ԱՄՈԹ ԿԼԻՆԻ

09 Փետրվարի, 2008

A1+

Ազատության հրապարակում այսօր ժողովուրդը մոտ 5 րոպե անընդմեջ բղավում էր □Դեմիրճյան□ եւ ողջունում Ստեփան Դեմիրճյանին: Նախքան Դեմիրճյանի ելույթ ունենալը` ժողովուրդը հասցրեց նրանից հետաքրքրվել առողջական վիճակի մասին: Նա, հիվանդ լինելու պատճառով, չէր մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին մարզային այցերին:

"Առողջ եմ, առողջ, մի անհանգստացեք"-ասաց Ստեփան Դեմիրճյանը: Այսօր պարոն Դեմիրճյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի բարի ու չարի, արժանապատվության, ամոթի վերաբերյալ հայտարարություններին եւ ասաց. "Վերջերս Սերժ Սարգսյանը մեջբերումներ է անում Բենիամին Ֆրանկլինից`աղավաղելով, եւ խոսում է չարիքից ու ամոթից: Ուզում եմ ձեզ հիշեցնել մեկ այլ ասածվածք`Կրկնակի մեղավոր է նա, ով չի ամաչում իր վատ արարքների համար",- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Հատուկ ընդգծելով, որ իր խոսքը ուղում է անամոթներին նա շարունակեց."Հիմա մի քանի խոսք այդ ամոթի մասին խոսքս ուղում եմ անամոթներին` ամոթ է իշխանությունը բռնազավթելուց, ընտրությունները կեղծելուց, խախաղ ժողովրդի նկատմամաբ ուժ կիրառելուց հետո խոսել ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից: Ամոթ է երկրում հաստատել կոռուպցիոն համակարգ վերից վար եւ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ամոթ է ապավինել քրեական տարրերին, ամոթ է ժողովրդին վատնել թշվառության եւ դրանից հետո խոսել զարգացման մասին: Եւ վերջապես ամոթ է պատասխանատու լինելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար` այսօր հավակնել իշխանության":

Իշխանությունների անամոթության դրեւորումնները թվարկելուց հետո` Ստեփան Դեմիրճյանը դիմեց ժողովրդին."Ինչ խոսք, մեր ժողովրդի համար էլ ամոթ կլինի հանդուրժել նման վարչախմբի վերարտադրությունը: Դա վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը: Այսօրվա հանարահավաքը ցույց է տալիս, որ այս վարչախմբի օրերը հաշված են: Ինշխանության փոփոխությունը Հայաստանում անխուսափելի է, եւ այն մենք ամրագրելու ենք փետրվարի 19-ին` առաջին փուլով":

"Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ",- արձագանքեցին Ազատության հրապարակում հավաքվածները:

Ստեփան Դեմիրճյանից հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, որ շարունակելով նրա միտքը ու դիմելով իշխանություններին, ասաց. "Սերժիկը` Սերժ Սարգսյանը հեռանալուղ առաջ, այնուամենայնվ որոշել է մի քանի թղթեր այրել: Հիմա նրանց ասում եմ` ուշադիր եղեք, հենց հիմա հոկտեմբերի 27-ի գործը դրեք չհրկիզվող պահարանի մեջ, այսօրեւեթ բժիշկ տարեք ձեր ընկեր Նաիրի Հունանյանի մոտ": Նիկոլ Փաշինյանը հավավքածներին վստահեցրեց."Մեր հաղթանակը ՀՀ-ի հաղթանակն է: Մեր հաղթանակը կայացած փաստ է":










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work