|
Սահմանադրական
դատարանը
ականապատեց
Սերժ
Սարգսյանի
լեգիտիմությունը
Ս/թ
մարտի
5-ին
ես
Սահմանադրական
դատարանի
ուշադրությունը
հրավիրեցի
երկու
իրավական
հարցի
վրա:
Ընտրական
օրենսգրքի
78.1 հոդվածի
համաձայն`
վարչապետը
միայն
մեկ
հանգամանքում
կարող
էր
գրանցվել
ՀՀ
նախագահի
թեկնածու,
այն
է`
եթե
ունենար
ՀՀ
նախագահի
պաշտոնակատարի
կարգավիճակ,
եւ
քանի
որ
Սերժ
Սարգսյանը
այդպիսի
կարգավիճակ
չուներ,
հետեւաբար
նրա
գրանցումն
անօրինական
է:
Իսկ
ըստ
ՀՀ
Սահմանադրության
53.1 հոդվածի`
«ռազմական
եւ
արտակարգ
դրության
ժամանակ
Հանրապետության
նախագահի
ընտրություն
չի
անցկացվում»:
«Նախագահի
ընտրություն»
նշանակում
է
ընտրական
ողջ
գործընթացը`
սկսած
առաջադրումից
մինչեւ
բողոքարկման
համար
սահմանված
ժամկետի
ավարտը,
այն
է`
Սահմանադրական
դատարանի
որոշումը:
Ուստի
քանի
որ
Սահմանադրական
դատարանի
նիստերը
կայացել
են
այդպիսի
դրության
պայմաններում,
ապա
ընտրությունները
վավերական
կամ
օրինական
չեն
կարող
համարվել:
Իմ
կողմից
բարձրացված
այս
հարցերի
վերաբերյալ
դատարանում
իր
առարկությունները
ներկայացրեց
պատասխանող
կողմի
ներկայացուցիչ
Դավիթ
Հարությունյանը:
Այսպիսով,
Սահմանադրական
դատարանն
ուներ
ընտրական
օրենսգրքի
78.1 եւ
ՀՀ
Սահմանադրության
53.1 հոդվածների
վերաբերյալ
թե՛
դիմող,
թե՛
պատասխանող
կողմի
կարծիքները:
Ըստ
այդմ,
դատարանը
պարտավոր
էր
իր
վերաբերմունքն
արտահայտել
դրանց
նկատմամբ
եւ
համապատասխան
եզրակացության
հանգել,
ինչը
զարմանալիորեն
տեղի
չունեցավ:
Սա
նշանակում
է
մեկ
բան.
Սահմանադրական
դատարանը,
իրավական
փակուղու
առջեւ
չկանգնելու
կամ
անհարմար
վիճակի
մեջ
չընկնելու
համար,
խուսափեց
անդրադառնալ
անցած
ընտրությունների
օրինականությունը
կասկածի
տակ
դնող
ամենաանառարկելի
հիմքերին:
Սակայն
գերադասելով
անտեսել
այդ
հիմքերը,
Դատարանն
ընկավ
ավելի
անպատվաբեր
եւ
խայտառակ
վիճակի
մեջ`
փաստորեն
լռելյայն
անվավեր
ճանաչելով
անցած
ընտրությունները
եւ
ական
դնելով
Սերժ
Սարգսյանի
լեգիտիմության
տակ:
Լեւոն
ՏերՊետրոսյան
Երեւան
11
մարտի,
2008թ.
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|