեաբիլիտացիան,
իսկ
տուժել
է
հայ
ժողովուրդը
եւ
Հայաստանի
Հանրապետությունը։
Մնացած
քաղաքական
գործիչներն
ու
ուժերը,
որոնք,
չնայած
իմ
հորդորներին,
դարձան
վերջին
իրադարձությունների
մասնակիցը,
մեծ
հաշվով՝
խաղից
դուրս
մնացին։
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
եւ
Սերժ
Սարգսյանը
իրենց
սուր
դիմակայությամբ
քաղաքական
դաշտում
ինչ-որ
առումով
նաեւ
սանիտարների
դեր
խաղացին՝
նպաստելով
«ով՝
ով
է»
հարցի
հստակեցմանը։
-
Այսօր
շատերն
են
արձանագրում,
որ
անցած
ընտրապայքարում
ծրագրերի
ու
գաղափարների
լուրջ
մրցակցություն
չեղավ
եւ
ընտրությունների
ու
հետընտրական
զարգացումների
անվան
տակ
իրականում
այլ
գործընթացներ
ծավալվեցին,
որոնց
թիկունքում
նշմարվեցին
նաեւ
որոշ
արտաքին
ուժերի
ստվերները։
-
Ծրագրերի
ու
գաղափարների
մրցակցության
հնարավորությունը,
ինչպես
ասացի,
ի
սկզբանե
բացառվում
էր,
քանի
որ
հիմնական
ընդդիմադիր
թեկնածու
Լ.
Տեր-Պետրոսյանի
կողմից
իրականացված
քարոզարշավը
հիմնված
էր,
այսպես
ասած՝
«վակուումը
տատանելու»
նպատակի
վրա։
Պատճառն
այն
է,
որ
մեզանում
դադարել
է
գործել
պետության
կառավարման
հոգե-մտավոր
ֆունկցիան
եւ
անգամ՝< |