|
Չենք
կարող
Ձեզ
դիմել
“Վեհափառ
Տեր”
դիմելաձեւով

Հայ
Առաքելական
Եկեղեցու
մի
խումբ
հավատացյալներ
եւ
սպասավորներ
այսօր
Գարեգին
2-րդ
կաթողիկոսին
հղել
են
մի
նամակ,
որում,
մասնավորապես,
նշվում
է
հետեւյալը.
“Ցավոք, մենք
չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու
պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված
բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր
դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից
անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ
բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն
օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական
պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության
քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով:
Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին:
Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ
կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել
նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն
Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց
հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:
Այն, ինչ
տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ
էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°,
սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն
ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի
նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու
համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն
վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի
զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի:
Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան
սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:
Մենք ոչինչ
չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում,
սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն,
ինչի հետեւանքով`
- ընչազուրկ
էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.
- վախն ու
սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.
- ստորացված,
անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ
թե քիչ ունեւորները.
-
պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող,
եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.
- օրենքի
փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.
- խաղաղ
պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ
հազար արտագաղթով:
Համեմատեք
այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման
կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի:
Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը,
իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան
ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է
ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի
կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում
քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր
հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա
10 տարի:
Այս ամենը
Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում:
Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի,
Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական
եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում
հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ
պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ
համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ
Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ
հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների
հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու
հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար:
Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:
Ահա թե ինչու,
որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող
Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:
Եւ Ձեր խղճին
եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ
գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը
բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ
հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|