|
Իրեն
«պատին
դեմ
տված
իշխանությո՞ւն,
թե`
Տեր-Պետրոսյանի
աճող
ժողովրդականությո՞ւն
Ռուսական
«FinTimes»
ինտերնետային
պարբերականը
երեկ
հրապարակել
է
հայաստանյան
ներքաղաքական
վերջին
իրադարձություններին
նվիրված
հոդված:
Դրանում,
մադնավորապես,
նշվում
է,
որ
փետրվարի
19-ին
կայացած
նախագահական
ընտրությունների
արդյունքների
բողոքարկման
գործընթացը,
ընդդիմության
բազմահազարանոց
հանրահավաքները,
որոնք
իշխանությունների
կողմից
զսպվում
են
արյունահեղությամբ,
եւ
հայտարարված
արտակարգ
դրության
ռեժիմը
հանգեցրել
է
նրան,
որ
այսօր
Հայաստանը
ոչ
այնքան
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
կողմից
է,
որքան`
Սերժ
Սարգսյանի
դեմ:
«FinTimes»-ը
գրում
է,
որ
իրեն
խայտառակ
ընտրություններով
վարկաբեկած
իշխանությունը
կրիտիկական
պահին
չդիմացավ
եւ
«ձեռքերին
ազատություն
տվեց»`
մի
ակնթարթում
իր
դեմ
տրամադրելով
ամբողջ
միջազգային
հասարակայնությանը:
Պարբերականը
նշում
է,
որ
Հայաստանում
ընդդիմադիր
շարժումը
գլխավորում
է
հենց
այն
նույն
Լեւոն
Տեր-Պետրոսյանը,
որը
1980-ականների
վերջերին
իր
կազմակերպած
հանրահավաքներով
կարողացավ
Հայաստանում
ջախջախել
խորհրդային
իշխանությունը:
Հոդվածագիրը
իրադարձությունների
հետագա
զարգացման
մի
քանի
տարբերակներ
է
կանխատեսում:
Ըստ
հոդվածագրի,
այն
տարբերակները,
որոնք
ենթադրում
են
կողմերի
միջեւ
փոխզիջում,
ճշմարտանման
չեն,
իսկ
մյուս
տարբերակները,
որոնք
ենթադրում
են,
որ
արտակարգ
դրության
չեղյալ
հայտարարումից
հետո
լարվածությունը
ավելի
կխորանա,
Տեր-Պետրոսյանին
կամ
տանում
են
նախագահի
նստավայր,
կամ
էլ`
բանտ:
«Երկու
դեպքում
էլ
իշխող
կոալիցիան
վարկաբեկվելու
է,
ինչը
վերջինիս
համար
ձեռնտու
չէ»-կարծիք
է
հայտնում
հեղինակը:
«Ռուսաստանի
համար
ի՞նչ
է
ներկայացնում
իրեն
«պատին
դեմ
տված»
հայաստանյան
իշխող
կոալիցիան
եւ
ի՞նչ
Տեր-Պետրոսյանի
աճող
ժողովրդականությունը»,-հարց
է
տալիս
հեղինակը:
«Այն,
որ
Հայաստանը
Ռուսաստանի
համար
ռազմավարական
տեսանկյունից
շատ
կարեւոր
երկիր
է,
կասկած
չկա:
Եվ,
ի
տարբերություն,
Ռուսաստանի
դեմ
ագրեսիվորեն
տրամադրված
Վրաստանի
կամ
Ադրբեջանի,
ուր
ԱՄՆ-ը
«նշանակել
է
իր
մարդկանց»
մենք
դեռ
Հայաստանը
պահում
ենք:
Իսկ
Հայաստանի
նկատմամբ
վերահսկողության
կորստով
Կրեմլը
ամբողջությամբ
կկորցնի
Կովկասը»-եզրափակում
է
հոդվածագիրը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|