|
Արցախն
Է
Կոսովոյի
Նախադեպըՙ
a1plus
՚Կոսովոյի
անկախությունը
ամերիկյան ծրագիր
էրՙ.
նման գնահատականի արժանացավ Կոսովի անկախության միակողմանի ճանաչումը ԵԽԽՎ
պատվիրակներից շատերի կողմից Ստրասբուրգում կազմակերպված քննարկման ժամանակ:
Այս
քննարկմանը
ելույթ ունելու
համար
հերթագրվել էր
նաեւ Հայաստանի
պատվիրակության
անդամ,
՚Ժառանգությունՙ
կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն ժամանակի սղության պատճառով
նրան այդ հնարավորությունը չտրվեց:
՚Կոսովոյի
անկախության
հռչակման մեր
թեմայից անդին
այս քննարկումը
ավելի շուտ
ընդհանրական
քննարկում էր
օրենքի ոչ
ընտրովի
կիրառման վերաբերյալ:
Իհարկե,
յուրաքանչյուր անկախության
,
ինքիշխանության հայտ
պետք է քննվի
իր արժանիքների
համապատասխան,
բայց փորձել
լատիներեն
իրավաբանական եզրույթներ
գտնել այդ
արհեստականորեն
հիմնավորելու համար,
փաստորեն անարգում
է օրենքի
իշխանության գաղափարըՙ,-
՚Ա1+ՙ-ին
ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ներկայացնելով, թե ինչի մասին պիտի ելույթ ունենար:
Ըստ
նրա`
այն պետությունները,
որոնք արտաքնապես
վերջին
շրջանում Կոսովոյի
անկախության
հռչակումը որակում
են ինքնատիպ,
իրականում ՚ներքուստ
կոսովյան սկզբունքը
իրենց հագով
են դնումՙ:
Պարոն
Հովհաննիսյանի
գնահատմամբ`
՚գող,
սիրտը դողՙ
արտահայտությունը այս դեպքում խիստ տեղին է,
քանի որ դրանով առաջնորդվելով են այդ պետությունները նախաձեռնել մի շարք ՚կանխարգելիչՙ
միջոցառումներ`
ռազմական,
դիվանագիտական,
քարոզչական:
Նա համարում է,
որ ոչ թե Կոսովոն կարող է դառնալ ԼՂ խնդրի կարգավորման նախադեպ,
այլ Ղարաբաղն արդեն դարձել Է նախադեպ Կոսովոյի համար:
Ըստ նրա`
արցախյան ազատագրկան շարժումը խորհրդանշում է Խորհրդային միության ապագաղութացման
գործընթացը,
եւ այդ տեղի ունեցավ ավելի վաղ,
քան քանդվել էր Բեռլինյան պատը:
՚Հարեւան
հանրապետության
ղեկավարները
սանձազերծեցին ագրեսիայի
եւ սեփական
օկուպացիայի
պատերազմ Լեռնային
Ղարաբաղի
ժողովրդի դեմ,
եւ այստեղ
էր նախադեպը,
այսինքն`
նախադեպը օրինավոր
անկախության,
ինքիշխանության,
տարանջատման դա
Արցախն է եղելՙ,-կարծում
է Րաֆֆի Հովհաննիսյանը:
՚Կոսովոյի
ճանաչման
հետեւանքները,
արձագանքերը շատ
են եւ
իրենց մեջ
պարունակում են
առավել բռնի
լուսավորումներով
շարունակություն,
եթե պետությունների
եվրոպական
ընտանիքը եւ
ընդհանրապես
միջազգային հանրությունը
շարունակի
ապրել այս
ինքատիպության
գաղափարի պատրանքի
տակ
,
եթե ինքը
ձեւեր,
մեխանիզմներ,
եղանակներ չգտնի
օրենքը
հավասարապես,
իմաստալից եւ
ոչ ընտրովի
եղանակով
տարածելու համանման
փաստական
իրավիճակների վրաՙ,-ասաց
՚Ժառանգությանՙ ղեկավարը:
Հիշեցնենք,
որ ԵԽԽՎ
գարնանային նստաշրջանի
օրերին
Ստրասբուրգում հայկական
եւ
ադրբեջանական պատվիրակությունները
պատրաստակամություն
են հայտնել
շարունակել
բանակցությունները ԼՂ
հարցով հատուկ
ժամանակովոր
հանձնաժողովի շրջանակներում:
Հանձնաժողովի նախագահ
լորդ Ռասել
Ջոնսթոնը
մտադրությունը ունի
մայիսին
այցելել Հայաստան
եւ հանդիպել
Սերժ
Սարգսյանին:
Կարինե
Ասատրյան
Ստրասբուրգ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|