|
Ժողովուրդը
օղակի
մեջ
էր
առնված
Կարինե
Հարությունյան
.
Ժամանակ
Երևան
Մարտի
1-ից
անցել
է
ինը
օր,
բայց
դեռ
մխում
են
զոհվածների
հարազատների
սրտերը,
դեռ
տնքում
են
վիրավորների
վերքերը,
դեռ
եռում
է
Հայաստանը:
Ժողովրդի
նկատմամբ
կազմակերպած
դիվերսիայից
հետո
իշխանությունը
շարունակում
է
իր`
37 թվի
նմանությամբ
ծրագրված
սցենարների
շարքն
իրականացնել.
ձերբակալություններ,
քաղաքական
հետապնդումներ,
խուզարկություններ,
սպառնալիքներ
եւ,
ընդհանրապես,
թույլ
մարդու-թույլ
իշխանության`
ղեկը
իր
ձեռքում
պահելու
միջոցներ,
որոնք
ստորության
որեւէ
սահման
չեն
ճանաչում:
Եվ
որքան
առաջ
են
գնում,
այնքան
ավելի
ու
ավելի
են
կեղտոտվում,
այնքան
ավելի
են
արյունոտվում,
այնքան
ավելի
են
մեղքի
մեջ
թաղվում:
Աստված
ասում
է`
երանի
նրանց,
ովքեր
այս
կյանքում
են
ապաշխարելու:
Կարծում
եմ`
ամեն
ինչ
հասկանալի
է,
իսկ
Աստծո
խոսքի
ընկալումը
չունեցող
որոշ
մարդկանց
համար
ինձ
թույլ
եմ
տալիս
«թարգմանելու»
այն.
Աստված
ամեն
մարդու
հնարավորություն
է
տալիս
ապաշխարելու
ու
ամեն
փորձություն,
որ
ուղարկում
է
հենց
դրան
է
ուղղված:
Այստեղ
արդեն
մարդն
է
որոշողը`
մաքրվի՞,
թե՞
ավելի
կեղտոտվի:
Անհնար
է
նման
մտքերից
խուսափել,
երբ
լսում
ես
հերթական
ձերբակալության
կամ
որեւէ
մեկի
տան
խուզարկության
մասին
կամ
էլ
տեսնում
ես
Մարտի
1-ին
խոշտանգվածներից
մեկին:
Միջին
տարիքի,
Ս.Բ.
սկզբնատառեր
ունեցող
անունով
տղամարդը
պառկած
է
Երեւանի
հիվանդանոցներից
մեկում:
Ահա
թե
ինչ
պատմեց
նա
Մարտի
1-ի
առավոտյան
Ազատության
հրապարակում
կատարվածի
մասին:
«Առավոտյան
ժամը
վեցի
մոտակայքում
էր:
Նստացույցավորներից
շատերը
դեռ
քնած
էին:
Հրապարակ
մտան
քաղաքացիական
հագուստով
եւ
ոստիկանության
համազգեստով
մարդիկ:
Միկրոֆոնը
միացվեց
եւ
սկսեց
խոսել
Լեւոն
Տեր-Պետրոսյանը:
Ասաց`
հանգիստ
եղեք,
ոստիկանության
հետ
կոնտակտի
մեջ
չմտնեք,
նրանք
մեր
ոստիկաններն
են,
տեսնենք
ինչ
ունեն
մեզ
ասելու:
Ոստիկաններին
էլ
դիմեց`
այստեղ
ձեր
քույրերն
ու
եղբայրներն
են,
ձեր
ծնողներն
են...
եւ
անջատվեց
միկրոֆոնը,
ու
լսվեցին
վահանների,
ռետինե
մահակների
շխկոցներ:
Իրենք
էին
խփում
վահաններին,
ըստ
երեւույթին
հոգեբանական
ճնշում
գործադրելու
համար:
Ժողովուրդը
սկսեց
շարժվել:
Այնպիսի
տպավորություն
էր,
թե
որ
ուղղությամբ
գնում
ես,
դիմացդ
ոստիկաններ
են:
Ազատ
միջանցք
չէին
թողել,
բոլոր
ճանապարհները
փակ
էին:
Ժողովուրդը
օղակի
մեջ
էր
առնված:
Սկսվել
էր
մի
ջարդ,
որից
ժողովուրդը
փախչելու-խուսափելու-պաշտպանվելու
հնարավորություն
չուներ:
Ես
գնում
էի
դեպի
Հյուսիսային
պողոտա:
Մի
կին
բղավում
էր,
ինչ-որ
անուն
էր
տալիս
անընդհատ:
Հավանաբար,
մենակ
չէր
եղել
Ազատության
հրապարակում
եւ
նրան
էր
կանչում:
Ես
մոտեցա
ու
փորձում
էի
հանգստացնել
նրան:
Այն
պահին,
հենց
կռացա,
որ
կնոջը
նստեցնեմ,
հետեւից
ինձ
խփեցին:
Ուզում
էի
բարձրանալ`
նորից
խփեցին:
Մի
պահ
մնացի
այդպես
ու
ընթացքս
արագացրի
մի
քիչ:
Մի
փոքր
առաջ
էի
գնացել,
երբ
արդեն
մի
քանի
կողմերից
հարձակվեցին:
Ոտքերով,
մահակներով
առանց
դադարի
հարվածում
էին:
Չեմ
հիշում,
թե
որքան
եմ
ընկած
մնացել
այդպես`
ծեծված,
ցեխի
մեջ,
շորերս`
պատռված:
Երբ
ուշքի
եկա,
զգացի,
որ
արյունս
լցվում
է
բերանս,
մի
աչքս
էլ
փակված
էր,
չէի
կարողանում
բացել:
Մի
կերպ
վեր
կացա:
Հասա
Թումանյան
փողոց:
Կողմնորոշումս
կորցրել
էի,
չգիտեի
ուր
գնամ:
«Հին
Էրիվան»
ռեստորանի
դիմաց
մի
տղամարդ
բռնեց
թեւս`
ու՞ր
ես
գնում,
արի
էս
կրղմ:
Տարավ
ինձ
մինչեւ
«Անի»
հյուրանոց:
Տաքսի
կանչեց,
ասաց`
առ
էս
փողը,
էս
տղային
հասցրու
հիվանդանոց:
Հիշեցի,
որ
ես
էլ
փող
ունեմ:
Տաքսին
տարավ
առաջին
հիվանդանոց:
Վարորդը
ինձ
թողեց
մեքենայի
մեջ,
գնաց
ընդունարան:
Քիչ
անց
եկավ
հայհոյելով`
էս
ինչ
մարդիկ
են,
ես
ձեր...
ասեցին`
շառներդ
քաշեք:
Ես
արդեն
այնքան
էի
թուլացել,
որ
ընկել
էի
նստարանին,
նստած
չէի
կարողանում
մնալ:
Վարորդն
էլ
շիվար
էր
մնացել`
ի՞նչ
անեմ,
ու՞ր
տանեմ
քեզ:
Բերեց
էս
հիվանդանոց:
Երկու
տղամարդ
էին
կանգնած
քաղաքացիական
հագուստով,
թեւերիցս
բռնեցին,
ներս
տարան:
Արյուն
էի
թքում»:
Այս
մարդը
գլխին
խոշոր
պատռվածքներ
ունի,
վնասված
է
նաեւ
հոնքը,
քիթը
եւ
աչքը:
Տեսողությունը
դեռեւս
լիովին
վերականգնված
չէ:
Ձեռքը
վնասված
է,
կան
էլեկտրաշոկի
հետքեր:
Մարդը
հաշմված
է,
հայտնի
չէ`
տեսողությունը
կվերականգնվի՞,
թե
ոչ:
Կամ,
ընդհանրապես,
կվերականգնվե՞ն
մեր
հայրենի
ոստիկանության
խոշտանգումներից
տուժածները
թե
մարմնապես,
թե
հոգեպես:
Այս
հարցը
որոշ
մարդկանց,
հաստատ,
չի
հետաքրքրում:
Եվ
դա
ապացուցման
կարիք
էլ
չունի:
Հակառակ
դեպքում
խաղաղ
ժողովրդի
վրա
նման
զինված
հարձակում
չէր
լինի,
իսկ
հետո
էլ
դա
ջանադրաբար
հերքելու
փորձեր
չէին
արվի:
Ի
վերջո,
խոսքը
ոչինչ
է,
երբ
կան
իրեղեն
ապացույցներ:
Մեր
սերունդը
յուրովի
դժբախտ
ու
յուրովի
երջանիկ
սերունդ
եղավ:
Մեծ
հաշվով
մեր
կյանքի
լավագույն
տարիները
անցան
հեղափոխական
եռուզեռների
ու
փլուզվող
համակարգերի
միջով:
Մի
կողմից
սա
տխուր
է,
որովհետեւ
չես
կարողանում
լիարժեք
տրվել
անհոգ
կյանք
վայելելու
շատ
բնական
մղումին,
մյուս
կողմից`
տողերիս
հեղինակը
իրեն
երջանիկ
է
համարում,
որ
տեսել
է
1988 եւ
2008 թվականների
հեղափոխական
ռոմանտիզմը,
ժողովրդի
հուժկու
ուժը,
որ
տասնյակ
սերունդներ
ապրում
են
ու
չեն
տեսնում:
Մենք
տեսանք,
թե
ինչպես
փլուզվեց
խորհրդային
համակարգը,
տեսանք
հայոց
պետ
ու
պետականության
ծնունդը,
տեսանք,
թե
ինչպես
պատմության
մեծագույն
մի
անհատ
հայտարարեց,
որ
հեռանում
է
իշխանությունից,
քանի
որ
երկրում
որոշ
մարդիկ
չեն
հավատում
իրեն
ու
իր
ծրագրերին,
տեսանք
անկախ
Հայաստանում
ռազմա-ֆեոդալական
նոր
համակարգի
ձեւավորումը
եւ
հիմա
տեսնում
ենք
դրա
կործանումը:
Ու,
եթե
մեկը
հաշվի
առնելով
մեր
անցած
կյանքի
ուղին
հարցնի,
թե
պետությունները
ինչից
են
կործանվում,
ես
կպատասխանեի.
«Ստից
ու
կեղծիքից:
Կործանվում
է
այն
ժամանակ,
երբ
պետությունը
սկսում
է
խաբել
իր
քաղաքացուն»:
Մարտի
1-ի
դեպքերի
անհրաժեշտությունը
հիմնավորելու
համար
իշխանական
քարոզչամեքենան,
պետության
ամենաբարձր
դեմքերի
մասնակցությամբ,
փորձում
է
մարդկանց
համոզել,
իբր
վտանգված
էր
երկրի
սահմանադրական
կարգը,
իբր
վերականգնել
են
երկրի
սահմանադրական
կարգը
եւ
այլն:
Սա
ոչ
միայն
սուտ
է,
այլ
հանցավոր
խաբեություն:
Մի
հայացք
նետենք
ՀՀ
Սահմանադրությանը
ու
տեսնենք,
թե
ինչո՞վ
էին
խաղաղ
ցուցարարները
սպառնում
երկրի
սահմանադրական
կարգին:
Մեր
երկրի
Սահմանադրության
«Սահմանադրական
կարգի
հիմունքների»
առաջին
հոդվածում
ասվում
է.
«ՀՀ-ն
ինքնիշխան,
սոցիալական,
իրավական
պետություն
է»:
Խաղաղ
ցույցերը
ոչնչով
չէին
սպառնում
պետության
ինքնիշխանությանը,
չէին
պահանջում
սոցիալական
հենքի
փոփոխություն,
ասենք`
անցում
դեպի
պետական
սեփականության
ձեւին:
Պետության
իրավական
ատրիբուտին
ոչ
միայն
չէին
սպառնում,
այլ
միայն
հաստատում
էին
դրա
գոյությունը:
Երկրորդ
հոդվածում
ասվում
է,
որ
«Իշխանությունը
պատկանում
է
ժողովրդին:
Ժողովուրդն
իր
իշխանությունը
իրականացնում
է
ազատ
ընտրությունների
միջոցով»:
Այնուհետեւ
շարունակում.
«Իշխանության
յուրացումը
որեւէ
կազմակերպության
կամ
անհատի
կողմից
հանցագործություն
է»:
Դատեք
ինքներդ`
հրապարակում
հավաքվածների
ազատ
ընտրության
սահմանադրական
իրավունքը
ոտնահարել
էին,
եւ
նրանք
պահանջում
էին
վերականգնել
այն:
Պահանջում
էին
նոր,
ազատ,
արդար
ընտրություններ:
Այս
պահանջը
սահմանադրական
կարգին
սպառնու՞մ
էր:
Բնականաբար`
ոչ:
Դեռ
ավելին`
իշխանական
վերնախավում
գտնվող
մի
խումբ
հանցագործություն
է
կատարել`
խախտելով
Սահմանադրությունը
յուրացրել
է
իշխանությունը`
ընտրությունների
արդյունքները
կեղծելու
միջոցով:
Եթե
նախագահը
նրանց
մեջ
չէր,
նա
պետք
է
պատժեր
առաջին
հերթին
այդ
անձանց:
Հոդված
երրորդում
ասվում
է.
«Մարդը,
նրա
արժանապատվությունը,
հիմնական
իրավունքները
եւ
ազատությունները
բարձրագույն
արժեքներ
են»:
Ազատության
հրապարակում
հավաքված
ժողովուրդը
պաշտպանում
էր
ՀՀ
Սահմանադրության
բարձրագույն
արժեքները`
իր
արժանապատվությունը,
հիմնական
իրավունքները
եւ
ազատությունները:
Հոդվածում
նաեւ
ասվում
է.
«Պետությունը
սահմանափակված
է
մարդու
եւ
քաղաքացու
հիմնական
իրավունքներով
եւ
ազտություններով`
որպես
անմիջականորեն
գործող
իրավունք»:
Հետեւաբար
ոչ
թե
ցուցարարներն
են
սպառնացել
պետության
սահմանադրական
կարգին,
այլ
նրանց
վրա
ձեռք
բարձրացնողները:
Նրանք
պետական
հանցագործներ
են
եւ
պետք
է
դատվեն
այդ
հոդվածով:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|