|
Նորվեգիայի
հելսինկյան կոմիտեն հորդորում է Հայաստանի իշխանություններին միջազգային քննիչներ
հրավիրել
azatutyun
Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել
միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած
դեպքերը քննելու համար:
"Հայաստանի իշխանությունները պետք է հրավիրեն Եվրախորհրդին կամ հարգանք վայելող այլ
կազմակերպությունների՝ հուզումները եւ Հայաստանի ոստիկանության եւ բանակի կողմից
դրանց պատասխանը քննելու համար: Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ
կհամարվի հայաստանցիների կողմից", - ասել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր
քարտուղարի տեղակալ Գունար Կարլսենը:
"Լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են
իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են
վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել
են խաղաղ ցույցերը: Ժամանակն է, որ կառավարությունը հրավիրի անկախ միջազգային
դերակատարների, որոնք կբացահայտեն, թե ինչ է կատարվել, եւ կապահովեն
պատասխանատվությունը յուրաքանչյուր հանցանքի համար", - կարծիք է հայտնել Կարլսենը:
Անցած շաբաթ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նամակ է հասցեագրել երկրի
արտգործնախարար Յոնաս Գար Ստորեին` հորդորելով Նորվեգիայի իշխանություններին
ակտիվություն ցուցաբերել այս հարցում:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|