|
կիսում
են
մտահոգությունը
«Դեմո»
հանրային
թերթի
գլխավոր
խմբագիր
Գեղամ
Բաղդասարյանը
եւ
«Karabakh-open»
էլեկտրոնային
թերթի
գլխավոր
խմբագիր
Նաիրա
Հայրումյանը
այսօր
տարածել
են
համատեղ
հայտարարություն:
Դրանում,
մասնավորապես,
նշվում
է.«Ուշի
ուշով
հետևելով
մայր
Հայաստանի
ներքաղաքական
ցավալի
զարգացումներին
և
տեղեկատվական
դաշտում
դրանց
անդրադարձներին,
խոր
մտահոգություն
ենք
հայտնում
անհանդուրժողականության
առկա
դրսևորումների
կապակցությամբ
և
համոզված
ենք,
որ
միայն
երկրի
ու
ժողովրդի
ճակատագրի
շուրջ
շահագրգիռ
ու
պատասխանատու
երկխոսության
միջոցով
կարելի
է
ելք
գտնել
ստեղծված
վտանգավոր
իրավիճակից,
ինչը
հնարավոր
չէ
առանց
տեղեկատվական
դաշտի
բնականոն
գործունեության:
Ծանոթանալով
խնդրո
առակայի
շուրջ
ՀՀ
մարդու
իրավունքների
պաշտպանի
և
հայաստանյան
մի
շարք
լրատվամիջոցների
ու
լրագրողական
կազմակերպությունների
ղեկավարների
հայտարարություններին՝
մենք
ևս
կիսում
ենք
նրանց
մտահոգությունը
և
ՀՀ
իշխանություններին
կոչ
անում
բեկանել
արտակարգ
դրության
մասին
հրամանագրով
նախատեսված
լրատվամիջոցների
գործունեության
սահմանափակումները,
առավել
ևս,
որ
դրանք
փաստացիորեն
կիրառվում
են
անկախ
ու
ընդդիմադիր
լրատվամիջոցների
նկատմամբ
միայն:
Կատարվածը
գնահատելով
որպես
քաղաքացիների՝
տեղեկություններ
տարածելու
եւ
ստանալու
սահմանադրական
իրավունքի,
ինչպես
նաև
խոսքի
եւ
մամուլի
ազատության
համընդհանուր
ճանաչված
սկզբունքների
խախտում,
ՀՀ
իշխանություններին
կոչ
ենք
անում
վերանայել
իրենց
որոշումը»,-ասված
է
հայտարարության
մեջ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|