|
Մեղրիի Հանձնումը Ձեռնտու Էր Թուրքիային
14 Փետրվարի,
2008
հարցազրույց 1999թ.
ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանի հետ
-
Պարոն Հարությունյան,
օրերս հրապարակվեց այն փաստաթուղթը, որով նախատեսված է եղել Մեղրիի հանձնումը
Ադրբեջանին: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, սակայն, երեկ փորձում էր հերքել, որ նման
փաստաթուղթ եղել է: 99-ին, երբ դուք ՀՀ ՊՆախարարն էիք, քննարկվե՞լ է նման
փաստաթուղթ:
-
Ես ուշադիր լսել եմ
Օսկանյանին: Նա փաստացի հաստատեց դա եւ հաստատեց հետեւյալ ձեւակերպմամբ,
որ այդպիսի հարց
քննարկվել է շատ կարճ ժամանակ եւ մերժվել է: Այսինքն` Օսկանյանը հաստատեց այն, ինչ
հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` կապված այդ փաստաթղթի հետ: Ես, որպես
պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ
Մեղրին հանձնելու տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո
Սադարակում Ալիեւ-Քոչարյան եւ Աբիեւի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանն է այդ տարբերակն
ինձ ներկայացրել եւ ասել է, որ դա լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ
Մինսկի խմբի համանախագահների հետ, որտեղ քննարկվել են այն մոտեցումները, որոնք
ներկայացված են այդ փաստաթղթում եւ գրված են ձեր թերթում: Մեղրիի հանձնման
փաստաթուղթը գործել է մինչեւ ինձ եւ Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելը:
Այս հարցի շուրջ
համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաեւ Արամ Սարգսյանը: Հիմա Օսկանյանը □Շանթի□
եթերում ակնհայտ պարզ ասում է, որ եղել է նման հանդիպում: Բայց մինչ այդ Քոչարյանի
մամուլի խոսնակն ասում էր, որ այդպիսի բան չի եղել: Ես չգիտեմ, ամբողջ աշխարհում
քննարկվում է այդ հարցը, բոլորը գիտեն, որ դա եղել է, իսկ արտգործնախարարը կամ
մյուս պաշտոնյաները չգիտե՞ն, որ դա տեղի է ունեցել: Սրան գումարենք նաեւ այն, որ
Հեյդար Ալիեւի աշխատակազմի ղեկավար Նամազովը, Ադրբեջանի արտգործնախարար
Զուլֆուգարովը եւ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վաֆա
Գուլիզադեն 99-ին հրաժարական տվեցին Մեղրիի տարբերակի պատճառով, եւ այդ մասին
մամուլում տպագրվել է: Այսինքն` փաստ է, որ Մեղրիի հանձնման տարբերակը եղել է:
-
Պարոն Հարությունյան,
ձեր կարծիքով, Հայաստանի համար ի՞նչ հետեւանք կարող էր ունենալ Մեղրիի հանձնումը:
-
Մեղրիի հանձնումը
տարածքի հարց չէ: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, որը լուծում է ռազմաքաղաքական խնդիր
Թուրքիայի հետ: Թուրքիան չի ունեցել սահման Ադրբեջանի հետ: 21 թվականին Թուրքիան
Իրանի հետ տարածքներ փոխանակեց` Իրանին տալով 10 անգամ ավելի շատ տարածք, որպեսզի
11 կիլոմետրանոց սահման ունենա Նախիջեւանի հետ: Մեղրին այն միակ տարածքն է, որը
Թուրքիային խանգարում է ցամաքային կապ ունենալ Ադրբեջանի հետ: Ամբողջ իմաստը սա է:
Աշխարհաքաղաքական խնդիր է, որը լուծում է ռազմաքաղաքական խնդիր Թուրքիայի հետ:
Սրանով Թուրքիան դուրս էր գալիս նաեւ Միջին Ասիա: Մեղրին, փաստորեն, այն տարածքն է,
որը խանգարում է այդ ծրագրին: Եւ Հայաստանի կշիռը այս դեպքում Մեղրին է: Մեղրին քո
հզորությունն է: Դու վերահսկում ես: Եւ այս ծրագրի իրականացման ամենաշահագրգիռ
կողմը Թուրքիան է: Եւ դա նրանք չեն թաքցնում: Ով աշխարհաքաղաքական գիտելիքներ ունի,
նա հասկանում է, թե ինչ գին ունի Մեղրին: Եւ եթե այդ փաստաթուղթը ստորագրվեր,
Հայաստանը կտրվելու էր Իրանից, շրջափակված էր լինելու Թուրքիայով եւ Ադրբեջանով,
մնալու էր միայն Վրաստանը, եւ ճանապարհի այլընտրանք չէր լինելու: Ես, բնական է,
հայտարարեցի, որ դեմ եմ այդ տարբերակին, որովհետեւ սա չի ապահովում Հայաստանի
անվտանգությունը: Դրանից հետո համանախագահներն էլի եկան եւ առաջարկեցին այլ
տարբերակ, որով Մեղրիի կեսը մնում էր ՀՀ-ին, կեսը` Ադրբեջանին, եւ որպեսզի
Հայաստանն Իրանի հետ սահման ունենար, թողնվում էր զրոյական կետ, որը պետք է
վերահսկվեր Ադրբեջանի կողմից: Հասկանալով, որ այս տարբերակները չեն անցնում,
դիմադրություն կա, դրա շարունակությունը եղավ 2001-ին Քի Վեսթում: Առաջարկվեց
էստակադա` օդային ճանապարհ:
-
Ձեր կարծիքով,
հայաստանյան ո՞ր ուժերին էր ձեռնտու այդ տարբերակը, եւ ինչո՞ւ էր Քոչարյանը գնում
այդ քայլին:
-
Ես, ճիշտն ասած,
բացատրություն չունեմ: Ընդհանրապես, այս տարբերակը չէր կարելի քննարկել, ինչի մասին
ես միանգամից ասել եմ: Եթե դու խոսում ես Մեղրին հանձնելու մասին, նշանակում է`
ընդունում ես այն, որ Ղարաբաղի հարցը կարող ես լուծել Հայաստանի հաշվին: Եւ երկրորդ,
այստեղ բախվում են
տարբեր գերտերությունների շահեր: Մեղրիում կանգնած են ռուսական սահմանապահները,
նույն Իրանին նույնպես ձեռնտու չէ այս տարբերակը, էլ չեմ խոսում Հայաստանի մասին,
որը սահման է կորցնում բարեկամ պետության` Իրանի հետ:
-
Իսկ ինչպե՞ս կանխվեց
այդ տարբերակը, ինչո՞ւ չստորագրվեց այդ պայմանագիրը:
-
Դիմադրություն կար:
Դիմադրություն է եղել իմ կողմից, Արամ Սարգսյանի կողմից: Արամ Սարգսյանը նույնպես
համանախագահների հետ հանդիպման ժամանակ կտրականապես ասել է □ոչ□: Նաեւ ակնհայտ էր
դառնում, որ Հայաստանում այդ տարբերակը չի ընդունվի ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ
հասարակության կողմից:
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|