|
«Ուղղակի
խնդիր
է
դրված
հնարավորինս
շատ
մարդ
ձերբակալել
Հ.Մ
.
Ժամանակ
Երևան
Մարտի
7-ի
դրությամբ,
ըստ
պաշտոնական
տվյալների,
փետրվարի
19-ի
ընտրություններից
հետո
Ազատության
հրապարակում
մեկնարկած
հանրահավաքների
մասնակիցներից
53-ը
կալանավորված
է,
16-ը`
ձերբակալված:
Հավաստի
աղբյուրներից
մեզ
հասած
տեղեկությունների
համաձայն`
ձերբակալվածների
եւ
կալանավորվածների
թիվն
ամհամեմատ
մեծ
է,
ավելին`
վերջին
մի
քանի
օրերին
էլ
ավելի
մեծ
թափով
են
շարունակվում
այդ
ձերբակալությունները:
Մարտի
1-ի
եւ
դրան
հաջորդած
զարգացումների
մասին
իրենց
մտահոգությունն
են
հայտնել
միջազգային
կառույցներն
ու
տեղական
իրավապաշտպան
կազմակերպությունները,
սակայն
առկա
իրավիճակն
առայժմ
մնում
է
անփոփոխ:
Իրավապաշտպան
Վարդան
Հարությունյանը
կարծում
է,
որ
մարտի
1-ի
դեպքերը
ճիշտ
չէ
առանձին
դիտարկելը,
դրանք
պետք
է
դիտարկել
հետընտրական
շրջանի
համատեքստում:
Այս
օրերին
միտինգի
մասնակիցների
շրջանում
շարունակվող
զանգվածային
ձերբակալությունների
առնչությամբ
պրն
Հարությունյանն
ասաց
հետեւյալը.
«Ձերբակալվում
են
մարդիկ,
ովքեր
որեւէ
կերպ
առնչվել
են
ցույցերի,
երթերի
կազմակերպմանը,
այդ
թվում
եւ
մարդիկ,
ովքեր
դրանց
որեւէ
առնչություն
չեն
ունեցել:
Ձերբակալությունները
կարելի
է
դիտարկել
որպես
կամայականությունների
մի
հսկայական
շղթա,
որն
ուղղված
է
ընդդիմության
գլխատմանը,
ձեռի
հետ
էլ
կալանավորում
են
տասնյակ
այլ
մարդկանց:
Ի
դեպ,
դրանք
այն
մարդիկ
են,
ովքեր
կամ
մասնակցել
են
միտինգներին,
կամ
այդ
միտինգների
ժամանակ
եղել
են
վերջին
շարքերում
եւ
որեւէ
աջակցություն
չեն
ցուցաբերել
դրանց
կազմակերպմանը
եւ
եղել
են
ընդամենը
դիտորդներ:
Տրամաբանությունը
հասկանալ
հնարավոր
չէ,
թվում
է,
որ
ուղղակի
խնդիր
է
դրված
հնարավորինս
շատ
մարդ
ձերբակալել,
հնարավորինս
բիրտ
ու
բռնի
տարբերակով,
որպեսզի
մարդկանց
մեջ
սարսափի
ալիք
բարձրանա,
եւ
նրանք
հրաժարվեն
ապագայում
նորից
փողոց
դուրս
գալու
մտքից`
ընդվզելուց»:
Իսկ
արդյոք
իշխանություններին
կհաջողվի՞
այս
կերպ
կասեցնել
վերսկսվելու
մեծ
հավանականություն
ունեցող
համաժողովրդական
շարժումը`
ընդվզումը:
«Չեմ
կարծում,
որովհետեւ
բռնապետները
ու
բռնապետությունները
պատմության
մեջ
շատ
կարճ
ժամանակ
են
ապրել,
նրանք
ի
վիճակի
չեն
լինում
երկար
գոյություն
ունենալ:
Կարճ
ժամանակ
կտեւի
այս
ամենը,
եւ
ես
չեմ
կարծում,
որ
իշխանությունների
այդ
քայլը
իրոք
կարողանում
է
սարսափ
տարածել
մարդկանց
մեջ:
Մենք
շփվում
ենք,
հանդիպում
ենք
մարդկանց
հետ
եւ
տեսնում,
որ
մարդիկ
նույն
մարդիկ
են,
ուղղակի
դուրս
չեն
գալիս
փողոց,
որովհետեւ
այսօր
փողոց
դուրս
գալը
ինքնին
պրովոկացիա
կարող
է
դիտվել:
Վաղը,
երբ
չի
լինի
հատուկ
դրությունը,
հնարավոր
է,
որ
իրավիճակն
այլ
լինի»,
- կարծում
է
Հարությունյանը:
Իրավապաշտպան
Միքայել
Բաղդասարյանն
իր
դիտարկումները
ներկայացրեց
ըստ
քրեակատարողական
հիմնարկներ
կատարած
իր
այցելությունների
եւ
այդտեղ
գտնվող
մարդկանց
հետ
ունեցած
շփումներից
ստացած
տպավորությունների:
«Միտինգներին
այս
կամ
այն
մակարդակով
առնչություն
ունեցած,
մարտի
1-ի
դեպքերից
առաջ,
այդ
օրը
եւ
մարտի1-ի
լույս
2-ի
գիշերը
ձերբակալված
մասնակիցներին
տեղավորում
են
հիմնականում
երեք`
Վարդաշենի,
Նուբարաշենի
եւ
Կենտրոնի
քրեակատարողական
հիմնարկներում:
Այդտեղ
կան
նաեւ
մարտի
1-ի
դեպքերից
հետո
խոշտանգումների
եւ
ծեծի
ենթարկված
մարդիկ,
որոնց
վրա
բռնությունների
հետքերը
դեռ
պահպանված
են:
Կա
նաեւ
մարդկանց
մի
խումբ,
ես
չեմ
կարող
ասել,
թե
քանիսն
են
նրանք,
որոնք
իրենց
համարում
են
քաղբանտարկյալներ:
Մեծամասամբ
բոլորին
կալանավորել
են
դատարանի
որոշմամբ`
երկու
ամիս
նախնական
կալանքով,
կան
նաեւ
մարդիկ,
որոնց
կալանք
է
տրվել
որպես
վարչական
տույժ,
նաեւ
տեղեկություններ
ունենք,
որ
ձերբակալված
անձինք
կան,
որոնք
կալանավայրերում
են
գտնվում,
որովհետեւ,
ըստ
ներկայացված
պատճառաբանությունների,
այսպես
ասած`
տեղ
չկա
եւ
ստիպված
ձերբակալված
անձանց
էլ
են
այդտեղ
տանում»:
Պրն
Բաղդասարյանը
հավաստեց,
որ
իրենց`
իրավապաշտպան
խմբի
այցելությունների
ժամանակ
հանդիպել
են
վերջին
իրադարձությունների
հետ
կապված
գրեթե
բոլոր
ձերբակալվածներին
ու
կալանավորներին,
որոնք
հիմնարկի
աշխատակազմի
հետ
կապված
որեւէ
բողոք
կամ
դժգոհություն
չեն
հայտնել:
Ի՞նչ
նպատակ
ունի
մարդկանց
զանգվածային
ձերբակալություների
այս
ալիքը`
բանտախցերը
ցույցերի
մասնակիցներով
լցնելով
պոտենցիալ
մյուս
ցուցարարներին
վախեցնե՞լը,
ահաբեկե՞լը
կամ
գուցե
այլ
նպատակ
է
թաքնված
դրա
ետեւում:
Պրն
Բաղդասարյանը
կարծում
է,
որ
այսկերպ
իշխանությունները
փորձում
են
իրենց
ուժն
ի
ցույց
դնել
եւ
վախի
մթնոլորտ
ստեղծել
հատկապես
ցուցարարների
շրջանում:
«Այդ
նույն
աշխատաոճին
ականատես
ենք
եղել
նաեւ
նախկին
իշխանությունների
օրոք,
սակայն
կրկնակի
անգամ
ընդգծված
դրա
ականատեսն
ենք
հիմա,
սակայն,
ցավոք,
այս
անգամ
զոհեր
եղան:
Իսկ
որքանո՞վ
է
մեր
իրավապահների
այդ
աշխատաոճը
ներդաշնակվում
մարդու
իրավունքների
եւ
հիմնարար
ազատությունների
պաշտպանության
հետ:
«Ոչ
մի
ձեւով:
Այն,
ինչ
կատարվում
է
այսօր`
միանշանակ
մարդու
իրավունքների
դեմ
ուղղված
անօրինական
քայլեր
են,
եւ
ես
ոչ
մի
կերպ
չեմ
պատկերացնում,
որ
որեւէ
նորմալ,
դեմոկրատական
երկրում
հնարավոր
է,
որ
այսպիսի
իրավախախտումներ
տեղի
ունենան,
այսինքն`
փողոցում
առանց
բացատրության
մարդկանց
ձեռքերը
ոլորեն,
մտցնեն
մեքենա,
մեքենայում
էլ
ծեծ
ու
ջարդի
ենթարկեն,
դա
էլ
բավական
չի,
այդ
մարդկանց
հասցնելով
ոստիկանություն
կամ
ոստիկանության
համապատասխան
այլ
բաժանմունք`
նույնը
շարունակեն
այնտեղ:
Բոլոր
դեպքերում,
տեղի
են
ունենում
մարդու
իրավունքների
միջազգային
նորմերի
կոպտագույն
խախտումներ,
իսկ
այդ
խախտումները
թույլտվածներն,
անկախ
ամեն
ինչից,
պետք
է
իրենց
կատարած
գործողությունների
համար
համապատասխան
գնահատականի
արժանանան»,
-ասում
է
իրավապաշտպանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|