|
Րաֆֆի Հովհաննիսյանը
Սատարում Է Տեր-Պետրոսյանին

Րաֆֆի
Հովհաննիսյանի գլխավորած "Ժառանգություն" կուսակցությունն առաջիկա նախագահական
ընտրություններում աջակցելու է ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն
Տեր-Պետրոսյանին: Որոշումը կայացրել է կուսակցության վարչությունը՝ երեկ մինչեւ ուշ
գիշեր տեւած նիստում: Վարչությունը քննարկել է գրեթե բոլոր թեկնածուներին աջակցելու հնարավորությունը,
սակայն բաց քվեարկության արդյունքում, ձայների պարզ մեծամասնությամբ, որոշումը
կայացվել է հօգուտ Տեր-Պետրոսյանի:
"Ժառանգությունն"
իր ընտրողներին կոչ է անում. "Պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված
ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու
Լեւոն Տեր-Պետրոսյանին":
"Պատասխանատվություն
կրում ենք մեր որոշման համար, որովհետեւ վարչությանը մեծ խորհրեդի կողմից տրված էր
որոշում կայացնելու իրավունքը",- այսօր հայտարարեց կուսակցության վարչության անդամ
Վարդան Խաչատրյանը: Հիշեցնենք, որ "Ժառանգություն" կուսակցությունը կողմնորոշման
համար հարցաթերթիկ էր ուղարկել նախագահի բոլոր թեկնածուներին,
սակայն հարցերին ընդհանրական բնույթի պատասխանել էին միայն Վահան Հովհաննիսյանը,
Արթուր Բաղդասարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
"Որեւէ
որոշում չկայացնելու համար հիմք չէր կարող հանդիսանալ այն փաստը, որ որեւէ մեկը
բովանդակային պատասխան չի տվել. մանավանդ որ մենք չենք պատրաստվում կրավորական
կեցվածք ընդունել այս ընտրություններում",- ասաց "Ժառանգության" մամլո խոսնակ
Հովսեփ Խուրշուդյանը:
Հիմնական
փաստարկը, որ կարելի է նշել այսպիսի որոշման համար սա է. "Հասարակայնության մեջ
առավել մեծ արձագանք ստացած թեկնածուն նա է, եւ դա պարզորոշ երեւում է նաեւ
հանրահավաքների բազմաքանակությունից, եւ այդ փաստարկն ունեցավ լուրջ ազդեցություն
երեկվա որոշման համար",-ասց Հովսեփ Խուրշուդյանը: Իսկ Վարդան Խաչատրյանն ավելացրեց.
"Չէի ցանկանա ասել, որ մեր միջեւ բոլոր հարցերը վերջնականապես լուծված են,
որովհետեւ որոշ գաղափարաբանական տարբերություններ կան, եւ մտադիր ենք եւս մեկ անգամ,
վարչության նիստում հանդիպել եւ պարզել Ղարաբաղի հարցի վերաբերյալ կողմոնորշումը,
ինչպես նաեւ ապագա հաղթանակի դեպքում իշխանության ձեւավորման այն մանրակերտը, որ
պատկերացնում է թեկնածուն":
Հովսեփ
Խուրշուդյանը նաեւ ավելացրեց. "Դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ իշխանություններն
իրենց քարոզչությամբ նաեւ հուշեցին, եւ ոչ միայն իրենք, այլ իրենց հաճախորդներն,
ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, որ հաճախորդներ ունեն թեկնածուների մեջ, եւ ում է պետք
աջակցել իրոք ընդդիմադիր ուժերից: Ես կարծում եմ, որ իրոք Լեւոն Տեր-Պետրոսյանն
ունի այն ռեսուրսը՝ իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ իրականացնել
երկրում, եւ հենց դա է պատճառը իշխանությունների նման հուժկու հակաքարոզչության,
որը տարվում է բոլոր հեռուստաալիքներով":
"Ա1+"-ի
հարցին, թե ինչու հենց ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտարարում որոշման մասին,
Վարդան Խաչատրյանը բացատրեց միջազգային բնույթի հանդիպումների մասնակցության փաստով:
Իսկ հնարավոր է տեսնել Առաջին արտգործնախարարին առաջին նախագահի կողքին, ասենք
առաջիկա հանրահավաքի ժամանակ՝ մեր հարցին Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ նման
հարց առայժմ չի քննարկվել, իսկ Վարդան Խաչատրյանը ավելացրեց, որ չկա այդպիսի
որոշում, որը չկատարեն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ վարչության անդամները:
Ի դեպ,
Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը "Ժառանգության" որոշման մասին կիմանա միայն մամուլից,
որովհետեւ "վարչության որոշումը առաջին հերթին հասարակայնությանը իրազեկ պահելու
համար է, եւ միայն դրանից հետո տարբեր քաղաքական կազմակերպությունների, կենտորնների
ձեր միջոցով հաղորդելը: Մենք որեւէ մեկի ցանկությամբ չենք վարվել, մենք գիտակցում ենք մեր
պատասխանատվությունը ժողովրդի եւ հասարակության առաջ, ոչ թե առանձին վերցրած անհատի
առջեւ":
Իսկ
աջակցության դիմաց ի՞նչ ակնկալիք ունի "Ժառանգությունը"` մեր հարցին Վարդան
Խաչատրյանը պատասխանեց. "Մենք որեւէ ակնկալիքով չենք շարժվել, ավելին, բանակցային
գործընթացում "Ժառանգությունը" դուրս է դրել բոլոր նման տիպի խոսակցությունները,
խուսափելու համար շահարկումներից, մենք համարում ենք, որ մեր ազատությունը ճշգրիտ
դիրքորոշման միակ հնարավորությունն է": Իսկ Հովսեփ Խուրշուդյանը նկատեց. "Ամենակարեւոր
ակնկալիքը, որ ունի կուսակցությունը, նույնն է, ինչ ունի հասարակությունը`
համակարգային փոփոխություններ, ես կարծում եմ, որ փոփոխությունների ցանկությունը
հասարակական պահանջ է դարձելդարձել մեր երկրում": երկրում":
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|