|
«Սումգայիթ»
հայկական
ձեւով
Փաստագրական
նյութերի
եւ
վկայությունների
աճող
քանակը
արդեն
այժմ
թույլ
են
տալիս
արձանագրել,
որ
մարտի
մեկին
գրանցված
մահերը
հանդիսանում
են
իշխանությունների
կողմից
իրականացված
հատուկ
ակցիաների
արդյունք,
ակցիաներ,
որոնք
իրականացվել
են
ընդդիմության
հանրահավաքից
բավականին
հեռու։
Ըստ
երեւույթին,
արտակարգ
դրություն
հայտարարելու
համար
անհրաժեշտ
էին
ծանրացուցիչ
հանգամանքներ։
Հայաստանի
իշխանությունները
մինչ
այժմ
չեն
հրապարակում
զոհերի
գնդակահարության
վայրերը,
ինչը
եւս
մեկ
անգամ
հաստատում
է
վերեւում
ասվածը։
Ավելին,
ութ
զոհերի
առկայության
փաստը
հրապարակվեց
միայն
մարտի
երկուսի
առավոտյան
հնչեցված
պաշտոնական
հայտարարությամբ,
երբ
Երեւանում
կայունությունն
արդեն
ապահովվում
էր
բանակի
կողմից։
Հիշեցնենք,
որ
մարտի
մեկի
երեկոյան
մամլո
ասուլիսի
ժամանակ
Քոչարյանը
հայտարարեց,
որ
չունի
տվյալներ
բնակչության
շրջանում
զոհերի
վերաբերյալ,
բայց
կա
զեկույց
Ոստիկանության
ութ
վիրավոր
զինվորների
վերաբերյալ։
Առավոտյան
արդեն
պաշտոնապես
հայտարարվեց
ութ
զոհերի
մասին։
Միեւնույն
ժամանակ
այդ
հայտարարությունը,
ըստ
որի
քաղաքացիական
զոհերը
մահացել
էին
հրազենային
վնասվածքներից,
մարտի
հինգին
փոխարինվեց
Գլխավոր
դատախազության
պաշտոնական
հայտարարությամբ,
որով
բոլոր
զոհերը
ստացել
էին
բեկորային
վնասվածքներ,
իսկ
ոստիկանների
կողմից
հրազեն
չի
օգտագործվել։
Անհրաժեշտ
է
մինչեւ
վերջ
պարզել,
թե
ինչպես
հայտնվեցին
այդ
զոհերը
Քոչարյանի
հայտարարությունից
հետո
/կամ
հայտարարությունն
անելու
պահին/։
Սակայն
ձեռքի
տակ
արդեն
առկա
փաստերն
ու
վկայությունները
թույլ
են
տալիս
բացահայտել
«դիակների
պատրաստման»
դեպքերից
մեկը,
որը
տեղի
է
ունեցել
Պռոշյան
եւ
Լեո
փողոցների
խաչմերուկում
մարտի
մեկի
երեկոյան՝
ուշ
ժամերին։
Պռոշյան
փողոցի
բակերից
մեկից
անհայտ
օպերատորը
նկարահանել
է
հրաձգության
կադրեր
եւ
վերջինիս
ընթացքում
զոհված
մեկ
անձնավորության,
որին
ինչ-որ
մեկը
քարշ
է
տալիս
դեպի
մայթեզր։
Ըստ
հասած
տեղեկությունների`
մահացածը
մինչ
այդ
նստած
էր
Ոստիկանությունից
խլված
բեռնատարի
ղեկին։
Բեռնատարը
Մաշտոցի
պողոտային
կողմից
շարժվում
էր
դեպի
Պռոշյան
փողոց,
որը
փակել
էին
ոստիկանները։
Ոստիկանները
կրակ
են
բացել
բեռնատարի
ուղղությամբ։
Սակայն
սպանությունը
տեղի
է
ունեցել
այն
ժամանակ,
երբ
զոհը
դուրս
է
եկել
արդեն
կանգնած
ավտոմեքենայից։
Բացի
այդ,
ըստ
մեկ
այլ
տեղեկության,
որ
եւս
մի
ծանր
վիրավոր,
ում
ընկերները
փորձում
էին
տեղափոխել
շենքերից
մեկի
բակ,
դաժան
ծեծի
է
ենթարկվել
Ոստիկանության
Կենտրոնի
բաժանմունքի
աշխատակիցների
կողմից
եւ
մահացել
է
/բաժանմունքը
գտնվում
է
այդ
բակում/։
Ականատեսի
խոսքերով,
Պռոշյանը
շղթայած
ոստիկանների
դեմ
կանգնած
էին
տասնհինգից
ոչ
ավելի
մարդիկ։
Նրանցից
ոչ
մեկը
զինված
չէր
հրազենով,
եւ
ոստիկաններից
պաշտպանվում
էին
քարերով
եւ
խողովակներով
/ինչը
պարզորոշ
երեւում
է
նկարահանված
կադրերում/։
Մահակներով
եւ
վահաններով
զինված
ոստիկանների
թիկունքից
ավտոմատային
կրակ
է
բացվել
այդ
խմբի
ուղղոթյամբ։
Կադրերի
ձայնային
փորձաքննությունը
ֆիքսել
է
նաեւ
դիպուկահար
հրացանի
կրակոցներ։
Արձանագրվել
են
նաեւ
խմբի
ուղղությամբ
կրակոցներ՝
արձակված
ոստիկանության
բաժանմունքի
աշխատակիցների
կողմից
/բակի
կողմից/։
Փաստորեն,
մարդկանց
գնդակահարության
մեջ
ներգրավված
էր
նաեւ
տեղական
ոստիկանությունը։
Ականատեսները
նշում
են,
որ
Ներքին
զորքերի
զինվորներն
անընդհատ
կոչ
էին
անում
ավտոմատավորներին՝
չկրակել
մարդկանց
վրա։
Դեռեւս
չկա
ամփոփ
տեղեկատվություն,
թե
որքան
մարդ
է
սպանվել
քաղաքի
այդ
մասում։
Առկա
փաստագրական
բազան
վկայում
է
առնվազն
երեք
սպանվածների
մասին:
Բերված
ամբողջ
տեղեկատվությունը
թույլ
է
տալիս
Հայաստանի
իշխանություններին
մեղադրել
զոհեր
ստանալու
նպատակաուղղված
ակցիայի
կազմակերպման
մեջ։
Այն
փաստը,
որ
չի
հրապարակվում
նաեւ
Ոստիկանության
սպայի
մահվան
հանգամանքները,
եւս
խոսում
է
դրա
օգտին։
Իրավիճակում
առավել
ծանրացուցիչ
հանգամանքներ
ստեղծելու
նպատակով
իշխանությունները
գնացին
այդ
հանցագործությանը։
Դրա
մասին
են
վկայում
նաեւ
այն
ստացված
տվյալները,
որոնք
ապացուցում
են,
որ
Կենտրոնի
այլ
հատվածներում
նույնպես
կատարվել
են
նպատակաուղղված
սպանություններ
/Գրիգոր
Լուսավորիչի
փ.,
Մաշտոցի
փակ
շուկա
եւ
այլն/:
Հայտնվելով
ժողովրդական
զանգվածների
համատարած
մոբիլիզացիայի
վտանգի
առջեւ՝
Հայաստանի
իշխանությունները
գնացին
բացահայտ
հանցագործության,
որպեսզի
ներգրավեն
բանակը
իրենց
դիրքերի
պաշտպանության
մեջ։
Բացի
այդ,
այդ
ակցիան
/մեկ
այլ
ակցիայի՝
Մաշտոցի
պողոտայում
կեղծ
հրկիզումների
եւ
խուլիգանության
կազմակերպման
հետ
մեկտեղ/
պետք
է
դառնար
հիմք
ընդդիմության
առաջնորդների
հետ
հաշվեհարդար
տեսնելու
համար,
որոնց
պետք
է
վերագրվեր
զոհերի
եւ
բռնությունների
ողջ
պատասխանատվությունը։
Ա
Ս
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|