|
Միքայել
Դանիելյան,-«Ես
լուրջ
կասկածներ
ունեմ,
որ
իրականում
սպանվել
է
8-ից
ավելի
մարդ»
Հայաստանի
Հելսինկյան
ասոցիացիայի
նախագահ
Միքայել
Դանիելյանը
«Կավկազսկիյ
ուզել»
պարբերականի
հետ
երեկ
կայացած
հեռախոսազրույցի
ժամանակ
նշել
է,
որ
իշխանությունների
կողմից
Հայաստանում
իրականացվող
ձերբակալությունները
միանշանակ
քաղաքական
բնույթ
են
կրում:
Նա
նաեւ
տեղեկացրել
է,
որ
իր
ունեցած
տեղեկություններով,
ձերբակալվել
են
85
մարդ:
Իրավապաշտպանի
խոսքերով,
դրա
մեջ
մտնում
են
նաեւ
այն
մարդիկ,
ովքեր
ձերբակալվել
են
փետրվարի
20-ից
29-ը
Ազատության
հրապարակում
տեղի
ունեցած
նստացույցի
ժամանակ:
Դանիելյանի
հրապարակած
թվերը
տարբերվում
են
պաշտոնական
տվյալներից,
ըստ
որի`
Երեւանում
տեղի
ունեցած
զանգվածային
անկարգություններին
մասնակցելու
մեղադրանքով
ձերբալավել
է
59
մարդ:
Միաժամանակ,
Միքայել
Դանիելյանը
նշել
է,
որ
ընդդիմության
ներկայացուցիչների
ձերբակալությունները
շարունակվում
են:
Ըստ
նրա,
մարտի
9-ին
ձերբակալվել
են
եւս
9
հոգի.
7-ը`
Եղվարդում,
2-ը`
Կապանում:
Նրա
խոսքերով,
ձերբակալվածների
մեջ
կան
նաեւ
մարդիկ,
որոնք
մարտի
1-ի
լույս
2-ի
գիշերը
Երեւանի
կենտրոնում
զբաղվում
էին
խանութների
թալանով:
Մասնավորապես,
կողոպուտ
կատարելու
մեղադրանքով
ձերբակալվել
է
4
մարդ,
սակայն,
ըստ
իրավապաշտպանի,
նշված
4
հոգին
չեն
մտնում
իր
հրապարակած
ձերբակալվածների
ցուցակի
մեջ:
«Մենք
հստակ
տարբերակում
ենք
մեր
ցուցակները,
դրանցում
չպետք
է
խառնաշփոթ
լինի»,-
ընդգծել
է
Դանիելյանը:
Վերջինս
նաեւ
տեղեկացրել
է,
որ
հանդիպել
եւ
խոսել
է
ազատ
արձակված
ընդդիմադիրների
հետ:
Ըստ
նրա,
դրանք
ընդդիմության
ակտիվիստներ
են.
մեկը`
Մասիս
քաղաքի
բնակիչ
Արմեն
Մանուկյանն
է,
որը
զբաղվում
է
մանր
բիզնեսով.
իսկ
մյուսը`
նստացույցի
մասնակից,
Վանաձոր
քաղաքի
բնակիչ
23-ամյա
Ռոբերտ
Չախոյանը:
Նրանք,
ըստ
իրավապաշտպանի,
դաժան
ծեծի
են
ենթարկվել
ոստիկանությունում:
Նա
նաեւ
ավելացրել
է,
որ
Երեւանի
քրեակատարողական
հիմնարկներից
մեկում
դաժան
ծեծի
է
ենթարկվել
պատգամավորական
անձեռնմխելիությունից
զրկված
Մյասնիկ
Մալխասյանը,
որի
հետ
թույլ
չի
տրվել
հանդիպել:
Միքայել
Դանիելյանը
նաեւ
տարակուսանք
է
հայտնել,
որ
ձերբակալվածների
մեջ
կան
նաեւ
այնպիսի
մարդիկ,
ովքեր
հանրահավաքներին
եւ
երթերին
չեն
մասնակցել,
սակայն
նրանց
մեղադրում
են
զանգվածային
անկարգությունների
կազմակերպման
եւ
իշխանության
զավթման
մեջ,
ինչպիսիք
են,
օրինակ,
ԱԺ
նախկին
փոխխոսնակ
Կարապետ
Ռուբինյանը:
Դանիելյանը
տեղեկացրել
է
նաեւ,
որ
Տեր-Պետրոսյանի
վստահված
անձանցից
Երջանիկ
Աբգարյանը
որպես
բողոքի
նշան
հացադուլ
է
հայտարարել:
Իրավապաշտպանը
նաեւ
հայտարարել
է,
որ
շարունակում
է
ցուցմունքներ
հավաքել
տուժածներից`
պարզելու
մարդկանց
վիճակը,
որոնք
ոստիկանության
եւ
հատուկ
ջոկատայինների
կողմից
բռնության
են
ենթարկվել:Նա
հաղորդել
է,
որ
ասոցիացիան
տեղեկություններ
ունի
այն
մասին,
որ
Գրիգոր
Լուսավորիչ
փողոցում
հանրահավաքը
ցրելու
ժամանակ
օգտագործվել
են
դիպուկահարներ,
ինչի
մասին,
վկայում
են
մի
շարք
ականատեսներ:
«Ես
լուրջ
կասկածներ
ունեմ,
որ
իրականում
սպանվել
է
8-ից
ավելի
մարդ»-նշել
է
Դանիելյանը:
Վերջինիս
խոսքերով,
մարտի
1-ին
23.00-ի
սահմաններում
ներքին
զորքերի
ստորաբաժանումները
հարձակվել
եւ
ծեծի
են
ենթարկել
մոտ
30
հոգանոց
մի
խմբի`
հիմնականում
կանանց,
որոնք
գտնվում
էին
Լուսավորիչ
եւ
Լեոյի
փողոցների
խաչմերուկում
եւ
զինվորներին
կոչ
էին
անում
չենթարկվել
իրենց
հրամանատարների
հրամաններին:
Դանիելյանը
ընդգծել
է,
որ
ծեծի
ենթարկվածների
մեջ
է
եղել
նաեւ
հայտնի
հասարակական
գործիչ,
ակադեմիկոս
Ռաֆայել
Ղազարյանի
այրին`
Գրիզելդան,
եւ
դուստրը`
23-ամյա
Գայանեն:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|