|
Ստրուկ
էիր,
ստրուկ
էլ
մնայի՞ր
payqarnet
Երեւանի
Կամերային
թատրոնի
գեղարվեստական
ղեկավար
Արա
Երնջակյանը,
որը
Պետրոս
Ղազարյանի
շաբաթօրյա
հաղորդման
հյուրերից
մեկն
էր,
վերջին
ողբերգական
իրադարձությունների
առիթով
հիշել
էր
Սողոմոն
իմաստունին,
երբ
նա
վճռում
է
կիսել
երեխային,
որպեսզի
դրա
համար
կռվող
երկու
կանաց
էլ
հնարավոր
լինի
բաժին
հանել:
Այդկերպ
Սողոմոն
իմաստունը
պարզում
է,
թե
ով
է
երեխայի
իրական
մայրը,
քանի
որ
վերջինս
գերադասում
է
հրաժարվել
նրանից,
քան
թե
մասնատված
տեսնել:
Արա
Երնջակյանը
պատմում
էր
այս
ամենը,
իսկ
հեռուստադիտողը
մտածում
էր`
տեսնես
ի՞նչ
եզրակացություն
է
անելու
Երնջակյանը:
Եւ
նրա
ասածը
մոտավորապես
հետեւյալն
էր`
եթե
նախագահ
դառնալու
հավակնություններ
ունեցող
մարդը,
այսինքն`
Լեւոն
Տեր-Պետրոսյանը,
գիտի,
որ
իր
քայլերը
պատճառ
են
դառնալու,
որպեսզի
գոնե
մեկ
կաթիլ
արյուն
թափվի,
ապա
նա
պետք
է
հրաժարվեր
իր
հավակնություններից:
Արդյո՞ք
դա
չի
նշանակում,
որ
«Առաջ,
Հայաստան»
գովաբանող
Արա
Երնջակյանն,
այդպիսով,
ընդունում
է,
որ
մենք
ունենք
մարդասպան
իշխանություն
եւ
նրա
դեմ
ստրկության
լուծը
թոթափելու
յուրաքանչյուր
փորձ
պետք
է
ստանար
այնպիսի
հակահարված,
ինչպիսին
ստացավ
մարտի
մեկին:
Եւ
ուրեմն`
պետք
է
համակերպվել
ստրկացման
վիճակի
հետ
ու
չփորձե՞լ
դրա
դեմ
պայքարել:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|