|
Սերժ
Սարգսյանի
տխուր
ելույթի
մեկնաբանությունները
Մարտի
6-ին
կայացած
կառավարության
նիստում
Սերժ
Սարգսյանը
մի
տխուր
ելույթ
է
ունեցել
իր
նախարարների
առջեւ,
որը
ոչ
թե
պատասխաններ,
այլ
հարցեր
է
առաջացրել:
Մեկնաբանենք
Սերժ
Սարգսյանի
ելույթի
որոշ
դրույթներ:
«Ուզում
եմ
մեկ
անգամ
եւս
փաստել,
որ
տեղի
ունեցավ
այն,
ինչի
մասին
ամիսներ
շարունակ
մենք
խոսում
էինք,
բայց
չկարողացանք
կանխել:
Եւ
եթե
չկարողացանք
կանխել,
ապա
մեղավոր
ենք
նաեւ
մենք»,-ասել
է
Սերժ
Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Եթե
Սերժ
Սարգսյանն
ընդունում
է,
որ
մեղավոր
են
նաեւ
իրենք,
ուրեմն
իրենք
պետք
է
բարոյականություն
ունենան
եւ
առաջինը
հրաժարական
տան:
Եթե
վարչապետը
չի
կարողանում,
ոստիկանապետը
չի
կարողանում,
ազգային
անվտանգության
ծառայության
պետը
չի
կարողանում
կանխել
իրադարձությունների
ընթացքը,
ուրեմն
գործ
ունենք
ապաշնորհների
հետ,
ուրեմն
նրանք
բոլորը
պետք
է
առաջինը
հրաժարական
տան:
Սերժ
Սարգսյանը
չկարողացավ
կանխել
նաեւ
հոկտեմբերի
27-ը:
Բայց
հրաժարական
տալու
փոխարեն
սկսեց
պատժել
27-ի
զոհերի
հարազատներին,
բոլոր
նրանց,
ովքեր
ուզում
էին
բացահայտել
հոկտեմբերի
27-ը:
Հիմա
չի
կարողացել
կանխել
մարտի
մեկը,
բայց
հրաժարական
տալու
փոխարեն
խոսում
է
բոլորին
պատժելու
մասին:
------
«Մենք
ունեցանք
նյութական
կորուստներ,
բարոյական
կորուստներ`
կապված
մեր
երկրի
անվտանգության
հետ,
եւ
կորուստներ`
կապված
մեր
երկրի
միջազգային
հեղինակության
հետ»,-
ասել
է
Սերժ
Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Բա
ինչպիսի~
բարոյական
կորուստներ
ունեցանք
հոկտեմբերի
27-ից
հետո,
միջազգային
հեղինակության
ինչպիսի~
կորուստներ
ունեցանք:
Ինչո՞ւ
պիտի
հանդուրժենք,
որ
սերժսարգսյանների
նմանների
շնորհիվ
անընդհատ
ունենանք
մարդկային,
բարոյական,
նյութական,
հեղինակության
կորուստներ:
Այդ
ինչ
բարոյականությամբ
նրանց
պիտի
հանդուրժենք,
նրանց
հետ
պիտի
երկխոսության
գնանք:
Իսկ
ավելի
բարոյական
չէ՞,
որ
նրանք
ինքնակամ
հեռանան:
----
«Հասարակության
մեջ
չարությունը
մեծացել
է,
հասարակությունը
երկփեղկված
է,
եւ
այս
առումով,
ես
ակնկալում
եմ
բոլորիդ
ակտիվ
աշխատանքը
այս
ուղղությամբ:
Պետք
է
մտնել
երկխոսության
մեջ,
պետք
է
վիճել,
բացատրել
նույնիսկ`
եթե
դիմացինդ
չի
հասկանում:
Նույնիսկ`
եթե
դիմացինդ
ատելությունից
կուրացած
է:
Երրորդ,
ես
պասիվություն
եմ
նկատում
բոլորիդ
աշխատանքներում,
միջազգային
կազմակերպությունների
հետ
կապված,
ընդհանրապես,
իրավիճակը
ճիշտ
ներկայացնելու
հետ
կապված:
Ես
առաջարկում
եմ,
որպեսզի
բոլորդ
ուշադրությամբ
ուսումնասիրեք
բոլոր
այն
նյութերը,
որոնք
մատուցվում
են
պաշտոնական
խողովակներով,
պետական
կառավարման
մարմինների
կողմից
եւ
ձեզ
հավաստիացնում
եմ,
որ
այս
տեղեկատվությունը
ճշմարտություն
է
եւ
առանց
վարանելու
դուք
կարող
եք
հենվել
այս
փաստերի
վրա»:
Մեկնաբանություն.
Արդյո՞ք
սա
չի
նշանակում,
որ
Սերժ
Սարգսյանի
նախարարները
չեն
հավատում
իրենց
վարչապետին,
չեն
հավատում
նրա
ներկայացրած
նյութերին,
չեն
հավատում
պաշտոնական
խողովակներով
տրվող
քարոզչությանը,
չեն
հավատում
ոստիկանության
ներկայացրած
տեղեկատվությանը,
չեն
հավատում
Ռոբերտ
Քոչարյանի
ելույթներում
ասվածներին:
Եթե
հավատում
են,
ինչո՞ւ
է
Սերժ
Սարգսյանը
պիոների
նման
երդվում,
որ
դրանք
ճշմարտություններ
են:
Ճշմարտությունն
ապացուցելու
համար
չեն
երդվում:
Արդյո՞ք
սա
չի
նշանակում,
որ
Սերժ
Սարգսյանի
ղեկավարած
բուրգն
իրոք
քանդվել
է,
իրոք
ճաքեր
է
տվել
եւ
այն
պահվում
է
ռեպրեսիվ
ապարատի
միջոցով:
Պատկերացնու
ե՞ք,
եթե
նախարարները
հավատային
իրենց
վարչապետին,
ի~նչ
ոգեւորությամբ
կլծվեին
նրա
ճշմարտությունները
պաշտպանելու
գործին:
-----
«Փառք
Աստծո,
որ
մեր
բանակը
կարողացավ
մեկ
անգամ
եւս
ապացուցել,
որ
կայացած
կառույց
է
եւ
կարողացավ
համարժեք
արձագանքել
մեր
անվտանգությանն
սպառնացող
խնդիրներին»,-
ասել
է
Սերժ
Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Ի՞նչ
նկատի
ունի
Սերժ
Սարգսյանը.
որ
բանակը
կարողացավ
կրակել
սեփական
ժողովրդի,
խաղաղ
ցուցարարների
վրա՞,
որ
կարողացավ
սադրել
մարտի
1-ի
իրավիճակը՞:
Ադրբեջանական
բանակը
մեկ
հարձակումով
կարողանում
է
գրավել
տարածաշրջանի
ամենամարտունակ
բանակի
պահպանած
դիրքերը
եւ
մի
քանի
ժամ
հետո
միայն,
երկու
վիրավոր
զինվոր
թողնելով,
տարածաշրջանի
ամենամարտունակ
բանակը
կարողանում
է
ետ
վերցնել
գրաված
դիրքերը:
Սա
պաշտոնական
տեղեկատվությամբ:
Իրականում
խոսակցություններ
կան,
որ
այդ
դիրքերը
դեռ
ադրբեջանակլան
բանակի
ձեռքում
են:
Ինչո՞ւ,
որովհետեւ
զինված
ուժերի
գլխավոր
շտաբի
պետն
ու
պաշտպանության
նախարարը
ուղնուծուծով
ներքաշված
են
Սերժ
Սարգսյանի
ներքաղաքական
խաղերում,
բանակը
թողած
պաշտպանում
են
Սերժ
Սարգսյանի
դիքերը:
Նրանք
պատրաստ
են
կորուստներ
ունենալ
նաեւ
ղարաբաղյան
դիրքերում,
միայն
թե
պահպանեն
Սերժ
Սարգսյանին:
-------
«Բոլորիդ
կոչ
եմ
անում
լինել
ակտիվ,
լինել
նախաձեռնող,
մենք
հետամուտ
ենք
լինելու,
որպեսզի
բոլոր
մեղավորները
պատժվեն:
Սա
հարյուր
տոկոս
խոստանում
եմ
բոլորիդ.
սա
խոստում
չի,
սա
պարտականություն
է,
որ
ես
անելու
եմ»,-ասում
է
Սերժ
Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Իսկ
եթե
մեղավորը
Սերժ
Սարգսյանն
է,
ո՞վ
պիտի
հետամուտ
լինի,
որ
նա
պատժվի:
Մենք
իրավունք
ունե՞նք
ունենալ
մեղավորներին
պատժելու
մեր
հետամուտ
լինելու
իրավունքը:
Եվ
ինչու՞
Սերժ
Սարգսյանը
հոկտեմբերի
27-ից
հետո
100
տոկոսով
չխոստացավ
պատժել
մեղավորներին
եւ
ինչու՞
դա
Սերժ
Սարգսյանի
համար
պարտականություն
չէր:
Եվ
ընդհանրապես,
զարմանալի
է
չէ՞,
որ
հոկտեմբերի
27-ից
հետո
Սերժ
Սարգսյանի
«Հայլուրն»
այսքան
ողբերգական
տոներով
չէր,
այսքան
շատ
չէր
խոստանում
պատժել
մեղավորներին,
այսքան
շատ
երեւանցիներից
կարծիք
չէր
հարցնում,
որ
դատապարտեն
27-ի
կազմակերպիչներին:
27-ի
գործը
Քոչարյանը
համարեց
ուչաստկովիի
բացահայտելու
գորրծ,
իսկ
այսպիսի
ծավալով
գործ
Քոչարյանն
ու
իր
գլխավոր
դատախազը
դեռ
չէին
տեսել:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|