|
Մերժել
են
Երեկ
ՀՀ
հիմնադիր
նախագահ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
իրազեկում
է
ներկայացրել
Երեւանի
քաղաքապետարան`
մարտի
21-ին
Ազատության
հրապարակում
հանրահավաք
ացկացնելու
մասին:
Այսօր
հայտնի
դարձավ,
որ
քաղաքապետարանը
մերժել
է
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
իրազեկումը:
Իսկ
մերժել
է
«Ժողովներ,
հանրահավաքներ,
երթեր
եւ
ցույցեր
անցկացնելու
մասին»
ՀՀ
օրենքի
13-րդ
հոդվածի
առաջին
մասի
3-րդ
ենթակետով`
զանգվածային
հրապարակային
միջոցառումը
կարող
է
արգելվել
միայն
այն
դեպքում,
եթե
առկա
են
հավաստի
տվյալներ,
որ
նշված
օրը,
ժամին
եւ
նշված
վայրում
միջոցառման
անցկացումն
իրական
(ռեալ)
վտանգ
է
սպառնում
անձանց
կյանքին
կամ
առողջությանը: Երեւանի
քաղաքապետարանը
այս
մերժումով
փաստորեն
խոստովանել
է,
որ
Հայաստանում
խաղաղ
ցույցերն
ու
հանրահավաքները
մարդկանց
կյանքին
վտանգ
են
սպառնում`
ոստիկանությունն
ու
բանակը
գալիս
մարդկանց
վրա
կրակում
են:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|