Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ ,Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ ,ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասինե ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման  հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել ,Քաղաքացիական նախաձեռնությունե շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված  օրենքները խախտելու համարե,-ասված է հայտարարության մեջ: 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work